Վանաձորի տաջիկական թաղամասի բնակիչներն անհամբեր սպասում են հաջորդ ընտրություններին

Վանաձորի Տարոն 4 թաղամասի մին-էներգո հատվածը քաղաքի մոռացված ու լքված վայրերից մեկն է: Թաղամասը ստեղծվել է աղետից հետո, կառուցողները տաջիկներն են եղել, ինչի պատճառով էլ թաղամասն առավել հայտնի է «տաջիկական» անվամբ:

Քաղաքային իշխանությունը թաղամաս այցելում է ընտրությունից ընտրություն: Թաղամաս չի հասնում քաղաքային եւ ոչ մի երթուղի, դպրոց, մանկապարտեզ, ամբուլատորիան ու երթուղայինի կանգառը թաղամասից հեռու է ավելի քան 1 կմ: Թաղամաս եկող ճանապարհներն անբարեկարգ են: Տարածքում է գտնվում նորակառույց ֆուտբոլի ակադեմիան, որի կառուցումից, սակայն թաղամասում ոչինչ էլ չփոխվեց: Տարբեր անհատներ ու կառույցներ թաղամասը դարձրել են շինարարական աղբի աղբաթափման վայր: Բնակիչները տարին 12 ամիս ականատեսն են քարուքանդ փողոցների ու ամեն օր աղբով բեռնված վարորդների: Չնայած քաղաքապետարանը տարին մեկ շինարարական աղբի հարթեցման աշխատանքներ է տանում, վերջերս էլ աղբ թափելն արգելող գրություն է փակցրել, սակայն անբարեխիղճ որոշ անհատներ շարունակում են թաղամասը վերածել աղբանոցի:

Երթուղային բացակայությունը եւս լուրջ խնդիր է թաղամասի համար: Միկրոշրջանը լուսավորվեց տարիներ առաջ միայն: Թաղամասի միակ լուսավոր կետը, թերեւս համատիրությունն է, որը շատ հաճախ իր վրա է վերցրել քաղաքապետարանի աշխատանքները՝ սպասարկելով բնակիչների բարձրացրած ցանկացած խնդիր:

Թվարկված խնդիրներից բացի, գլոբալ խնդիր է հոսանքի հաճախակի ու ավանդույթ դարձած տատանումներն ու անջատումները: Ամեն չնչին քամու ժամանակ թաղամասը ժամեր շարունակ հոսանքազրկվում է: Քիչ չեն դեպքերը, երբ անգամ երկու օր թաղամասում ո՛չ հոսանք է եղել, ո՛չ գազ: Բնակիչները ստիպված են պարբերաբար զանգահարել ՀԷՑ, պարզաբանում պահանջել, խնդրել ու սպառնալ, որպեսզի ժամ առաջ հոսանքը միացվի, հակառակ դեպքում, ստիպված կլինեն առնվազն մեկ օր մնալ առանց լույսի: Վերջին օրերին թաղամասում առնվազն մեկ տասնյակի հոսանքազրկումներ են եղել:

Թե երբ, վերջապես, նշված խնդիրների գոնե մի մասը կլուծվի, պարզ չէ, բնակիչներն այլեւս կորցրել են հույսն ու հավատը, թե քաղաքային իշխանության ու թե տարատեսակ խոստումների հանդեպ: Միակ հույսը, որ կա, տարիներ անց սպասվող ընտրություններն են, որի ժամանակ գոնե ժամանակավոր որեւէ հարց կլուծվի, գոնե՝ ժամանակավոր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
43266 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել