Երևան
12 °C
Մարտի 27-ին կայանալիք «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն այս տարի նվիրվելու է ՀՀ Ժողովրդական արտիստ, Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի նախկին գլխավոր ռեժիսոր եւ գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին:
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահության նիստը որոշում է կայացրել մարտի 27-ի ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացնել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Արդեն հայտնի է 2-րդ փուլ անցած աշխատանքների ցանկը, որոնք ներկայացվելու են «Արտավազդ» մրցանակաբաշխությանը:
ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակները շնորհվում են յուրաքանչյուր տարվա մարտի 27-ին` թատրոնի միջազգային օրը, կամ դրա նախօրեին` մրցանակաբաշխության նախորդ տարվա մարտի 1-ից մինչեւ մրցանակաբաշխության տարվա փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածում առավել աչքի ընկած թատերական աշխատանքների համար:
Ստորեւ ներկայացնում ենք մրցանակաբաշխության 2-դ փուլն անցած եւ «Արտավազդ»-ի հավակնորդ լավագույն դերասանների, լավագույն դերասանուհիների եւ լավագույն ներկայացումների ցանկը.
Լավագույն դերասանուհի անվանակարգում ներկայացվել են՝
Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնից Սաթենիկ Հախնազարյանը՝ «Քարերը հավաքելու ժամանակը» ներկայացման մեջ խաղացած դերի համար,
Համազգային թատրոնից Տաթեւ Ղազարյանը՝ «Սովորական օր» ներկայացման մեջ խաղացած դերի համար,
Արմմոնո փառատոնի մասնակից Նարինե Գրիգորյանը «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» ներկայացման մեջ խաղացած դերի համար,
Տիկնիկային թատրոնից Տաթեւ Մելքոնյանը՝ «Ո՞վ է վախենում Վերջինիա Վուլֆից» ներկայացման մեջ խաղացած դերի համար.
Լավագույն դերասան անվանակարգում ներկայացվել են՝
Ավետիք Խալաթյանը՝ «Ռեւիզորը» ներկայացման մեջ խաղացած դերի համար,
Սենիկ Բարսեղյանը՝ «Ռոմեո եւ Ջուլիետ»-ում խաղացած դերի համար.
Սամվել Թոփալյանը՝ «Ատամնաբույժն... նորե՞ն» ներկայացման մեջ խաղացած դերի համար,
Միքայել Վաթինյանը՝ «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ներկայացման մեջ խաղացած դերի համար,
Արմեն Մարգարյանը «Վատ տղաներ»-ում խաղացած դերի համար,
Լավագույն ներկայացում անվանակարգում ներկայացվել են՝
Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում բեմադրված «Լիներ կամքի ուժ ամպրոպը», Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնում բեմադրված «Ռեւիզորը», Գեղարքունիքի մարզի Լեւոն Քալանթարի անվան թատրոնում բեմադրված «Սալոմե»-ն, Հենրիկ Մալյանի անվան թատրոնում բեմադրված «Անունը», Կամերային թատրոնում բեմադրված «Ռոմեո եւ Ջուլիետ»-ը:
Լավագույն երաժշտության հեղինակ անվանակարգում ներկայացվել են՝
Պատանի հանդիսատեսի թատրոնից Արման Միրիջանյանը «Փոքրիկ ուրվականը» ներկայացման համար գրված երաժշտության համար,
Լավագույն մանկական ներկայացում անվանակարգում ներկայացվել են՝
Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրված «Փոքրիկ ուրվականը», «Լոռեցու հարսնացուն», Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում բեմադրված «Հեքիաթ Շելկունչիկի մասին» ներկայացումները:
Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար անվանակարգում առաջարկությունն արվում է ԹԳՄ նախագահության կողմից: Մրցանակաբաշխությունն անցկացվում է 2 փուլով, ընդ որում, յուրաքանչյուր փուլի համար գործում է փորձագետների առանձին հանձնաժողով:
Որպես փորձագետների 1-ին փուլի հանձնաժողով հանդես է գալիս ՀԹԳՄ վարչությունը, իսկ 2-րդ փուլի հանձնաժողովը ՀԹԳՄ նախագահության կողմից հաստատվում է մրցանակաբաշխության տարվա փետրվարին: Մրցանակաբաշխության 1-ին փուլում, ՀԹԳՄ վարչության ոչ պակաս, քան 2 անդամ, գրավոր ներկայացնում են եզրակացություն՝ իրենց կարծիքով արժանի աշխատանքը 2-րդ փուլ անցնելու նպատակահարմարության մասին:
1-ին փուլի փորձագետների ներկայացրած կարծիքների հիման վրա ՀԹԳՄ նախագահությունը հաստատում է 2-րդ` վերջնական փուլ անցած աշխատանքների ցանկը, որոնց մասնակցությամբ, մրցանակաբաշխության ամսին, Երեւանում կամ Հայաստանի մարզերից որեւէ մեկում կազմակերպվում է «Արտավազդ» թատերական փառատոն, որը պետք է ավարտվի ոչ ուշ, քան մրցանակաբաշխությունից 2 օր առաջ:
ՀԹԳՄ նախագահության կողմից հաստատված մրցանակաբաշխության փորձագետների կազմը հետեւյալն է ՝ պրոֆեսոր Աննա Հեքեքյան, թատերագետ Նվարդ Ասատրյան, թատերագետ Ռուզաննա Առաքելյան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյան, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյան:
Աղունիկ Հովհաննիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT