Երևան
12 °C
Մարտի 18-ին Ռուսաստանում կայացան նախագահական ընտրությունները: Ընտրությունների ամսաթիվը պատահաբար չէր ընտրված. 4 տարի առաջ նույն օրը տեղի էր ունեցել Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեն, որի արդյունքում, ըստ ռուսական տվյալների, մասնակիցների գրեթե 97 տոկոսը ցանկացել էր միանալ ՌԴ-ին: Այս հանգամանքը հավելյալ խորհրդավորություն պետք է հաղորդեր ընտրություններին:
Նախագահի ընտրություններում, ինչպես և սպասվում էր, վստահ հաղթանակ տարավ Վլադիմիր Պուտինը: Նա կղեկավարի Ռուսաստանը ևս 6 տարի: Պուտինը ստացավ քվեների 76,7%-ը, այսինքն՝ մնացած 8 թեկնածուների ձայներից 3 անգամ ավելի: Այդպիսով, նա գերազանցեց 2004 թ. ընտրությունների սեփական արդյունքը՝ 71.3%: Երկրորդ տեղում էր ՌԴ կոմունիստական կուսակցության ձայների 11.9 տոկոսը ստացած թեկնածու Պավել Գրուդինինը: Երրորդ տեղը զբաղեցրեց արդեն ավանդական թեկնածուի կարգավիճակով հանդես եկող Վլադիմիր Ժիրինովսկին: ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության թեկնածուն ստացավ 4 միլիոնից ավելի քվե, կամ 5.6 տոկոս: Չորրորդը Քսենիա Սոբչակն էր՝ 1.7%: Մեկ տոկոսի շեմը մի կերպ հաղթահարած վերջին թեկնածուն «Յաբլոկո»-ի առաջնորդ Գրիգորի Յավլինսկին էր՝ 1.04%: «Աճի կուսակցության» թեկնածու Բորիս Տիտովը, «Ռուսաստանի կոմունիստներից» Մաքսիմ Սուրայկինը և «Ռուսաստանյան համաժողովրդական միության» թեկնածու Սերգեյ Բաբուրինը ստացան 1%-ից պակաս ձայներ:
ՌԴ ԿԸՀ տվյալներով՝ ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 67,47%-ը, կամ 73,4 միլիոն մարդ: Ինչ-որ առումով սա անակնկալ է, քանի որ փորձագետները կանխատեսում էին 60-ից 65 տոկոս մասնակցություն:
Պուտինի համար ավանդաբար բարձր ցուցանիշներ ապահովող Հյուսիսային Կովկասի սուբյեկտներին ավելացան ևս երկուսը: Այս նախագահական ընտրությունները առաջինն էին երկու նոր սուբյեկտի՝ Ղրիմի և Սևաստոպոլի համար: Այնտեղ Պուտինի օգտին քվեարկեցին մասնակիցների համապատասխանաբար 92,15% և 90,19%-ը: Պուտինը 90%-ից բարձր ցուցանիշ է գրանցել նաև Հայաստանում գործող երկու ընտրատեղամասերում: Այս ցուցանիշները, սակայն ամենաբարձրը չէին. Սիրիայում քվեարկած բոլոր ռուսաստանցի զինվորականները իրենց ձայնը տվել են Պուտինին:
Հետաքրքրական է, որ Պուտինը հաղթել է ոչ բոլոր տեղամասերում: Ալթայի հանրապետության երկու գյուղերում հաղթանակ է տարել ՌԴԿԿ թեկնածու Պավել Գրուդինինը՝ շրջանցելով Պուտինին, ընդհանուր առմամբ 10 ձայնով:
Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Հյուսիսային Կորեայում, որտեղ ՌԴ բոլոր 112 քաղաքացիները մասնակցել են ընտրություններին և միջազգային տիեզերական կայանում, որտեղ գտնվող ՌԴ միակ քաղաքացին ևս կատարել է իր քաղաքացիական պարտքը: Ուկրաինայում և Վրաստանում ռուսաստանցիներին չհաջողվեց քվեարկություն կատարել՝ Վրաստանում ՌԴ դեսպանության բացակայության պատճառով, իսկ Ուկրաինայում ոստիկանների և ազգայնականների՝ ՌԴ դեսպանատան շենքը շրջափակելու:
Ընտրախախտումների պատճառով չեղարկվեցին թվով 7 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները: Գրեթե բոլոր տեղամասերում չեղարկման պատճառը զանգվածային լցոնումներն են: «Բաց Ռուսաստան» կազմակերպության դիտորդների վկայությամբ Հյուսիսային Կովկասի, մասնավորապես՝ Կարաչաևո-Չերկեսսիայի մի շարք ընտրատեղամասերում հանձնաժողովի գրանցած վերջնական արձանագրության թվերը տարբերվում են ԿԸՀ պաշտոնական կայքի թվերից հօգուտ Պուտինի:
Նախագահի արդեն նախկին թեկնածուներից ոմանք կոշտ քննադատությամբ են հանդես եկել: Վ. Ժիրինովսկին հայտարարել է, որ իրականում Պուտինի օգտին ավելի քիչ տոկոս պետք է լինի` առավելագույնը քառասուն:
ՌԴԿԿ թեկնածու Պավել Գրուդինինը նշել է, որ այս ընտրությունները արդար չէին: Նրա խոսքով կրկնաքվեարկությունը բացառված չէր: «Ցավոք, Նավալնին ճիշտ էր, հնարավոր է երկու-երեք անգամ քվեարկել, և մենք ունեցանք նման դեպքեր Մոսկվայի մարզում»,- ասել է Գրուդինինը:
«Ռուսաստանի կոմունիստներն» ընդհանրապես հայտարարել են, որ Մաքսիմ Սուրայկինի շտաբը չի ընդունում ընտրության արդյունքները և պատրաստվում է կատարել սեփական հաշվարկը: Ընդ որում, Պուտինի հաղթանակը կասկածներ չի հարուցում, խնդիրը ձայների քանակն է:
Ընտրություններն աչքի ընկան ևս մեկ ռեկորդային ցուցանիշով. գրանցվեց միջազգային դիտորդների աննախադեպ քանակի մասնակցություն՝ 1513 դիտորդ աշխարհի 115 երկրից: Դիտորդները հիմնականում դրական գնահատական են տվել: Այստեղ հարկ է նշել, սակայն, որ դիտորդներից շատերի հայրենիքում ժողովրդավարական ինստիտուտների վիճակը գտնվում է ավելի ցածր մակարդակի վրա, քան Ռուսաստանում:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը նշել է, որ ընտրություններն անցել են ուժեղ իրավական ու քաղաքական վերահսկողության պայմաններում, սակայն արդյունավետ ու թափանցիկ։ ԺՀՄԻԳ զեկույցում նշվել է ԶԼՄ-ների մեծ մասում ընտրական քարոզարշավի քննադատական ու ամբողջական լուսաբանման բացակայության, ինչպես նաև ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ դրած ակտիվիստների ձերբակալությունների մասին։
Ընտրությունների ավարտից հետո Պուտինն իր նախընտրական շտաբում հանդիպում ունեցավ նաև ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Լրագրողներից մեկի հարցին, արդյո՞ք հնարավոր է համարում 2030 թ. նախագահի պաշտոնին վերադառնալը, Պուտինը պատասխանեց. «Իմ կարծիքով, այն ինչ Դուք ասում եք, փոքր-ինչ ծիծաղելի է: Եկեք հաշվենք, ես ի՞նչ է, մինչև 100 տարեկանս պիտի նստեմ, ո՛չ»: Ծանոթ լինելով Պուտինի «сказано-сделано» սկզբունքին, վստահաբար կարող ենք ասել՝ 2030 թ. նա չի հավակնելու նախագահի պաշտոնին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀիշեցնում եմ Ռոբերտ Քոչարյանի տարիներին տեղի ունեցած քաղաքական սպանությունների մի մասը․ Կոնջորյան
Քոչարյանը երբեք չի եղել հայ ժողովրդի դաշնակիցը, թալանել է ժողովրդին իր խմբակի հետ․ Կոնջորյան
Քուվեյթում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին
Քոչարյանը, երբ լուռ է մնում, էլի տառասխալ է անում, կարո՞ղ է բանակի հաշվին է դարձել մուլտիմիլիոնատեր․ Կոնջորյան
ԿԳՄՍ նախարարն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը անոնիմ նախագահների ակումբի հանդես էր․ Կոնջորյան
Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներում
Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող ենք անել միասին․ ԿԳՄՍ նախարար
Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել
ԵՄ-ն չեղարկել է Սիրիայի նկատմամբ տնտեսական բոլոր պատժամիջոցները
Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք
Բագրատաշենի անցակետում 20 տ հեղուկ գազով ավտոցիստեռնում հովացման աշխատանքներ են տարվում․ գազի ճնշումը բարձր է
Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Ցինիզմի մաստեր կլասս. «լավ ենք արել, որ երկիրը աջ ու ձախ առել ենք, իզո՞ւր էի 10 տարի «միակ տղամարդ» աշխատում»
Ոստիկանները հեռացրել են Պուտինի նկարով պաստառները
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է վարչապետը. տեսանյութ
Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ․ մանրամասներ
Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարին
ԱՄՆ-ը չի դադարեցրել զենքի մատակարարումը Ուկրաինային. Մարկո Ռուբիո
Ժաննա Անդրեասյանը և Էստոնիայի մշակույթի նախարարը քննարկել են մշակութային կապերի զարգացման հարցերը
Անծանոթի հետ պտտվել է Երևանում, 30-ամյա կինը հայտնել է՝ սեռական բնույթի գործողություն է կատարվել իր նկատմամբ
Պուտինը Քոչարյանին հրավիրել է նստել խոսելու, գնացել հանվել պառկել է. Մկրտչյան. տեսանյութ
Ձեռք առա՞ք, մեկդ մեկիցդ ավելի «բոցերով» պատասխաններ ուղարկեցի՞ք, իմ արձագանքը համարժեք կլինի․ Հակոբյան
Ինչ օրակարգով է Լավրովը ժամանելու Հայաստան․ Զախարովան մանրամասներ է հայտնել
Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայում
Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը
Կաշառք ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է ՆԳՆ երկու աշխատակից
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ
Մանկական երկաթուղու տեղն առաջարկվել է կառուցել հյուրանոց, քաղաքապետարանն առաջարկը չի ընդունել․ Ավինյան
Աշխատանքային հանդիպում ԲՏԱ նախարարի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ալիևը կրկին նշել է երկու պայման Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար
Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցը հիմնանորոգված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, տրվել են համապատասխան հանձնարարականներ
Նռնակը վնասազերծված է․ Բյուրեղավանի համայնքապետարանում նռնակի առկայության մասով նախաձեռնվել է քրեական վարույթ
Բյուրեղավանի համայնքապետարանում նռնակի առկայության մասին ահազանգը ոստիկանությունը փոխանցել է Քննչական կոմիտե
Ամրապնդում ենք ռազմավարական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, քայլեր անում դիվերսիֆիկացիայի ուղղությամբ․ նախարար
Հայաստան խմբակցությունը ԱԺ-ում ձևավորեց քննիչ հանձնաժողով, վերջիվերջո ի՞նչ բացահայտեցին․ Ջուլհակյան
Ձերբակալվել է երկու անձ, այդ թվում` ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը
Պաշտոնական այցով ՀՀ է ժամանել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT