Թուրքական լրատվամիջոցների անդրադարձը՝ Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին

Թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին:

Ermenihaber-ն առանձնացրել է թուրքական առաջատար էլեկտրոնային լրատվամիջոցների այդ թեմայով հրապարակումների ուշագրավ հատվածները:

«Hurriyet» թերթի կայքը «Հայաստանում ցույցերը տարածվում են. թավշյա հեղափոխություն է հայտարարվել» հոդվածում գրում է.

«Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ 10 տարի երկիրը ղեկավարելուց հետո այժմ էլ վարչապետի պաշտոնում երկրի ղեկավարումը շարունակելու մտադրությունը ապստամբության ու խռովությունների  պատճառ է դարձել: Մայրաքաղաք Երևանում սկսված քաղաքացիական անհնազանդության ակցիաները տարածվել են նաև այլ քաղաքներում՝ կաթվածահար անելով երկրի բնականոն կյանքը: Սարգսյանի վարչապետության դեմ տեղի ունեցող բողոքի ցույցերն առաջնորդող «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երկրում թավշյա հեղափոխության մեկնարկի մասին»:

Թերթը գրում է նաև ցույցերի ընթացքում մայրաքաղաքի որոշ հատվածներում ակտիվիստների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների մասին: Ըստ թուրքական կայքի տեղեկությունների՝ 30 ցուցարար է ձերբակալվել:

Թուրքական աղբյուրը նաև գրում է, որ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե Սարգսյանը վարչապետ դառնալուց հետո «անվտանգության ուժերին հրամայելու է ճնշել խռովությունը»:

«Hurriyet»-ը թեմայի վերաբերյալ «Հայաստանը փշերի վրա է» մեկ այլ հրապարակման մեջ՝  հղում անելով Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթներից մեկին, գրում է, որ բողոքի միջոցառումները տարածվել են այլ քաղաքներում ու բնակավայրերում: Հայաստանում ստեղծվել է «թավշյա հեղափոխության կոմիտե», որը պետք է համակարգի գործընթացը մինչև ցանկալի արդյունքին հասնելը: Նշվում է, թե տեղեկություններ կան, որ արդեն վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը ուժայիններին հրաման է տալու ցրել բողոքի ցույցերը:

Թուրքական «Birgün» թերթի կայքը «Հայաստանում Սարգսյանը  վարչապետ է ընտրվել ցույցերի ներքո»  հոդվածում գրում է.

«Հայաստանի խորհրդարանը, հակառակ լայնածավալ ցույցերին, 77 կողմ և 17 դեմ ձայների հարաբերակցությամբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին ընտրել է վարչապետ:

Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը մայրաքաղաք Երևանում տասնյակ հազարավոր ցուցարարների մասնակցությամբ բողոքի ակցիայի պատճառ է դարձել: Հայաստանի դրոշը պարզած ցուցարարները «առանց Սերժի Հայաստան» կարգախոսեր են հնչեցրել»:

Կայքը մեջբերումներ է արել ֆրանսիական «AFP» գործակալությանը ցուցարարների տված մեկնաբանություններից: Նրանք բողոքել են Սարգսյանի 3-րդ պաշտոնավարումից՝ նշելով, որ դա երկիրը տանում է ավտորիտարիզմի:

Աղբյուրն անդրադարձել է նաև թավշյա հեղափոխության մասին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին, ինչպես նաև գործողությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանի մեկնաբանությանը:

«Եթե ցանկանում եք ապրել բարգավաճ ու լուսավոր Հայաստանում, չպետք է նորից ակտիվացնել մարած հրաբուխները: Հրաբուխները չեն ակտիվանա, եթե որևէ մեկը չսադրի»,-Սարգսյանի խոսքը մեջբերել է թուրքական լրատվամիջոցը:

Կայքը հիշեցրել է 2008  թվականի նախագահական ընտրություններին հաջորդած հանրահավաքների մասին «Իր գործունեությունը ռազմական ոլորտում սկսած Սարգսյանը 2007-2008թթ վարչապետ է եղել, այնուհետև 2008-ին ընտրվել է նախագահ: Ընտրություններում նրա մրցակից Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, չհամաձայնելով ընտրության արդյունքների հետ, հանրահավաքներ էին սկսել, ինչի ժամանակ ոստիկանության հետ բախումների հետևանքով 10 մարդ էր զոհվել»:

Իշխանամետ «YeniŞafak» թերթի կայքը հայաստանյան իրադարձությունները ներկայացրել է «Սերժ Սարգսյանի դեմ ապստամբություն Հայաստանում» վերնագրով: Լրատվամիջոցը համառոտ անդրադարձ է կատարել բողոքի ակցիաներին՝ նշելով, որ ոստիկանների ու ցուցարարների բախումների հետևանքով կան վիրավորներ:

Թուրքական առցանց լրատվամիջոցների վերնագրերում 2 հիմնական շեշտադրում է արվում: Առաջինը՝ Հայաստանում թավշյա հեղափոխության մեկնարկի մասին, երկրորդը՝ հանրահավաքների ուղեկցությամբ Սարգսյանի ընտրվելու մասին:

Ստորև ներկայացնում ենք այդ վերնագրերից առավել ուշագրավները՝   

«Հակառակ ցույցերին՝ Սերժ Սարգսյանն ընտրվել է վարչապետ» (Haberler.com)

«Հայաստանում «հեղափոխական կոմիտե» է ստեղծվել» (Haber7.com)

«Թավշյա հեղափոխություն Հայաստանում. շրջափակվում են պետական կառույցները» (ensonhaber.com)

«Հայաստանում բախումները շարունակվում են» (Akittv.com.tr)

«Հայաստանում շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաները» (Haberturk.com)

«Բողոքների թիրախում գտնվող Սարգսյանը Հայաստանի նոր վարչապետ է ընտրվել» (kurdistan24.net)

«Եվ Սարգսյանն ընտրվեց» (odatv.com)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4254 դիտում

Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան

Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են

Վանաձորում ավտոմեքենա է այրվել

Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ

Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան

Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է

Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի

Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն

Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան

14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը

2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ

Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը

Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան

Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին

Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան

2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին

Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն

Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին

ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ

Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին

Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը

Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն

Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին

Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը