Երևան
12 °C
Քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի խոսակցությունների գաղտնալսումները ապացույց չեն կարող համարվել, դրանք անթույլատրելի ապացույցներ են:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ալիկ Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Նա ասաց, որ գաղտնալսումներից հետո համապատասխան փորձաքննություն է կատարվել`պարզելու համար, թե ձայնագրություններում լսվող ձայներն ո՞ւմ են պատկանում, սակայն փորձաքննության համար, ըստ ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի, օրենքով սահմանված կարգով նշում չի վերցրել:
«Ինչն է հետաքրքիր այստեղ. Ալիկ Բանդուրյանի մասով նշեմ, որ նախ ներկայացրել են դատարանում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ժամանակ կատարված ձայնագրությունը: Փորձաքննությամբ պարզվել է, որ սա պիտանի չէ նույնացման համար եւ չեն կարողացել որեւէ կերպ նույնացնել ձայնը: Դրանից հետո իրականացնում են ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառում, որի ընթացքում բանավոր խոսակցություն են ունեցել Ալիկ Բանդուրյանի հետ եւ առանց իր գիտության ձայնագրել են եւ այդ ձայնագրությունը ներկայացրել են փորձագետին: Ամբողջ խնդիրն այն է, որ սա որպես նմուշ ընդհանրապես չի կարող ներկայացվել, որովհետեւ սա օրենքով սահմանված կարգի խախտմամբ ձեռք բերված նմուշ է»,- ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ Քրեական դատավարության օրենսգրքում հստակ կանոնակարգ կա՝ քննչական գործողություն, որը կոչվում է նմուշներ ստանալ: Ըստ նրա՝ նմուշը ստանալու համար պետք է կայացվի որոշում համապատասխան ընթերակաների ներկայությամբ, պետք է դրանք ձեռք բերվեն, որից հետո նոր օրենքով սահմանված կարգով ներկայացվի փորձաքննությանը: «Օրինակությունը մենք կվիճարկենք նաեւ այլ տեսնակյունից, որովհետեւ հենց ինքնին օպերատիվ-հետախուզական միջոցառում-գաղտնալսումները չեն կարող Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որպես ապացույց օգտագործել: Կրկին պետք է նշեմ, որ դրանք ընդամենը օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են, դրանք կողմնորոշիչ պետք է լինեն քննություն կատարելու համար, բայց ոչ երբեք ապացույց: Չնայած օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքում ինչ-որ նշույլ կա, որ դրա արդյունքները ապացույց են, բայց ես կհիմնավորեմ, որ իրավական ակտերի մասին օրենքի եւ Քրեական դատավարության օրենսգրքի իմաստով դրանք ապացույց չեն, իսկ սրանք ավելի գերակա են, քան նախորդ օրենքը»: Մեր դիտարկմանը՝ այսինքն, գաղտնալսումները չպե՞տք է դրվեն ապացույցների հիմքում, Երեմ Սարգսյանն ասաց, որ այս պահին գործող օրենսդրությամբ՝ ոչ, չնայած որ պրակտիկան բացարձակ այլ ուղղութամբ է գնում:
Նշենք, որ այս գործով արված գաղտնալսումները, ըստ էության, միակ ապացույցն են Նորատուսցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի դեմ:
Նա նաեւ նշեց, որ իր պաշտպանյալ Ալիկ Բանդուրյանի արարքը որակելու հարցում ի սկզբանե գործով քննիչի ու մեղադրող կողմի միջեւ հակասություն է եղել: Այդ մասին Սարգսյանը հայտարարեց նաեւ դատարանում: Մասնավորապես՝ նախաքննության սկզբնական փուլում քննիչը Ալիկ Բանդուրյանի արարքը որակել է որպես մարմնական վնասվածք հասցնելու նախապատրաստության օժանդակում, սակայն մեղադրող կողմը ներկայում Ալիկ Բանդուրյանին մեղադրում է արդեն իսկ կատարված հանցագործությանը՝ այսինքն ծանր մարմնական վնասվածք հասցնելուն օժանդակելու, այլ ոչ թե նման գործողություններ նախապատրաստելուն օժանդակելու մեջ:
Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել էր նաեւ Մուշեղ Մուշեղյանը:
Սույն քրեական գործով մեղադրվում են քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանը (Նորատուսցի Ալիկ), նրա թիկնապահ, Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT