Երևան
12 °C
Դերասան Մկրտիչ Արզումանյանը ոգեւորված էր «Աստղերի հանդիպում» խորագրով բասկետբոլային երեկոյի ընթացքում: Երեկ՝ ապրիլի 11-ին, «Միկա» մարզահամալիրում կայացած այդ միջոցառումը բաղկացած էր 3 մասից: Առաջինում միմյանց դեմ էին դուրս եկել «Հայտնիների» ու «Անհայտների» թիմերը: Մկրտիչն Արամեի, ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանի եւ ճանաչված այլ անձանց հետ ընդգրկված էր «Հայտնիների» կազմում: Նրա թիմը հաղթեց պատանի հայ բասկետբոլիստներից կազմված «Անհայտներին» 46:40 հաշվով: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ շատ ուրախ է հանդիպմանը մասնակցելու հրավեր ստանալու համար:
«Դե, բնականաբար առաջվա եռանդը չկա, բայց, եթե մի քիչ ավելի շատ ժամանակ ունենայինք, շատ ավելի պատրաստված կլինեինք խաղին: Շատ ծանրաբեռնված եմ, բայց հենց լսեցի առաջարկը, ամեն ինչ արեցի, որպեսզի մասնակցեմ: Սա մի յուրահատուկ իմպուլս, մի յուրահատուկ ուժ տվեց, որը նաեւ ազդելու է իմ աշխատանքի վրա: Ոգեւորված եմ ու անհամբեր սպասելու եմ հաջորդ խաղին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իր կարծիքով՝ հայտնիների մասնակցությամբ նման հանդիպումները կնպաստեն բասկետբոլի մասսայականացմանը Հայաստանում:

Մկրտիչը ժամանակին երկար տարիներ զբաղվել է բասկետբոլով: Այժմ ծանրաբեռնվածության պատճառով չի կարողանում ժամանակ տրամադրել սպորտին: «Աստղերի հանդիպմանը» պատրաստվելու համար մի քանի օր մարզվել է, ու կրկին սպորտով զբաղվելու ցանկություն է առաջացել:
«Բասկետբոլ չեմ խաղում: Ցավոք, ժամանակս չի ներում, բայց թիմի անդամներով, պրոֆեսիոնալներով, ընկերներով որոշել ենք շաբաթը մի 2 օր գոնե տրամադրենք, մի քանի ժամով հավաքվենք, խաղանք: Ե՛ւ առօրյա հոգսերից կկտրվենք, ե՛ւ ֆիզիկապես լավ պատրաստված կլինենք: Կարծում եմ՝ սրանով սկսվում են մեր ամենշաբաթյա պարապմունքները»,- ասաց նա:

Մկրտիչը մարզասեր է: Հետեւում է մի քանի մարզաձեւերի: Հետաքրքրվում է արեւելյան մարտարվեստների մրցումներով, խառը մենամարտերով: Բասկետբոլին նույնպես մշտապես հետեւում է:
«Հետեւում եմ NBA-ի հանդիպումներին, ունեմ սիրելի թիմեր՝ «Սան Անտոնիո Սպըրս» եւ «Քլիվլենդ Քավալերս»: Հայաստանի առաջնությանը ոչ, բայց հավաքականի խաղերին միշտ հետեւում եմ: Գիտեմ, որ ամեն ինչ դեռ առջեւում է: Մեր տղաները ֆանտաստիկ բասկետբոլ են ցույց տալու, պարզապես պետք է մի քիչ սպասենք ու հրաշալի արդյունքներ կլինեն»,- ասաց նա:
Իր հիմնական գործունեությունից Մկրտիչ Արզումանյանը նախընտրեց չխոսել: Միայն նշեց, որ աշխատում է նոր նախագծերի վրա: Ավելի ուշ նաեւ մանրամասներ կհայտնի դրանցից:
Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT