ՌԴ 97000 տեղամասերում նախագահ են ընտրում. Պուտինն արդեն քվեարկել է (լուսանկարներ). լրացված

23:15 Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 72,53 տոկոսը՝ քվեաթերթիկների քառորդի՝ 25,03 տոկոսի ստույգ հաշվարկներով, փոխանցում է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Փակված են բոլոր ընտրատեղամասերը, կատարվում է ձայների հաշվարկ Ռուսաստանի ողջ տարածքում ու նրա սահմաններից դուրս:

19:30 Ռուսաստանում ՀՀ դիտորտական հանձնաժողովի ղեկավար, Հայաստանի Ազգային Ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Ria-ի հետ զրույցում հայտնել է, որ ժամը 17:00-ի դրությամբ, ՌԴ նախագահական ընտրություններն անցնում են հանգիստ, նորմալ մթնոլորտում, առանց ընտրախախտումների:

19:15 Ռուսաստանի Դաշնության որոշ շրջաններում արդեն սկսվել է ձայների հաշվարկը: Դրանք այն շրջաններն են, որտեղ քվեարկությունը սկսվել էր երեկ՝ ռուսական ժամանակով ժամը 23:00-ից: Խոսքը Կամչատկայի, Սախալինի, Մագադանի, Խաբարովսկի, Պրիմորսկի շրջանների մասին է: Այս շրջաների որոշ համայնքներում ընտրությունները կայացել են սաստիկ ցրտի, առատ տեղումների պայմաններում:

ՌԴ ԿԸՀ ծառայության հրապարակումների համաձայն, նախագահական այս ընտրություններն աչքի են ընկնում աննախադեպ ակտիվությամբ: Ժամը 17:00-ի տվյալներով, ընտրության մասնակիցների ընդհանուր թիվը կազմում է 52,1 տոկոս:Ընտրության իր իրավունքն է իրականացրել նաեւ դերասան Ժերար Դեպարտյեն, որը նաեւ Ռուսաստանի քաղաքացիություն ունի, նա քվեարկել է Ֆրանսիայում ՌԴ դեսպանատանը:

3:15 Ընտրությունների մեկնարկից մինչեւ կեսօր ՌԴ ԿԸՀ-ն ընտրախախտումների վերաբերյալ 6300 դիմում է ստացել՝ երկրի տարբեր շրջաններից:Նախագահի միակ կին թեկնածու, սկանդալային հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը եւս կատարել է իր քաղաքացիական պարտքը՝ նշելով, որ այս ընտրություններն ավելի վառ ու աշխույժ մթնոլորտում են անցնում:Քվեարկությանը մասնակցել եւ իր պարտքն է կատարել նաեւ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն՝ նշելով, որ ամեն ինչ խաղաղ ու հանգիստ է, խնդիրներ չկան:Քվեարկել է նաեւ  Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին:Ուֆայում ընտրությունների ժամանակ, ընտրատեղամասում մահացել է 68-ամյա քաղաքացի, նրա մահվան հանգամանքները պարզվում են:

Քվեարկել են Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, Թաթարստանի նախագահը՝ տիկնոջ հետ, «Աճի կուսակցությունից» նախագահի թեկնածու առաջադրված Բորիս Տիտովը:Մերձմոսկովյան Օդինցովոյում իր քաղաքացիական պարտքն է կատարել նաեւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը՝ նշելով, որ ինքը հույս ունի այն ընտրությունը, որը կատարելու են ռուսները երկիրը կմղի դեպի առաջ, քանի որ ռուսներն արժանի են լավ ապագայի:

12:15 Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրություններ են: Մոսկվայում ընտրատեղամասերը բացվել են ժամը 08-ին, որոշ շրջաններում ընտրությունները մեկնարկել են գիշերը 23:00-ից սկսած՝ Մոսկվայի ժամանակով:Ընդհանուր առմամբ, ավելի քան 97 հազար ընտրական տեղամասեր են բացվել Ռուսաստանի տարածքում ու նրա սահմաններից դուրս, փոխանցում է ՌԴ ԿԸՀ-ն: Երկրի սահմաններից դուրս ՌԴ քաղաքացիները կկարողանան քվեարկել 145 երկրների 401 ընտրական տեղամասերում:ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցում է 8 թեկնածու՝ ինքնաառաջադրված գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսական Համաժողովրդական միությունից Սերգեյ Բաբուրինը, Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունից Պավել Գրուդինինը, «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցությունից Քսենյա Սոբչակը, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, «Ռուսաստանի կոմունիստները» կուսակցությունից Մաքսիմ Սուրայկինը, «Աճի կուսակցությունից» Բորիս Տիտովը, «Յաբլոկո» կուսակցությունից Գրիգորի Յավլինսկին: Ռուսաստանի նախագահն ընտրվում է 6 տարի ժամկետով:Արդեն քվեարկել է նաեւ ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, նա քվեարկության է մասնակցել 2151-րդ ընտրատեղամասում, որը տեղակայված է Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայում։Այս ընտրություններում կանխատեսվում է սովորականից 7 միլիոնով ավել քաղաքացիների մասնակցություն

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6444 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս