Երևան
12 °C
Հայաստանում քիչ են այնպիսի ընտանիքները, որոնց անդամներից որեւէ մեկը վարկային պարտավորություն չունենա այս կամ այն բանկին կամ վարկային կազմակերպությանը: Նույն տրամաբանությամբ էլ փոքր ու միջին բիզնեսով զբաղվողները հաճախ են դիմում ֆինանսական կառույցներին՝ բիզնեսը զարգացնելու, առողջացնելու կամ էլ նոր բիզնես հիմնելու նպատակով:
«Հայկական ժամանակ»-ն ուսումնասիրել է Հայաստանի բանկերում գրավադրված եւ հետագայում բանկի սեփականությունը դարձած անշարժ գույքերի ցանկերը: Ուսումնասիրության արդյունքները մտահոգիչ են: Մայրաքաղաքում եւ դրանից դուրս գտնվող մի շարք ընկերությունների գույք դարձել է բանկերի սեփականություն: Դրանց թվում են՝ ռեստորաններ, գրասենյակային տարածքներ, ձկնաբուծարաններ, ավտոմեքենաների սպասարկման կետեր եւ այլն:
Հայաստանում բիզնեսը կործանվում է մի շարք այլ գործոններից բացի, նաեւ բանկերի կողմից չափից դուրս բարձր տոկոսադրույքներով տրամադրվող վարկերի պատճառով: Շատ դեպքերում բիզնեսմենները վերցրած վարկերից հետո լրացուցիչ վարկեր են վերցնում, որպեսզի վճարեն գործող վարկերի տոկոսները: Այդպես է վարվում նաեւ Հայաստանի կառավարությունը՝ արտաքին պարտքի սպասարկման համար վճարելու համար:
Ստորեւ ներկայացնում ենք բանկերի եւ ունիվերսալ վարկային կազմակերպությունների սեփականությունը դարձած որոշ օբյեկտների մասին հակիրճ տեղեկություններ: «Ամերիաբանկ»-ը մեկ միասնական առաջարկով վաճառքի է հանել Սեւանի ափին հյուրանոցային հսկա համալիր բնակելի տներ՝ թաղամասի հետ միասին: Հյուրանոցային համալիրը եւ բնակելի տների թաղամասի հողատարածքները վարձակալություն է 99 տարի ժամկետով սկսած 2005 թվականից: Ընդհանուր մակերեսը կազմում է 25 հեկտար, որից 6.9 հեկտարը կազմում է բնակելի թաղամասի մակերեսը: Հյուրանոցային համալիրը գտնվում է Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքում (Սևանա լճի ափին):
Նույն բանկը Երեւանում էլ վաճառքի է հանել հանքային ջրերի շշալցման արտադրամաս: Այն գտնվում է «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ: Հողամասի մակերեսը 0,2 հեկտար է, շենքի մակերեսը՝ 2133 քմ: Այս բանկը, օրինակ, գնորդներին առաջարկում է ցածր տոկոսադրույքով վարկ՝ շինությունները գնելու համար:
Երեւանի Տիգրան մեծի պողոտայում գտնվող Շիրակացի համալսարանի բարձրահարկ շենքը նույն ճակատագրին է արժանացել: Այս շենքի գրասենյակային տարածքները դարձել են «Ամերիաբանկ»-ի սեփականությունը: Հավանաբար հասկանալով, որ ամբողջական շենքը դժվար է միանգամից վաճառել, բանկը մաս-մաս է վաճառում գրասենյակային տարածքները:
«ՎՏԲ» բանկն էլ վաճառքի է հանել Երեւանում գնվող 323 միլիոն դրամ արժողությամբ «Նիագարա» ռեստորանային համալիրը: Նոր Նորք վարչական շրջանից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին՝ Բագրեւանդ փողոցի վրա գտնվող 4 հարկանի ռեստորանային համալիրը շուրջ 1624 քմ ընդհանուր մակերես ունի, որից բաց պատշգամբը` 57 քմ, նկուղը`282 քմ: Ունի հոսանք, ջրամատակարարում, ջեռուցման, օդափոխության ներկառուցված համակարգեր: Ունի ներկառուցված վերելակ:
Մի շարք բիզնեսներ էլ դարձել են «Էվոկա» բանկի (նախկին Պրոմեթեյ) սեփականությունը: Արարատի մարզի Հովտաշատ համայնքում գտնվող ձկնաբուծարաններից մեկը այս բանկն է վաճառքի հանել, սակայն գինը նշված չէ: Միայն հայտնի է, որ ձկնաբուծարանը շուրջ 20 հազար քմ տարածք է զբաղեցնում: Նույն բանկը վաճառքի է հանել նաեւ Եղվարդի խճուղում գտնվող «Ձոր» ռեստորանը, որին կից կա 586 քմ հողակտոր:
Բանկերի սեփականությունը դարձած անշարժ գույքերի ցանկերն ուսումնասիրելով պետք է արձանագրենք նաեւ, որ դրանցում շատ են նաեւ Հանրապետության տարբեր մարզերում գնվող բնակարանները, առանձնատներն ու հողամասերը:

Շիրակացու համալսարանի շենքը

«Ձոր» ռեստորանը

Սեւանի ափին գտնվող հյուրանոցային համալիրը

Ձկնաբուծարան Արարատի մարզում

Նիագարա ռեստորանային համալիրը
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 20-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT