Երևան
12 °C
Ազգային ժողովում ընթանում է ընդդիմության առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության հետ: Փաշինյանին ՀՀԿ խմբակցության անդամներն ուղղում են հարցեր, որոնց մեծ մասը վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը:
Դրանք վերաբերում են հատկապես ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանի ունեցած պարտավորություններին:
Մասնավորապես՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը մեջբերեց Փաշինյանի՝ նախկինում արած հայտարարություններից. «ԵԱՏՄ-ում մնալու միակ հիմնավորումը շանտաժն է», «ԵԱՏՄ-ն ՀՀ-ին բացի վնասից ոչ մի օգուտ չի բերել», «ԵԼՔ-ն իշխանություններին 10/2 հաղթեց՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով», «ԵԱՏՄ անդամակցությունից հետո ՀՀ-ն տարածքներ է կորցրել»:
Փաշինյանի նախկինում արված հայտարարությունները մեջբերելուց հետո Աշոտյանը հարցեր ուղղեց վարչապետի թեկնածուին: «Ի՞նչ փոխվեց այս 6 ամսվա ընթացքում, որ գնահատականները ԵԱՏՄ կործանարար ազդեցությունը տարածքների կորստի վրա այսօր չեն հնչում: Արդյո՞ք մտադիր եք ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագիրը զրոյացնել ու նոր համաձայնագիր ստորագրել»,- հարցրեց Աշոտյանը:
Փաշինյանն արձագանքեց բավական հակիրճ: «Առաջին հարցին արդեն պատասխանեցի»,- ասաց նա՝ հավանաբար նկատի ունենալով Շարմազանովի հարցերին տված պատասխանը:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ գաղտնիք չէ, որ ինքն անձամբ դեմ է քվեարկել Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին, ինչը նշանակում է, որ ինքը դեմ է եղել այդ գործընթացին: Բայց, այնուամենայնիվ, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է եւ լինելով քաղաքական ու պետական գործիչներ պետք է հաշվի նստել իրողությունների եւ փաստերի հետ. «Բայց ես նաեւ ԱԺ-ում դեմ եմ քվեարկել ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությանն այն պատճառաբանությամբ, որ հատկապես արտաքին քաղաքական բնագավառում կտրուկ շրջադարձները շատ վտանգավոր կարող են լինել երկրի համար: ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ մեր պատկերացումների մասին արդեն հայտարարել եմ, որ պետք է զարգացնենք մեր հարաբերությունները մեր բոլոր գործընկերների հետ, բայց չանենք դա մեկը մյուսի հաշվին: Պոտենցիալը ճշգրիտ ու ամբողջությամբ չի օգտագործվել, ու մենք կփորձենք անել դա»,- պատասխանեց Փաշինյանը: Աշոտյանն արձագանքեց. «Ինձ համար համոզիչ չէր»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT