Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի ելույթը Համբուրգում ընդունվեց «բրավո» բացականչություններով

02/04/2018 schedule18:25

Մարտի 28-ին Համբուրգի Էլբֆիլհարմոնիայի շքեղ դահլիճում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նույնքան շքեղ ու փառահեղ կատարողականությամբ ներկայացրեց հայկական երաժշտությունը՝ հայ կոմպոզիտորների երկու սերունդ՝ Արամ Խաչատրյան եւ Էդուարդ Հայրապետյան։

Համերգի առաջին բաժնում սիմֆոնիկ նվագախումբը եւ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարեցին Հայրապետյանի Թավջութակի չորրորդ կոնցերտը, որը կոմպոզիտորը գրել է հատուկ այս համերգի համար եւ նվիրել է Նարեկ Հախնազարյանին։ Էլբֆիլհարմոնիայում կայացավ կոնցերտի համաշխարհային պրեմիերան։

Նվագախմբի եւ մենակատարի կողմից Հայրապետյանի Թավջութակի կոնցերտի մեկնաբանությամբ՝ դահլիճը շնչում էր նուրբ ու կրքոտ, ուժգին ու հմայիչ հնչերանգներով, որոնք ամբողջովին բացահայտում էին հեղինակի մտահղացումները, ներազդում մարդկանց հոգիների վրա՝ հաղորդելով գեղեցիկ զգացողություններ։ Երեկոյին ներկա էր նաեւ Էդուարդ Հայրապետյանը, ում ստեղծագործությունը ջերմությամբ ու ծափահարություններով ընդունվեց ունկնդրի կողմից։ Էլբֆիլհարմոնիայի հանդիսատեսը երկար ժամանակ թույլ չէր տալիս կոմպոզիտորին, մենակատարին եւ դիրիժորին հեռանալ բեմից։

Համերգի առաջին մասի ավարտին թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ունկնդիրներին նվիրեց կատալոնյան երգ՝ «Թռչուններ» ստեղծագործությունը։

Համերգի երկրորդ բաժնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց Արամ Խաչատրյանի Երկրորդ՝ Զանգերով սիմֆոնիան, որն ունկնդիրների կողմից ընդունվեց ծափահարությունների, բրավո բացականչությունների տարափով։ Հանդիսատեսը չդադարող հոտնկայս ծափողջույններով ստիպեց դիրիժորին մի քանի անգամ վերադառնալ բեմ։ Որպես բիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկաներին նվիրեց խաչատրյանական եւս երկու ստեղծագործություն՝ «Դիմակահանդես» սյուիտից Վալսը եւ «Գայանե» բալետից հանրահայտ «Սուսերով պարը»։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Էլբֆիլհարմոնիայում իրենք ներկայացրել են հայկական ժամանակակից եւ դասական երաժշտություն։ «Սա մի նշաձող է. մարդիկ տեսնում են, թե ինչ հարուստ եւ ինքնատիպ ավանդույթներ ունի Հայաստանը։ Փաստը, որ համերգի տոմսերը սպառվել էին ամիսներ առաջ, եւ դահլիճի ջերմ ընդունելությունը խոսում են այն մասին, որ մարդիկ սպասում են նոր երաժշտություն, նոր արժեքներ։ Հաճելի է տեսնել նման ջերմ ընդունելություն Էլբֆիլհարմոնիայում։ Տպավորիչ է, որ մեր երաժշտությունը հուզում ու հաճելի պահեր է պարգեւում դասական երաժշտության մեծ ավանդույթներ ունեցող Համբուրգի արվեստասեր հանրությանը»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։ Նա նաեւ կոլեկտիվի անունից երախտագիտություն հայտնեց ՀՀ Նախագահին, մշակույթի նախարարությանը, որոնք աջակցել են կյանքի կոչել այս պրոյեկտը։

Համերգին ներկա էր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։ Դեսպանը նշեց, որ ինքը հպարտ է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կարողացավ իր կատարումներով հիացնել գերմանացի հանդիսատեսին։ Աշոտ Սմբատյանը նկատեց, որ մեկ համերգով նվագախումբը գերմանացի հասարակությանը ներկայացրեց հայ ժողովրդին, մեր պատմությունն ու մշակույթը։

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը շեշտեց, որ Էլբֆիլհարմոնիայի Մեծ դահլիճը Եվրոպայի լավագույն համերգային դահլիճներից է, եւ նման հեղինակավոր համերգասրահում հայկական երաժշտությունը կատարելը, Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի կոնցերտի համաշխարհային պերմիերան ներկայացնելը մեծագույն պատիվ է։

Dorn Music գործակալության հիմնադիր Տանյա Դորնը շնորհավորեց նվագախմբին, Սերգեյ Սմբատյանին, Նարեկ Հախնազարյանին եւ Էդուարդ Հայրապետյանին պրեմիերայի կապակցությամբ, որն այնքան ջերմ ընդունվեց Էլբֆիլհարմոնիայի ունկնդրի կողմից։ Նա նշեց, որ տպավորված է Թավջութակի կոնցերտի եւ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիայի հիանալի կատարումից։ Տանյա Դորնը վստահություն հայտնեց, որ գերմանացի հանդիսետեսը նման հիանալի երաժիշտների լսելու փորձ չի ունեցել։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հաջորդ արտասահմանյան կանգառն ապրիլի 15-ից մայիսի 1-ը Մալթայի մայրաքաղաք Վալետայում է՝ 2018թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաքում։

Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի կոնցերտի կատարումը կարող եք դիտել հետեւյալ հղմամբ

https://www.facebook.com/anna.terhovakimyan/videos/10208481163145671/

Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիայի կատարումը Էլբֆիլհարմոնիայում կարող եք դիտել հետեւյալ հղմամբ

https://www.facebook.com/anna.terhovakimyan/videos/10208481611196872/

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2842 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին