Երևան
12 °C
«Գանձասար-Կապան» ֆուտբոլային թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը համամիտ չէ այն կարծիքի հետ, թե իր գլխավորությամբ թիմը ոչ բավարար արդյունքներ է գրանցել: Նա թիմը գլխավորել էր 2017-18 մրցաշրջանից առաջ եւ օրերս հեռացվեց: Նրա փոխարեն նշանակվեց Աշոտ Բարսեղյանը, որը թիմի ղեկին եղել է 2015-17 թթ.: «Հայկական ժամանակ»-ին ակումբի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանը ասել էր, որ ղեկավարությանը չէին բավարարում ցուցանիշները, բացի այդ՝ իրենց ավելի հոգեհարազատ է Աշոտ Բարսեղյանի փիլիսոփայությունը: ՀԺ-ն պարզեց Կարեն Բարսեղյանի տեսակետն Աղաբաբյանի դիտարկումների վերաբերյալ:
«Մենք չեմպիոնական մրցավազքում 3-րդ տեղում ենք՝ 2-րդ տեղում ընթացող «Շիրակի» հետ հավասար միավորներով: Գավաթի խաղարկությունում կիսաեզրափակչում ենք: Առաջին հանդիպումը «Շիրակի» հետ ավարտվել է ոչ ոքի: Եզրափակչում հայտնվելու 50% շանս ունենք »,- ասաց նա՝ խոսելով թիմի ցուցանիշներից:
Փիլիսոփայության վերաբերյալ Աղաբաբյանի կարծիքին Բարսեղյանը նույնպես միանշանակ չի վերաբերվում: Հիշեցնում է, որ իր օրոք՝ 2017-18 մրցաշրջանի աշնանային հատվածում, «Գանձասարը» ռեկորդային թվով անպարտելի հանդիպումների շարք է ունեցել, իր խաղացողները հայտնվել են ՀՀ տարբեր տարիքային հավաքականներում, արտասահմանյան ակումբները սկսել են հետաքրքրվել «Գանձասարի» խաղացողներով:
«Առաջնությունում ու Գավաթում 14 անպարտելի խաղ ենք ունեցել, դա «Գանձասարի» պատմության առավելագույն արդյունքն էր: Նաեւ պետք է հպարտությամբ նշեմ, որ այսօր ունենք ֆուտբոլիստ (Հայկ Իշխանյան), որը հանդես է գալիս ազգային հավաքականում, ունենք ֆուտբոլիստ (Դավիթ Տերտերյանը), որը 21 տարեկանների հավաքականի թեկնածու է, ինչը «Գանձասարում» վաղուց չի եղել, ունենք ֆուտբոլիստ (Մարտին Գրիգորյանը), որը 19, նույնիսկ 21 տարեկանների հավաքականների թեկնածու է, ինչը նույնիսկ չի եղել: Ունեցել ենք ֆուտբոլիստ (Սարգիս Շահինյան), որը տեղափոխվել է ավելի բարձրակարգ՝ եվրոպական առաջնություն: Ունեցել ենք ֆուտբոլիստ, որի նկատմամբ ձմռանը լուրջ հետաքրքրություն է եղել՝ ֆինանսական շահավետ պայմաններով, նա չի ցանկացել հեռանալ, որովհետեւ ամեն ինչ իրեն գոհացնում է մեր ակումբում: Եթե խոսում ենք փիլիսոփայությունից, պետք է նաեւ այս ամենը նշենք»,- ասաց նա:
Մյուս կողմից՝ մասնագետը չի ժխտում, որ եղել են նաեւ անհաջողություններ: Պարտություններ են եղել, որոնց պատճառներն օբյեկտիվ են եղել: Եղել են նաեւ դեպքեր, երբ իրենք իսկապես արժանի են եղել պարտության, որովհետեւ հակառակորդն ուժեղ է եղել ամեն ինչով:
«Հասկանում եմ, որ եղել են խաղեր, որոնցում տանուլ ենք տվել, եղել են պրոբլեմներ, բայց 5 հանդիպումներից միայն մեկում ենք մենք արժանի եղել պարտության՝ վերջին մեր հանդիպումը «Շիրակի» հետ, որտեղ մրցակիցը հաղթեց մեզ ամեն առումով, բայց այդտեղ էլ կային պատճառներ. մենք զրկված էինք առանցքային 5 ֆուտբոլիստից»,- ասաց նա:
Գառնիկ Աղաբաբյանը նշել էր, որ Կարեն Բարսեղյանից բարեկամաբար են բաժանվել, եւ հնարավոր է՝ հետագայում կարող են կրկին հրավիրել նրան ակումբ, եթե հարմար աշխատանք լինի: Կարեն Բարսեղյանը նույնպես չբացառեց, որ կարող է վերադառնալ, սակայն ինչ-որ պայմաններով, որոնց մասին չմանրամասնեց: Նա շնորհակալություն հայտնեց ակումբին ու նշեց, որ այսուհետ լինելու է թիմի ամենալավ երկրպագուներից մեկը:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Գանձասար-Կապան» ղեկավարներին համատեղ աշխատանքի համար: Շնորհակալություն եմ հայտնում նաեւ ֆուտբոլիստներին, որոնց հետ աշխատել եմ: Ցանկանում եմ, որ նրանք հասնեն ամենաբարձր նպատակներին, որովհետեւ նրանք արժանի են: Շնորհակալություն եմ հայտնում նաեւ իմ մարզչական շտաբին: Ոչ մի խնդիր չունեմ ակումբի հետ: Ես կլինեմ «Գանձասարի» լավագույն երկրպագուներից մեկը: Կցանկանամ, որ «Գանձասարը» ունենա հաջողություններ, որ նրանք իրականացնեն իրենց նպատակները»,- ասաց նա:
Աշխատանքից հեռացվելուց հետո Կարեն Բարսեղյանը պատրաստվում է մի փոքր հանգստանալ: Ազատման նորությունը նրա համար շոկային է եղել: Նշում է, որ ժամանակ է պետք իրավիճակը վերլուծելու համար, որից հետո կորոշի հետագա անելիքները:
Ինչ վերաբերում է «Գանձասարին», Բարձրագույն խմբի առաջնության 19 տուրից հետո մրցաշարային աղյուսակում 28 միավորով 3-րդն է: Նույնքան միավոր ունի «Շիրակը», սակայն գերազանցում է լրացուցիչ ցուցանիշներով եւ 2-րդն է: Առաջատարը գործող չեմպիոն «Ալաշկերտն» է, որն ունի 34 միավոր: 20-րդ տուրում «Գանձասարը» հյուրընկալվելու է առաջատարին: Գավաթի խաղարկությունում թիմը կիսաեզրափակչում է: Առաջին խաղում տանտիրոջ կարգավիճակով ոչ-ոքի՝ 1:1 է խաղացել «Շիրակի» հետ: Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT