Երևան
12 °C
«Լիվերպուլը» շանսեր չթողեց «Մանչեստեր Սիթիին» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում: Երեկ՝ ապրիլի 4-ին, «մերսիսայդցիները» սեփական հարկի տակ առաջին 30 րոպեների ընթացքում մեծ առավելություն ստացան, որը կարող է վճռորոշ լինել նաեւ դիմակայության համար: Յուրգեն Կլոպի թիմը հաղթեց 3:0 հաշվով:
12-րդ րոպեին իր թիմին արագ գոլով առաջ մղեց Մոհամեդ Սալահը: Ընդամենը 9 րոպե անց Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեյնը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Եվս 10 րոպե անց՝ 31-րդ րոպեին, Սադիո Մանեն ձեւակերպեց հանդիպման վերջնական հաշիվը:
«Սիթին», որն Անգլիայի Պրեմիեր լիգայում անգերազանցելի է ու առաջիկա տուրում կարող է պաշտոնապես ընթացիկ մրցաշրջանի չեմպիոն դառնալ, «Լիվերպուլի» դեմ այս խաղում ոչինչ չփոխեց: 2-րդ խաղակեսում «քաղաքայինները» շտկեցին իրենց խաղը, բայց գոլեր խփել ու պատասխան հանդիպումից առաջ իրենց առաջադրանքը հեշտացնել չկարողացան:
Քառորդ եզրափակչի մյուս խաղում «Բարսելոնան» 4:1 հաշվով կանխատեսելի հաղթանակ տարավ «Ռոմայի» նկատմամբ: Խփված գոլերից 3-ի հեղինակն իտալական թիմի ֆուտբոլիստներն էին: 38-րդ րոպեին «գայլերի» կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Դանիելե դե Ռոսին: 55-րդ րոպեին խաղընկերոջը կրկնօրինակեց Կոստաս Մանոլասը: 4 րոպե անց Խերարդ Պիկեի գոլի շնորհիվ կատալոնցիներն իրենց առավելությունը դարձրեցին խոշոր:
80-րդ րոպեին «Ռոմայի» խաղացողներն արդեն իրենց համար գոլ խփեցին: Աչքի ընկավ Էդին Ջեկոն: Այդուհանդերձ խաղավարտին՝ 87-րդ րոպեին, «կապտանռնագույնները» վերականգնեցին 3 գնդակի տարբերությունը: Գոլն իր հաշվին գրանցեց Լուիս Սուարեսը:
Քառորդ եզրափակչի 4 հանդիպումներից 3-ում մրցակիցներից մեկը մյուսի նկատմամբ 3 գնդակի առավելություն ստացավ: «Ռեալը» «Յուվեին» հաղթեց 3:0, «Լիվերպուլը» «Սիթիին»՝ 3:0, «Բարսան» «Ռոմային»՝ 4:1 հաշվով: Միայն «Բավարիա»-«Սեւիլիա» զույգում է տարբերությունը փոքր: Գերմանական ակումբը «Սեւիլիային» հաղթել է 2:1:
Քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումները կայանալու են ապրիլի 10-ին ու 11-ին: «Ռոման» կընդունի «Բարսային», «Սիթին»՝ «Լիվերպուլին», «Բավարիան»՝ «Սեւիլիային», «Ռեալը»՝ «Յուվեին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT