Ցրտահարությունը դիտվելու է հողի մակերեւույթին, այս պահին բերքին վնաս չի սպառնում

Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը մեկ ամիս առաջ հայտարարել էր, որ գյուղատնտեսության ոլորտում ցրտահարության խնդիր չկա, իսկ այսօր արդեն ԱԻՆ հիդրոմետ ծառայության օթերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը խորհուրդ է տվել ջերմոցները փակել, քանզի ջերմաստիճանը զգալի իջնելու է:

Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախորդ հայտարարությունն արել է այն ժամանակվա տվյալների հիման վրա, իսկ հիդրոմետ ծառայության վերջին տեղեկատվության հիման վրա կարող է ասել, որ ջերմաստիճանն այդքան էլ շատ չի իջնում, խոսքը -2-ից -3 ջերմաստիճանի մասին է եւ գյուղատնտեսությունում այս պահին չկա այնպիսի վիճակ, որ հանկարծակի բացասական հետեւանքներ լինեն, ինչը կազդի բերքատվության վրա:

Գյուղատնտեսության նախարարությունը օպերատիվ կապ է հաստատել Արարատի եւ Արմավիրի մարզերի համապատասխան վարչությունների հետ եւ աշխատում է նրանց հետ: Ըստ հիդրոմետ ծառայության տեղեկատվության՝ ցրտահարությունը դիտվելու է հողի մակերեւույթին, տեւելու է շատ կարճ ժամանակահատված՝ ապրիլի 4-ի գիշերվանից մինչեւ ապրիլի 5-ի առավոտ: Գյուղատնտեսության փոխնախարարն ասաց, որ այդ կարճ ժամանակահատվածում -2-ից, -3 ջերմաստիճանը չի ունենա այն բացասական ազդեցությունը, որ ԳՆ-ն մտածի հնարավոր վատ հետեւանքների մասին:

Գարնանացանի մշակաբույսերը դիմանում են նաեւ ցածր ջերմաստիճանին, իսկ առանց ծածկոցի տեղերում ԳՆ-ն փորձելու է համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի խուսափեն հնարավոր ցրտահարության հետեւանքներից:

ԳՆ-ն հողօգտագործողներին հորդորել է, որ ծխակույտեր պատրաստեն, որպեսզի ծխահարման միջոցով կարողանան այգիները պաշտպանվել հնարավոր ցրտից:

Բերքի խնդիր չե՞նք ունենա հարցին, Հարությունյանը պատասխանեց. «Պտղատուների հետ կապված խնդիր չենք ունենա, բայց ամեն դեպքում հորդորել ենք ծխակույտեր ունենալ: Համեմատաբար վտանգավոր գոտիները, որ հնարավոր է ցրտահարությունից տուժեն՝ Արարատյան հարթավայրն է՝ Արարատի եւ Արմավիրի մարզերը, մնացած տեղերում խնդիրներ չկան»:

Չոր ձմեռը գյուղատնտեսության վրա վատ էր անդրադարձել, կանխատեսվում էր, որ ոռոգման ջրի պակաս կլինի, բայց վերջին շրջանի անձրեւները ինչ-որ չափով մեղմել են վիճակը: Այս պահի դրությամբ ջրամբարներում եղած բացասական բալանսը փոխվում է, բայց ջրի պակաս ամեն դեպքում կա: Ապրիլ եւ մայիս ամիսներին հորդառատ անձրեւներ են սպասվում, եւ հույս կա, որ ջրի պակասը այդ տեղումներով կլրացվի: Գյուղատնտեսության փոխնախարարը նշեց, թե կա նաեւ վարչապետի հանձնարարականը, որ եթե անգամ ջրի պակաս ունենանք, հնարավոր լինի անցնել պլան բ-ի՝ եղած հնարավորությունների սահմաններում գործարկել բոլոր միջոցները:

Արարատի մարզի Սիսավանի համայնքապետ Սպարտակ Թարթիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց համայնքում այս պահի դրությամբ ոչ բերքատվության եւ ոչ էլ ոռոգման ջրի հետ կապված խնդիր չունեն, իսկ անձրեւներն այդքան էլ օգուտ չեն տվել:

Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի ղեկավար Գեւորգ Դանիելյանը հայտնեց, որ իրենց մոտ ծառերը ծաղկել են եւ առայժմ ամեն ինչ նորմալ է, եթե ցրտահարություն, կարկուտ չլինի ամեն ինչ լավ կլինի: Հարցին՝ չե՞ն տեղեկացվում եղանակային պայմաններից՝ հնարավոր վտանգներից խուսափելու համար, համայնքապետը պատասխանեց՝ տեղեկացնում են, գիտեն, որ վաղը ցրտահարություն է սպասվում: Մրգաշատը ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ չունի, խորքային հորեր ունեցող համայնք է: Խնդիր կարող է առաջանալ միայն, եթե երաշտ լինի:

Արմավիրի մարզի մեկ այլ համայնքում՝ Ակնալիճում, նույնպես առայժմ նորմալ բերքատվություն է սպասվում, համայնքի ղեկավար Գեւորգ Միսակյանը նշեց, որ ոռոգման ջրի խնդիր այս պահին չունեն, բայց օգոստոս ամսին սովորաբար խնդիրներ առաջանում են: Ակնալիճ համայնքը միշտ ունեցել է ոռոգման ջրի խնդիր, եւ վերջին անձրեւները գրեթե օգուտ չեն տալիս համայնքին: Հարցին, թե ե՞րբ է հնարավոր հասկանալ՝ նորմալ բերքատվություն կլինի, թե ոչ՝ համայնքապետը պատասխանեց. «Կարող է շատ լավ ծաղիկ ունենանք կամ լավ կազմավորված պտուղ ունենանք, բայց մի քանի օր հետո կարկտահարությունը ամեն ինչ զրոյացնի: Մարզպետարանի գյուղբաժինը վտանգների դեպքում տեղեկացնում է, եւ այսօր էլ հնարավոր ցրտահարության մասին տեղեկացրել են»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12120 դիտում

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին