Վնասաբեր կրիպտոմայներները սպառնում են Հայաստանի ընկերություններին. «Կասպերսկի լաբորատորիա»

03/04/2018 schedule10:42

Կրիպտոարժույթների շուրջ իրարանցում է նաեւ Հայաստանում, ինչի մասին վկայում են տեղի խանութներում կրիպտոարժույթի մայնինգի համար կիրառվող համակարգչային տեսաքարտերի վաճառքի եւ արտերկրի առցանց-խանութներից  դրանց պատվերների աճող ցուցանիշները։

Յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն կրիպտոարժույթի էմիսիա կատարել՝ մաթեմատիկական հաշվարկների միջոցով լրակառուցելով բլոկչեյնը եւ դրա համար կրիպտոարժույթ ստանալով։ Եվ որքան շատ հաշվարկներ ես ցանկանում կատարել, ստիպված ես լինում այդքան շատ հաշվողական հզորություններ գործարկել եւ թանկարժեք էլեկտրականություն ծախսել։

Ինչպես հայտնում են «Կասպերսկի լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչության մամուլի ծառայությունից, կիբեռհանցագործները սովորել են մայնինգի համար օգտագործել այլոց հաշվողական հզորությունները, այլոց համակարգչում կամ ցանցում աննկատ տեղադրելով մայնինգի համար նախատեսված ծրագրային ապահովում (մայներ)։ 2017թ. սեպտեմբերից մինչեւ 2018թ. փետրվարը կիբեռհանցագործները, նման կերպ մայնինգի ծրագրային ապահովում ներդնելով, ձեռք են գցել ավելի քան 7 մլն դոլար։ 2018թ. մարտի սկզբի դրությամբ՝ «վնասաբեր մայներների» գրոհների ենթարկվել են աշխարհի 2,7 մլն օգտատերեր, ինչն ավելի քան 1,5 անգամ գերազանցում է 2016թ. ցուցանիշը, եւ այն շարունակում է աճել։ Եվ մայներների ներդրման նպատակով կիբեռհանցագործներին ավելի ձեռնտու է օգտագործել ոչ այնքան առանձին օգտատերերի համակարգիչները, այլ բազմաթիվ համակարգիչներ ներառող կորպորատիվ ցանցերը։

«Կասպերսկի լաբորատորիա»-ի փորձագետները պարզել են, որ մայներների ներդրման առաջին եղանակը ներառում է այն բոլոր տեխնոլոգիաների հայտանիշները, որոնք կիրառվում են բարդության ավելի բարձր աստիճանի երկարատեւ գրոհներում (APT)։ Կիբեռհանցագործները բոլորովին վերջերս դրանք կիրառում էին շորթող ծրագրերի հետ կապված ծավալուն արշավների անցկացման համար։

Իսկ այժմ այդ մեթոդները, օրինակ, տխրահռչակ EternalBlue էքսպլոյտի կիրառմամբ գրոհներն օգտագործվում են թաքնված մայներների տարածման համար (այդ էքսպլոյտի միջոցով տարածվում էին աղմուկ հանած NotPetya/ExPetr եւ WannaCry ծածկագրող ծրագրերը)։

Օգտատիրոջ համակարգչում  թաքնված մայներ տեղադրելու մեկ այլ եղանակ է համոզել նրան, որ նա ինքը ներբեռնի դրոպեր, վերջինս էլ կներբեռնի մայները։ Սովորաբար օգտատիրոջը դրոպերի ներդրմանը դրդում են՝ այն քողարկելով գովազդով կամ ինչ-որ վճարովի հավելվածի անվճար տարբերակով, կամ էլ՝ ֆիշինգի օգնությամբ։ Ներբեռնումից հետո դրոպերը գործարկվում է համակարգչում եւ տեղադրում բուն մայները, ինչպես նաեւ հատուկ հավելված, որը քողարկում է մայները համակարգում։ Ծրագրի հետ կարող են ներբեռնվել ծառայություններ, որոնք ապահովում են մայների ինքնագործարկումը եւ կարգավորում դրա աշխատանքը. օրինակ՝ որոշում են, թե հաշվողական հզորությունների որ մասը կարող է օգտագործել մայները՝ կախված նրանից, թե էլի ինչ ծրագրեր են աշխատում համակարգչում, որպեսզի մայները չառաջացնի համակարգի աշխատանքի դանդաղում եւ օգտատիրոջ կասկածները։ Ծառայությունների մեկ այլ գործառույթ է թույլ չտալը, որ օգտատերը կանգնեցնի մայները։ Եթե օգտատերը հայտնաբերի մայները եւ փորձի այն անջատել, համակարգիչը պարզապես կվերագործարկվի, իսկ դրանից հետո մայները կշարունակի աշխատել։ Հետաքրքրական է, որ թաքնված մայներների մեծ մասը հիմնվում է սովորական, լիովին օրինական մայներների կոդի վրա, ինչը լրացուցիչ դժվարացնում է դրանց հայտնաբերումը։

Մայներների անօրինական տեղադրման եւս մեկ եղանակ է վեբ-մայնինգ-ը կամ մայնինգը բրաուզերում (դիտարկչում)։ Այն հնարավոր է  դառնում, եթե կայքի ադմինիստրատորը  դրա մեջ ներածում է մայնինգի սկրիպտը, որը գործարկվում է, երբ օգտատերը մտնում է կայք։ Սակայն, դա կարող է անել նաեւ չարագործը, եթե ինչ-որ կերպ հասանելիություն ստանա կայքի կառավարմանը։ Քանի դեռ օգտատերը գտնվում է կայքում, նրա համակարգիչը աշխատում է բլոկչեյնի բլոկների կառուցման համար, իսկ նա, ով տեղադրել է սկրիպտը, շահույթ է ստանում։

Կրիպտոարժույթի «որսորդների» շրջանում նաեւ նոր միտում է նկատվում. չարագործները գրոհում են Kubernetes եւ Docker գործիքների վրա, որոնք պարզեցնում են ամպային կոնտեյներներում հավելվածների ծավալումը եւ կառավարումը։ Դրանք կոտրելով՝ խարդախները կարող են հասանելիություն ստանալ նշանակալի հաշվողական հզորությունների։

Արժե նշել, որ թաքնված կրիպտոմայնինգի նպատակով բաց սերվերների կոտրելը համաճարակի ծավալի է հասել։ Վերջին ամիսներին արագ վաստակի սիրահարներն զանգվածային գրոհներ են անցկացրել PostgreSQL, Redis, OrientDB, Oracle WebLogic, Windows Server, Apache Solr, Jenkins եւ այլ համակարգերով աշխատող, չթարմացված եւ սխալ կառուցված սերվերների վրա։

Մայնինգի համար այլոց համակարգիչներն օգտագործող խարդախները նաեւ գտել են սպամի դեմ կիրառվող ընդլայնումները շրջանցելու եւ բրաուզերում գովազդի միջոցով Coinhive անվանումով JavaScript-մայները գործարկելու, ինչպես նաեւ տոռենտ-կայքերն ու ծրագրերն օգտագործելու եղանակ. հայտնի է միջադեպ, երբ ռուսական տոռենտ-կայքը տոռենտների փոխարեն տարածել է Monero-ի մայներ։

Գրոհների հնարամիտ տեխնոլոգիաների եւ հայտնաբերման բարդության շնորհիվ կիբեռհանցագործներն ստացել են զոհ դարձած համակարգիչներից իսկական բոտնետեր ստեղծելու եւ դրանք թաքնված մայնինգի համար օգտագործելու հնարավորություն։ 

Ինքնաբերաբար, հանցագործների համար համեղ պատառը բիզնես-ենթակառուցվածքն է, որն ունի մեծ հաշվողական հզորություններ։ Այդ իսկ պատճառով «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետներն առաջարկում են ձեռնարկել բիզնեսի պաշտպանության հետեւյալ միջոցները. 

  • պաշտպանական լուծումներ տեղադրել բոլոր օգտագործվող համակարգիչներում եւ սերվերներում, որպեսզի չարագործները չունենան ձեր ենթակառուցվածքի ներսում հիմնավորվելու հնարավորություն;
  • շեղումների որոնման համար կանոնավոր կերպով անցկացնել կորպորատիվ ցանցի աուդիտ;
  • պարբերաբար հետեւել առաջադրանքների պլանավորման գործիքին, որը չարագործները կարող են օգտագործել վնասաբեր գործընթացների գործարկման համար;
  • անուշադրության չմատնել էլեկտրոնային հերթերի վահանակների, POS-տերմինալների նման նեղ մասնագիտացված սարքերը։ Ինչպես ցույց է տալիս EternalBlue էքսպլոյտի միջոցով տարածվող մայների պատմությունը, այդ բոլոր սարքավորումները նույնպես կարող են ինչ-որ մեկի համար կրիպտոարժույթ աշխատել՝ մեծ թափով էլեկտրաէներգիա ծախսելով;
  • նեղ մասնագիտացված սարքերում կիրառել լռելյայն արգելքի ռեժիմը (Default Deny)։ Դա թույլ կտա դրանք պաշտպանել ոչ միայն մայներներից, նաեւ շատ այլ սպառնալիքներից։ Լռելյայն արգելքի ռեժիմը կարելի է կարգավորել «Կասպերսկի Լաբորատորիա»-ի Kaspersky Endpoint Security բիզնեսի համար լուծման օգնությամբ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2344 դիտում

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ