3 փաստաբանի նկատմամբ քրեական հետապնդումների հարցերով խորհրդակցություն է եղել ՓՊ-ում

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում 2018 թվականի ապրիլի 11-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանի, Կարեն Կիրակոսյանի եւ Մհեր Բադալյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդումներ իրականացնելու վերաբերյալ հարցերը:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարեւորելով փաստաբանի մասնագիտական անկախության երաշխիքները, առաջարկել է ուշադրությունն առավելապես կենտրոնացնել հարուցված քրեական գործերի հիմքում դրված փաստական հանգամանքների վրա եւ փաստաբաններին օժանդակել իրենց իրավունքների պաշտպանության հարցում:

Հասանելի տեղեկությունների համաձայն՝

- փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանը եւ Կարեն Կիրակոսյանը քրեական հետապնդման են ենթարկվում վեճի կապակցությամբ, որը քաղաքացիաիրավական բնույթ ունի.

- փաստաբան Մհեր Բադալյանը քրեական հետապնդման է ենթարկվում իր մասնագիտական գործունեության ընթացքում, հօգուտ իր վստահորդի, որոշակի գործողություններ իրականացնելու համար: Հատկանշական է, որ Մհեր Բադալյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Քաղաքացիական կամ վարչական դատավարության գործով սուտ ցուցմունք տալը, որը կատարվել է շահադիտական դրդումներով), այն դեպքում, երբ փաստաբան Մհեր Բադալյանը քաղաքացիական գործով մասնակցել է, որպես գործին մասնակցող անձի ներկայացուցիչ: Քաղաքացիական գործով գործին մասնակցող անձի ներկայացուցիչ փաստաբանը չի կարող ապացույցի աղբյուր հանդիսանալ եւ ցուցմունք տալ դատարանին:

Խորհրդակցության մասնակիցները կիսել են այն մտահոգությունը, որ փաստաբանների քաղաքացիաիրավական բնույթ ունեցող գործողությունները քրեաիրավական դաշտ տեղափոխելը փաստաբանների անկախության համար ռեալ վտանգ է ներկայացնում: 

Խորհրդակցության ավարտին Փաստաբանների պալատի նախագահն առաջարկել է այս երկու հարցերը ներկայացնել Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի քննարկմանը՝ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ պատկերն ստանալու, ինչպես նաեւ փաստաբանների իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4027 դիտում

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը