Ընգեր, պա բռատսկի մորթում ենք. հրապարակվեցին քրեական հեղինակությունների գաղտնալսումները

2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով այսօր դատարանում հետազոտվեց քրեական  հեղինակություններ Նորատուսցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի հեռախոսային խոսակցությունները:

Ի դեպ՝ նախաքննական մարմինը վերծանել է հիշյալ անձանց viber-ի խոսակցությունները: Խոսակցության ժամանակ էլ վերջիններս բողոքում են կապից, ինչպես նաեւ wifi-ից:

2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել էր նաեւ Մուշեղ Մուշեղյանը:

Սույն քրեական գործով մեղադրվում են քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանը (Նորատուսցի Ալիկ), նրա թիկնապահ, Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը:

Հեռախոսային խոսակցություններում պարբերաբար հայհոյանքներ էին հնչում, վիրավորական արտահայտություններ: Խոսակցություններից պարզ է դառնում, որ նախքան դեպքը Նորատուսցի Ալիկը, Չարբախցի Գեղամը եւ Արմեն Գասպարյանը (Բդո) փորձել են պարզել Մուշեղ Մուշեղյանի տան տեղը: Տան տեղը պարզելու համար գործին խառնել են անգամ բարձրաստիճան ոստիկաններից մեկի փեսային:

Հեռախոսային խոսակցություններում նաեւ լսվում էր, թե ինչպես է քրեական հեղինակություն Զապ մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանը Նորատուսցի Ալիկի խնդրանքով գեղեցկության սրահին կից նկուղից հանել մեկ այլ քրեական հեղինակություն «Բանգլադեշցի Վիրաբիկ» մականունով հայտնի Վիրաբ Գասպարյանին: Հայհոյանքներն այնքան շատ էին, որ դատական նիստի ընթացքում առաջարկվեց, որ ոչ թե ձայնագրությունների սղագրությունները հրապարակվեն, այլ՝ ձայնագրությունը, որովհետեւ գրեթե ամեն նախադասության մեջ վիրավորանքներ պարունակող արտահայտություններ, սեռական բնույթի հայհոյանքներ կային:

Այդ խոսակցություններից պարզ դարձավ, որ Մուշեղ Մուշեղյանի հետ այդ օրը գեղեցկության սրահին կից նկուղում եղել է հինգ հոգի, իսկ Չարբախցի Գեղամի հետ՝ «50 ավտո»: Նորատուսցի Ալիկը պարբերաբար Չարբախցի Գեղամին հորդորում է «սատկացնել» Մուշեղ Մուշեղյանին. «Վիրաբիկին կանչի, առանձին ասա տղերքը դրան սպանում են. բայց Գեղամ, կիսատ-պռատ չծեծեն էլի դրան... նենց են ծեծում, որ հիվանդանոց էթա էլի, այսինքն: Ընգեր պա բռատսկի մորթում ենք»,- դիմելով Չարբախցի Գեղամին՝ ասում է Նորատուսցի Ալիկը, ինչին Գեղամը դրական է արձագանքում. «Սաղի հմար ենք տփում, ախպեր ջան»: Հեռախոսային խոսակցության ընթացքում Նորատուսցի Ալիկը, սակայն չի հանգստանում, պարբերաբար կրկնում է. «Գեղամ, ծեծելուց ասում ես նենց ծեծեն, սաղ ջարդեն, էլի... բայց ասա բիտեքով, ախպերավարի»: Գեղամը պատասխանում է, որ իրենց մոտ հա՛մ դուբինկա կա, հա՛մ լապատկի կոթ: «Բիտեքով ասա ոտերը ջարդեք»: Նորատուսցի Ալիկի հետ խոսակցության ընթացքում Չարբախցի Գեղամը հեռախոսը փոխանցում է Մուշեղի հետ նկուղային հարկում գտնվող քրեական հեղինակություն Վիրաբ Գասպարյանին: Նորատուսցի Ալիկը նրան ասում է, որ տարածքից գնա, նշում է, որ այդ մասին տեղյակ է նաեւ Զապը. «Դրանից հեռու ոչ մի ձեւ պաձերշկա չանես»,- դիմելով Վիրաբիկին՝ ասում է Ալիկը: Կարճ ժամանակ անց նրանց խոսակցությանը միանում է նաեւ Զապը եւ կրկին հորդորում Վիրաբիկին, որ տարածքից գնա. «Դու դրանից յան տու, ապեր»,- ասում է Զապը: 

Դեպքից հետո արդեն Չարբախցի Գեղամին է զանգահարում Նորատուսցի Ալիկի թիկնապահը՝ Բդո մականունով Արմեն Գասպարյանը եւ նրանից հետաքրքրվում, թե ինչ իրավիճակ է: Ի պատասխան՝ Գեղամն ասում է. «Բդո ջան, մորթինք, իրեք հոգի մեր կողմից խփնվել ա, էտի մեռածի նման մարդ ա, թեւ-ոտը ջարդել ենք»,- այսպիսին էր նրանց հեռախոսային խոսակցությունը: Ապա Բդոն փորձում է պարզել, թե «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, ինչպես նաեւ դիահերձարանում քանի դիակ կա, այդ կերպ նրանք փորձել են հասկանալ, թե արդյո՞ք Մուշեղ Մուշեղյանը սպանվել է, թե՞ ոչ: Խոսակցություններից մեկում մի տղամարդ, գործով ամբաստանյալ Արմեն Գասպարյանին` Բդոյին ասում է, որ էլ չզանգի իր համարին: «Ցավդ տանեմ, մի զանգի էլ էս համարին, խփին սաղիս, մեզի խփին, մարդ մեռավ զենքով»: Ենթադրվում է, որ այս խոսակցությունը եղել է «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում կատարված սպանություններից հետո:

Ի դեպ, գաղտնալսվել է նաեւ Չարբախցի Գեղամի որդին՝ Գոռ Իսրայելյանը: Վերջինս դեպքից հետո զանգահարել է ինչ-որ մեկին եւ հետաքրքրել, թե ինչպես կարող են ինքն ու հայրը գնալ երկրից:

Այսօր դատարանում հետազոտվեցին նաեւ սույն գործով իրեղեն ապացույցները, մասնավորապես՝ հետազոտվեցին գործում առկա երկու դանակները, պարկուճները, «Մակարով» տեսակի ատրճանակը եւ սկավառակները:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 20-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
29466 դիտում

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

Կարկուտն ու քամին քանդել են Գյումրու գարեջրի փառատոնի տաղավարները, քշել աթոռներն ու հեղեղել քաղաքը. տեսանյութ

Վանաձորում որդին մորը պատուհանից դուրս է նետել, ապա ինքն է նետվել ցած

Լոռու մարզին մոտենում է գերհզոր կարկտաամպրոպային ամպ. Սուրենյան

Գյումրիում ուժգին քամի է՝ ուղեկցված անձրևի ու խոշոր կարկուտի հետ. լուսանկար, տեսանյութ

Միրզոյանի այցը Ֆրանսիա եզրափակվել է Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում աշխատանքային քննարկմամբ

Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը Աղվերանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բնակարաններ, մեքենա, դրամական միջոցներ. ինչ են հայտարարագրել Արարատ Միրզոյանը և նրա կինը

Արտակարգ դեպք Աբովյանում հայտնի «Սիրիուս» գործարանում. քաղաքացու ոտքը մնացել է հաստոցի սռնիներում

Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցը փակելու տարբերակը. այն ապահովում է գազի ու նավթամթերքի 30 %-ի արտահանումը

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել սելավատարում. վարորդը հոսպիտալացվել է

Գործարկվել է Երևան-Բաթումի-Երևան երթուղով ուղևորատար գնացքը. լուսանկարներ

Հռոմի պապն Իսրայելին և Իրանին կոչ է արել պատասխանատվություն և ողջախոհություն ցուցաբերել

Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին

Իրանը երկարաձգել է օդային տարածքը փակ պահելու ժամկետը

Պատկերացնու՞մ եք՝ Քոչարյանի նուրբ ներաշխարհն ընկճվել է, դատի է տվել ինձ ու Նիկոլ Փաշինյանին. Սիմոնյան

Դեպի Հայաստան և հետադարձ ուղղություններով որոշ չվերթեր են չեղարկվել

Ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով. սպասվում են անձրևներ, ամպրոպ, կարկուտ

ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է իրանական Նաթանզի օբյեկտում ճառագայթման արտահոսքը

Միրզոյանը տարածաշրջանային զարգացումների շուրջ հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործընկերոջ հետ

ԱՄՆ-ը բացահայտ աջակցում է Իսրայելին և կրում պատասխանատվություն հետևանքների համար. ՄԱԿ-ում Իրանի դեսպան

Իրանը սպառնում է Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի օբյեկտներին հարվածներ հասցնել Իսրայելին օգնելու համար

ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման հարցով դեռ որոշում չկա. Իրանի ԱԳՆ

Իսրայելն ընդլայնում է գործողությունների շրջանակն Իրանում. Նեթանյահուի գրասենյակ

Ավանեսյանը մասնակցել է անվարձահատույց արյունատվությանը, զրուցել բուժում ստացող փոքրիկների հետ. լուսանկարներ

Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություններ չեն գրանցվել

Հայաստանը վճռական է արձագանքելու կլիմայի փոփոխությանը՝ համակարգված և շարունակական քայլերով. ՇՄ փոխնախարար

Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Թեհրանի միջազգային օդանավակայանի տարածքին

Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը. փաստաբան

Հերոսներին պետք է հիշել ու հարգել․ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Յուրի Վարդանյանի հիշատակին

Արյան կարիք մշտապես կա. այսօր դոնորի համաշխարհային օրն է

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. ՑԱՀԱԼ

Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

Իրանը հրապարակել է Իսրայելի կողմից սպանված բարձրաստիճան զինվորականների լուսանկարները. ովքեր են նրանք

Իրանը կամիկաձե հրթիռների 5-րդ շարասյունն է ուղարկել Իսրայելի ուղղությամբ. երկրով մեկ օդային տագնապ է

Մահացել է Փառանձեմ Մեյթիխանյանը

Նիկոլ Փաշինյանը Մեծ Բրիտանիայի վարչապետին շնորհավորել է Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստանը փոփոխվող աշխարհում» խորագրով քննարկմանը. տեսանյութ

Լոռիում կարկուտ է տեղացել. լուսանկարներ

Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին