Աշխատանքից ազատված ՇՊՀ դասախոսները կդիմեն ՀՀ դատախազություն. կմեղադրեն նաեւ ԿԳ նախարարին

16/03/2018 schedule15:10

Երեկ աշխատանքից ազատման հրամանները ստացած գյումրեցի դասախոսներ Հովհաննես Խորիկյանն ու Գագիկ Համբարյանն այսօր աշխատանքի չեն գնացել, բայց սա չի նշանակում, թե համաձայն են ռեկտոր Սահակ Մինասյանի որոշման հետ: Գագիկ Համբարյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ չի գնացել աշխատանքի, քանի որ վստահ է եղել, որ Սահակ Մինասյանը սադրանքի է գնալու: Հովհաննես Խորիկյանն աշխատանքի չի գնացել, քանի որ այս պահին դա անիմաստ է համարում: Դասախոսների աշխատանքային պայմանագրերը լուծարել են նույն հիմքով՝ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ի մասի 6-րդ կետով (աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելը) և 122-րդ հոդվածի 2-րդ կետով (ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք)։  Աշխատանքային պայմանագիրը լուծարելու հիմք էր հանդիսացել ՇՊՀ Գիտական խորհրդի, ինչպես նաեւ նույն խորհրդի որոշմամբ ստեղծված էթիկայի հանձնաժողովի որոշումները:

«Մենք աշխատանքի չենք գնացել, բայց գիտենք, որ ամբիոնում դժգոհություններ կան մեր նկատմամբ կայացված որոշման մասով: Մեր համալսարանում 37 թիվն է, ստալինյան կարգեր են, ամեն ինչը պատժելու վրա է: Ով մտավորական է, կաշխատին իրենից ազատվել: Ես կդիմեմ դատարան իմ իրավունքը վերականգնելու համար: Ռեկտորի որոշումը կամայականություն է, առանց լուրջ հիմքերի է»,- ասած Հովհաննես Խորիկյանը: Դասախոսները, նախ կդիմեն ՇՄ ընդհանուր իրավասության դատարան, նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն բողոք կներկայացնեն:  

Աշխատանքից ազատված Հովհաննես Խորիկյանն ասում է, իրեն ազատել են առանց նախապես ծանուցելու: Համալսարանի ընդհանուր բաժնի աշխատակիցն է հրամանը բերել, որ դասախոսը ստորագրի: «Ես ո՛չ ստորագրել եմ, ո՛չ էլ վերցրել եմ, միայն լուսանկարել եմ: Եվ էս հրամանը ծնվեց Վարդան Բոստանջյանի այցից հետո, երբ պատգամավորները եկան համալսարան, տեղում ծանոթացան խնդիրներին եւ հայտարարեցին, որ ես ու Համբարյանը ճիշտ ենք, համալսարանում ապօրինություններ են տեղի ունենում եւ հսկայական ֆինանսական չարաշահումներ կան»,- ասած Հովհաննես Խորիկյանը:

Դասախոս Գագիկ Համբարյանը ռեկտոր Սահակ Մինասյանի հրամանը համարում է զավեշտալի: «Ես երեկ 6 ժամ դաս եմ ունեցել, պարապել եմ, 6-րդ ժամի վերջում հրամանը բերել են, ես էլ ո՛չ վերցրել եմ, ո՛չ էլ ստորագրել եմ: Ռեկտորն այս որոշումը կայացրել է թաքնվելով գիտխորհրդի քողի տակ, իսկ էթիկայի հանձնաժողով ասվածն էլ մի ինկվիզիտորական մարմին է, որը Սահակ Մինասյանը ձեւավորել է իր յուրայիններով: Ինքը 15 տոննա գիրք է ոչնչացրել, ինձ է մեղադրում ինչ-որ գույքի փչացնելու մեջ»,- զրույցում ասաց դասախոս Գագիկ Համբարյանը: Նրա պնդմամբ, այս ամենի հետեւում միայն համալսարանի ռեկտորը չի կանգնած: Գագիկ Համբարյանը նաեւ մեղադրում է ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին: «Նրանք միասին են գործում, քանի որ համալսարանում ի թիվ այլ ապօրինությունների նաեւ անօրինական լիցենզիաներով բաժիններ են գործում: 3-ի մասին է խոսքը՝ իրավագիտություն, քաղաքագիտություն եւ սոցոլոգիա: Մենք այս մասին նաեւ ԱԺ նախագահին էինք տեղեկացրել: Բայց հիմա Սահակ Մինասյանն իր այս պարզ հաշվեհարդարով ցույց է տալիս, որ ինքը թքած ունի ԱԺ-ի վրա, ապացուցում է իր բեզպրեդել լինելը»,- ասաց Գագիկ Համբարյանը: Հավանաբար, այսօր կամ վաղը կգնան համալսարան իրենց հրամանները ոչ թե ստորագրելու, այլ վերցնելու, որ դատարան ներկայացնելու հիմքեր ունենան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3424 դիտում

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ