Բազմաբնակարան շենքը ենթակա է քանդման, բայց ներսում դեռ մարդիկ են ապրում (լուսանկարներ)

Լոռու մարզի Թումանյան քաղաքի երրորդ փողոցի իններորդ բազմաբնակարան շենքը չորրորդ կարգի վթարայնություն ունի: Շենքը վթարային է դարձել 88-ի երկրաշարժից հետո, այնուհետ արդեն, տարիների ընթացքում խարխլված պատերն իրարից բավականաչափ հեռացել են: Մասնագետների կողմից արված եզրակացություններով` շենքը ճանաչվել է քանդման ենթակա` ստանալով վթարայնության 4-րդ աստիճան: Շենքի չորս բնակիչներից երկուսը տեղափոխվել են քանդման ենթակա շենքից: Անտոնյանների ընտանիքը, որն այդպես էլ գնալու տեղ չի գտել այս տարիներին, մնացել է վթարային շենքում: Անտոնյանները տան ճաշասենյակը, խոհանոցն ու սանհանգույցները կողպել են` երեխաների մուտքն արգելելու համար, ընտանիքը տեղավորվել է մեկ սենյակում, որտեղ քիչ թե շատ ավելի անվտանգ է. «Ամեն օր քարեր են թափվում, էն օրն էլ ներսից մի մեծ քար ընկավ… փլվելու վտանգը մեծ է, ահավոր է»,- մեզ հետ զրույցում հայտնեց շենքի բնակիչ Ջեմմա Անտոնյանը:

Շենքին կից ինքնաշեն կառույցն է՛լ ավելի է վատթարացրել շենքի վիճակը: Անզեն աչքով նկատելի է, թե որքան է խոհանոցի մասի թեքությունը: Տան բոլոր սենյակներում հսկայական ճեղքեր են առաջացել, որոնք ամեն թույլ երկրաշարժից հետո ավելանում են: Չորրորդ կարգի վթարային շենքի խնդրին տեղյակ են նաեւ ԱԻՆ-ում, մասնագետները եկել են, ուսումնասիրել ու եզրակացրել, որ շենքը միանշանակ պետք է քանդել, քանի որ հիմքից արդեն անպիտան է դարձել:

Թումանյանի քաղաքապետի տեղակալ Երվանդ Շաքարյանի խոսքով՝ քաղաքապետարանում տեղյակ են ու անհանգստացած, սակայն ոչինչ ձեռնարկել չեն կարող. «Համայնքը չունի ֆինանսական բավարար միջոցներ, որ տրամադրի, ճաքերը գնալով լայնանում են, բազմաբնակարան շենքն ուսումնասիրվել է, կա քանդման վերաբերյալ համապատասխան ակտ, բայց համայնքը չունի բավարար ֆինանսական միջոցներ, որ կամ նորոգենք ու ամրացնենք, կամ էլ ընտանիքներին բնակարանով ապահովենք»,- ասաց Երվանդ Շաքարյանը՝ հավելելով, որ շենքը վերջին անգամ ուսումնասիրվել ու գնահատվել է 4 տարի առաջ: Դրանից հետո շենքի ճեղքերը, բնականաբար, ավելացել են, իսկ շենքում բնակվելն առավել վտանգավոր է դարձել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2044 դիտում

Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան

Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են

Վանաձորում ավտոմեքենա է այրվել

Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ

Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան

Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է

Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի

Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն

Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան

14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը

2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ

Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը

Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան

Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին

Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան

2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին

Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն

Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին

ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ

Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին

Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը

Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն

Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին

Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը