Այնպես չէ, որ անընդհատ պետք է հաղթես. Խաշմանյանը՝ «Ալաշկերտը» թողնելու մասին

ՀՀ Բարձրագույն խմբի գործող չեմպիոն «Ալաշկերտի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը չի ցանկանում խորանալ թիմից հեռանալու պատճառների մեջ: Երեկ՝ ապրիլի 1-ին, առաջնության 20-րդ տուրում «Գանձասար-Կապանին» պարտվելուց հետո (0:1) տեղի ունեցած ժողովի ընթացքում նա հրաժարական է տվել: Առաջնության գարնանային հատվածը չեմպիոն թիմի համար այնքան էլ լավ չի դասավորվում, ընդամենը 1 հաղթանակ է տոնել: Այդուհանդերձ, դեռ չի կորցրել միանձնյա առաջատարի դերը, եւ այդ մասին Խաշմանյանն էլ խոսեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում: Նա նշեց, որ նորմալ է, որ ֆուտբոլային թիմերը մրցաշրջանի որեւէ հատվածում անհաջող շրջան են ունենում:

«Իհարկե, չենք կորցրել առաջին տեղը: Ե՞րբ է եղել, որ իմ թիմերը վերջին տեղում լինեն, ու ես հրաժարական տամ: Իմ թիմերը միշտ էլ առաջին տեղում են եղել: «Ալաշկերտն» առաջին տեղում է: Ֆուտբոլում նորմալ է, որ թիմերը 2-3 խաղում պարտվում են: 4-րդ մրցաշրջանն է՝ ես անընդհատ առաջին տեղում եմ: Այնպես չէ, որ թիմն անընդհատ պետք է հաղթի, այդպիսի բան չկա աշխարհում, անգամ «Բարսելոնայի» ու «Ռեալի» պարագայում»,- ասաց նա:

Մասնագետը նշեց, որ հեռանալն իր որոշումն է եղել: Ինչ վերաբերում է ապագա ծրագրերին, դեռ չի կողմնորոշվել: Հարցին, թե ինչ է անելու եւ արդյո՞ք հնարավոր է՝ կրկին վերադառնա «Ալաշկերտ», թե՞ ոչ, նա չկարողացավ պատասխանել:

2016-17 մրցաշրջանում էլ Խաշմանյանը հասցրեց 2 անգամ գլխավորել «Ալաշկերտը»: Աշնանային հատվածում նրա ու ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանի միջեւ վեճ էր առաջացել: Վերջինս իր անվստահությունն էր հայտնել մարզչին ՀՀ Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում ճանապարհը «Փյունիկին» զիջելուց հետո: Մարզիչը հեռացել էր, սակայն կարճ ժամանակ անց, ակումբ էր վերադարձել որպես տնօրեն, իսկ ձմեռային դադարից հետո կրկին ստանձնել էր գլխավոր մարզչի պարտականությունները:

Աբրահամ Խաշմանյանն «Ալաշկերտը» գլխավորել էր 2014 թ.: Նրա հետ թիմը դարձել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2015-16 եւ 2016-17 մրցաշրջանների չեմպիոն, Հայաստանի 2016 թ. սուպերգավաթակիր, հաջողությամբ հանդես է եկել եվրագավաթների խաղարկություններում:

Խաշմանյանի՝ հերթական անգամ հեռանալուց հետո թիմը գլխավոր է ՀՀ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը: Նրան օգնելու է Կարեն Բարսեղյանը, որը մի քանի օր առաջ հեռացվել էր «Գանձասարի» գլխավոր մարզչի պաշտոնից:

ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 20 տուրերից հետո «Ալաշկերտն» ունի 34 միավոր: Առաջին տեղում է: 3 միավորով գերազանցում է 2-րդ տեղում ընթացող «Շիրակին» եւ 3-րդ տեղում ընթացող «Գանձասարին», որոնք ունեն 31 միավոր: Գավաթի խաղարկությունում հասել է կիսաեզրափակիչ, որտեղ առաջին խաղում մրցակցի հարկի տակ 1:0 հաշվով հաղթել է «Բանանցին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2892 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս