Հայկական ֆուտբոլային շրջանակներում՝ հատկապես ֆուտբոլասերների շրջանում, կարծիք կա, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը կարող է գլխավորել ՀՀ հավաքականը: Այսօր՝ ապրիլի 6-ին, իր պաշտոնից հրաժարվել է Արթուր Պետրոսյանը, որն ընտրանու ղեկն ստանձնել էր 2016 թ. հոկտեմբերին: Քննարկումներ ծավալվում են մի քանի տարբերակների շուրջ, սակայն ամենահավանականը համարվում է Գյուլբուդաղյանցը:

Ինչպես «Հայկական ժամանակը» տեղեկացել էր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը hանձնարարել է նոր մարզիչ է գտնել Լիտվայի հետ մարտի 27-ին կայացած ընկերական հանդիպումից հետո, որում ՀՀ-ն պարտվեց 0:1: Խաղից ընդամենը 10 օր անց ֆեդերացիան հայտարարում է, որ մի քանի օրից կասի նոր մարզչի անունը: Եթե հայտարարելու են մի քանի օրից, կարելի է ենթադրել, որ մարզիչն արդեն կա ու նրան երկար չեն փնտրել, երկար բանակցություններ չեն վարել: Հետեւաբար դժվար թե նա լինի արտասահմանից: Իսկ արտասահմանից հայ երկրպագուները 2 տարբերակ ունեն՝ ֆրանսիական «Մոնպելյեի» մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը եւ իտալացի Ջանի դի Բիազին, որն Ալբանիային հասցրեց Եվրո 2016: Տեր-Զաքարյանը, այսպես ասած, հավերժ թեկնածու է, իսկ Դի Բիազին կարող է թանկ հաճույք լինել: Օրինակ, Ուկրաինան գլխավորելու համար, ըստ լրատվամիջոցների, նա 1 մլն եվրո աշխատավարձ է պահանջել:

Հայաստանում աշխատող մասնագետներից երկրպագուների համար ցանկալի տարբերակներից է Աբրահամ Խաշմանյանը, որն օրերս է հեռացել ՀՀ գործող չեմպիոն «Ալաշկերտից»: Ամեն անգամ հավաքականի մարզչի փնտրտուքների շրջանում, նրա անունը շրջանառվում է, սակայն, ինչպես հայտնի է, Հայրապետյանն այնքան էլ չի համակրում այս մասնագետին՝ ինչպես ինքն է նշում, «հայկական Ժոզե Մոուրինյոյին»:

ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանի տարբերակը նույնպես չի բացառվում: Նա հավաքականն արդեն գլխավորել է 2009-13 թթ.: Հիմնականում նրա անվան հետ են կապվում ընտրանու հաջողությունները, եւ ամեն անգամ, երբ նոր մարզչի հարց է առաջանում, նա լինում է հնարավոր թեկնածուների թվում: Արթուր Պետրոսյանից առաջ էլ նրա մասին շատ խոսվեց.... բայց չեկավ:

Արմեն Գյուլբուդաղյանցը: Այս մասնագետը, ինչպես Արթուր Պետրոսյանը, սիրված է ինչպես ֆուտբոլիստների, այնպես էլ ֆուտբոլասերների կողմից, լրագրողների հետ կոնֆլիկտներ չի ունենում: Հայրապետյանի հետ էլ տարաձայնություններ չի ունեցել: Ավելին, ՀՖՖ նախագահը նրա հասցեին գովասանքի խոսքեր է շռայլում: Այս տարվա սկզբին իր ասուլիսում նա ընդգծեց, որ Գյուլբուդաղյանցի ղեկավարությամբ «Փյունիկում» դրական մեծ փոփոխություններ են եղել:

«Առաջնությունը «Փյունիկը» սկսեց շատ վատ, նոր մարզչով, հետո ղեկավարներն արեցին փոփոխություններ, Արմեն Գյուլբուդաղյանցին ուղարկեցին վերապատրաստման, հետո բերեցին նրան, ու «Փյունիկն» անմիջապես սկսեց խաղալ այն ֆուտբոլը, որը կարող է խաղալ: Գյուլբուդաղյանցի գալով ակումբը գլխիվայր փոխվել է: Հիմա մարզվում են ակադեմիայի խաղադաշտերում, հավաք են անում, նրանց մարզումներին հետեւում եմ եւ հիանում եմ այն աշխատանքով, որ տարվում է: Եթե այդպես շարունակվի, կտեսնենք՝ քանի հոգի «Փյունիկից» կընդգրկվի ազգային հավաքականում»,- ասել էր նա:

Ինքը՝ Գյուլբուդաղյանցը, իր հետ կապված խոսակցությունները մեկնաբանել չի ցանկանում: «Այդպիսի բան ես չեմ լսել»,- ասաց նա ՀԺ-ին: Ամեն դեպքում, եթե նա է լինելու, հավանաբար այդ մասին հայտնի կդառնա «Փյունիկի» առաջիկա հանդիպումից հետո: Վաղը թիմը հյուրընկալելու է «Գանձասար-Կապանին»:

Ով էլ նոր մարզիչը լինի, երկրպագուները նրանից Եվրո 2020-ի ուղեգիր են ուզելու: Նոր ստեղծված Ազգերի լիգան, ըստ շատերի, խոշոր մրցաշարի մասնակցելու Հայաստանի հավաքականի միակ հնարավորությունն է, ու հաշվի առնելով, որ ՀՀ-ն այստեղ պայքարելու է իր կարգի թիմերի դեմ, երկրպագուներին, ուղեգիր նվաճելուց բացի, այլ արդյունք չի բավարարի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4557 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս