Երևան
12 °C
Դատավարական պրակտիկայում հաճախ հանդիպող խնդիրներից էր՝ հատված ծառի վաղեմությունը որոշել չկարողանալը, որը շատ դեպքերում մնում էր չփարատված կասկած, այսուհետ այս խնդիրը կարելի է համարել լուծված՝ դենդրոխրոնոլոգիական փորձաքննության նոր սարքի շնորհիվ: Այս մասին «Հժ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նշեց, որ խնդրի հետ կապված ուսումնասիրվել է միջազգային փորձը եւ պարզվել, որ ծառերի հատման վաղեմությունը, ինչպես նաեւ ծառի եւ կոճղի նույնականության հանգամանքը հնարավոր է ճշգրիտ որոշել դենդրոխրոնոլոգիական փորձաքննությամբ: «Լինում էր, որ ծառը օրինական կտրելու թույլտվության տակ այլ ծառեր էին հատվում եւ հնարավոր չէր պարզել թույլատրվածն է, թե՝ ոչ։ Հիմա այդ փորձաքննությունը հստակ ասում է՝ փայտը, որ կոճղին է համապատասխանում եւ երբ է հատվել, ըստ այդմ, պարզ է դառնում, դա տոմսով թույլ տրվա՞ծ ծառն էր, թե՞ ապօրինի հատված»,- ասաց Գոռ Աբրահամյանը: Նրա խոսքով, մինչ այս փորձագիտական հիմնարկներից մշտապես ստացվում էին պատասխաններ, որ գիտականորեն հիմնավորված մեթոդիկայի բացակայության պատճառով հնարավոր չէ ծառի հատման վաղեմության վերաբերյալ հանգել հստակ եզրակացության, մինչդեռ դա քրեական գործով կարեւոր նշանակություն ունի:
Արդյունքում ձեռք է բերվել եւ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին հանձնվել ծառի հատման վաղեմությունը որոշող համապատասխան սարքը: Աշխատանքներ են տարվում այդպիսի եւս մեկ սարք ձեռք բերելու եւ ՀՀ բնապահպանության նախարարության՝ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին հանձնելու ուղղությամբ:
Գոռ Աբրահամյանը նշեց, որ վեճի առարկա էր, նաեւ այն, թե ինչպես կսահմանվի հատված ծառից պետությանը հասցված վնասը: «Քրեական օրենսգրքի տեսանկյունից բնությանը հասցված վնասը միայն ծառի ինքնարժեքով գնահատելը չի ապահովում շրջակա միջավայրի վերականգնումը եւ անտեսվում է շրջակա միջավայրը նախկին տեսքի բերելու՝ ֆինանսական միջոցներ պահանջող խնդիրը: Ուստի, «վնաս» եզրույթը պետք է ներառի ինչպես հատված ծառի ինքնարժեքը, այնպես էլ շրջակա միջավայրի վերականգնման համար անհրաժեշտ գումարի չափը», -ասաց Գոռ Աբրահամյանը:
Նա հայտնեց, որ այսուհետ ծառահատման հետեւանքով պետությանը պատճառված վնասը այս երկու բաղադրիչներով է գնահատվելու: Այսինքն՝ վնասը չափելու համար հաշվի է առնվելու ինչպես ծառի արժեքը, այնպես էլ այն արժեքը, որն անհրաժեշտ է բնության կոնկրետ տարածքը նախկին տեսքին բերելու համար: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից ստորագրվել է «Անտառօգտագործման պայմանագրերի ձեւերը հաստատելու մասին» հրաման, որով սահմանվել են փայտանյութի ձեռքբերման եւ իրացման հետ կապված մի քանի պարտադիր դրույթներ:
Դրանցից մեկն այն է, որ ծառն ապօրինի հատած կամ պաշտոնեական լիազորությունները պատշաճ չկատարած անտառապետի կողմից այլեւս չի կարող բերվել այն արդարացումը, թե անտառօգտագործողը շփոթմամբ է հատել փաստաթղթով թույլատրված տեսակից կամ չափից տարբերվող ծառերը կամ այն, որ անտառապետը հնարավորություն չի ունեցել անտառօգտագործողին կոնկրետ ցույց տալու հատման ենթակա ծառերը, քանի որ վերջինս չի մասնակցել հատատեղի՝ ծառի հատումից առաջ կատարված տեղազննությանը:
Ապօրինի հատված փայտանյութը տեղափոխողներն այլեւս չեն կարող պատճառաբանել, թե փաստաթղթով թույլատրված նույն փայտանյութը նշված ժամկետից ուշ են տեղափոխվում, քանի որ ավելի շուտ դա իրականացնելու հնարավորություն չեն ունեցել: Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց նաեւ, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բոլոր ստորաբաժանումներում սեղմ ժամկետում կստեղծվի իրեղեն ապացույց ճանաչված բնափայտը մինչեւ 6 ամիս ժամկետով անվնաս պահելու հնարավորություն: Նախկինում այս խնդիրը եւս լուծված չէր:
Աղունիկ Հովհաննիսյան
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 27-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT