Ինչ հետեւանքների կբերի Աշոտյանի պաշտոնավարման ժամանակ թույլ տրված վարկային չարաշահումները

Նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակում (ԾԻԳ) 2014 թ. «Կրթության որակ եւ համապատասխանություն» վարկային ծրագրի շրջանակներում թույլ են տրվել չարաշահումներ ու կեղծիքներ, հարուցվել է քրեական գործ:

Գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր. «Վերահսկիչ պալատի հրապարակած ընթացիկ հաշվետվության տվյալների հիման վրա կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերոնշյալ ԾԻԳ-ի «պաշտոնատար անձանց կողմից պայմանագրի կողմ հանդիսացող ՓԲԸ-ի, ՊՈԱԿ-ի, նաեւ՝ քաղաքացի Ա. Մ.-ի հետ 2014 թ.  կնքված պայմանագրերի կատարման ընթացքում կազմված աշխատանքների հանձնման-ընդունման ակտերում մտցվել են իրականությանը ակնհայտ չհամապատասխանող տվյալներ, ինչպես նաեւ հաստատվել պայմանագրի պայմաններին չհամապատասխանող հաշվետվություններ, ինչի արդյունքում իրականում չկատարված եւ խախտումներով կատարված աշխատանքների դիմաց նշված իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վճարված գումարներով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս»:

Փաստի առթիվ ՀՀ քր.օր. 308-րդ հոդվածի 1-ին մասի եւ 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: Նշված հոդվածներից առաջինը վերաբերում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որի համար սահմանված առավելագույն պատժաչափը 5 տարի ազատազրկումն է, իսկ մյուս հոդվածը վերաբերում է պաշտոնեական կեղծիքին, որի համար առավելագույն պատիժ է սահմանվում 4 տարի ազատազրկումը: 

Թե հատկապես ինչ չափի վնաս է պատճառվել պետությանը, պաշտոնական աղբյուրներից մեզ չհաջողվեց պարզել: Որոշ տեղեկությունների համաձայն խոսքը 140 միլիոն դրամի մասին է: Ինչ վերաբերում է «Կրթության որակ եւ համապատասխանություն» վարկային ծրագրին, որի շրջանակներում էլ, փաստորեն, տեղի են ունեցել նշված չարաշահումները, իրականացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ:

ՀՀ եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 2009 թ. հունիսին կնքվել է վարկային համաձայնագիր, որի շրջանակներում վերջինս Հայաստանին պետք է հատկացներ ծրագրի գումարի 80 տոկոսի չափով վարկ` որը կազմելու էր շուրջ 25 մլն դոլար, իսկ մնացած 20 տոկոսը կամ 6 միլիոն 250 հազար ԱՄՆ դոլարը, ըստ նույն համաձայնագրի, համաֆինանսավորելու էր ՀՀ պետական բյուջեն:

Հիշեցնենք, որ նշված ժամանակահատվածում ՀՀ կրթության եւ գիտության նախարարն էր Արմեն Աշոտյանը: Հիշեցնենք նաեւ, որ սույն թվականի մարտին, երբ Աշոտյանը նոր էր ազատվել զբաղեցրած պաշտոնից, «Հայկական ժամանակը» գրել էր.

«Լավատեղյակ աղբյուրներից մեզ հայտնի է դարձել, թե որն է իրականում Արմեն Աշոտյանին  պաշտոնից անսպասելի ազատելու պատճառը: ՀՀԿ-ՀՅԴ հայտնի բանակցությունների արդյունքում այդ պորտֆելը տրվեց ՀՅԴ-ին: Ըստ մեր աղբյուրների, սակայն, Սարգսյան- ՀՅԴ քաղաքական պայմանավորվածությունների ժամանակ ի սկզբանե խոսք անգամ չի գնացել կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը ՀՅԴ-ին տալու մասին: (...) Ըստ մեր հավաստի տեղեկությունների, ոլորտում բազմամյա փորձ եւ խորը կապեր ունեցող ՀՅԴ-ականներին հաջողվել է վերջին պահին Աշոտյանի վրա կոմպրոմատ գտնել եւ հասցնել Սարգսյանին: Խոսքը վերաբերում է գնումների (տենդերների) ժամանակ թույլ տրված որոշ չարաշահումների: Սրանով է բացատրվում Աշոտյանի անտեղյակությունը իր մոտալուտ ազատման մասին: Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը մեծ ոգեւորությամբ իր նոր կաբինետի պատերն էր ներկում, երբ շաբաթը ուրբաթից շուտ եկավ»:

Կրթության եւ գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երեկ հրաժարվեց վերոնշյալ չարաշահումների վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալ` ասելով, որ շատ զբաղված է կարեւոր այլ գործով` կուսակցության առաջիկա համագումարի կազմակերպչական աշխատանքներով, բայց նաեւ նշեց, որ ինքն այդ չարաշահումների հետ կապ չունի:

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը նույնպես չցանկացավ մեկնաբանություն տալ` հիշեցնելով հարուցված քրեական գործի ու ընթացող քննության մասին: Նա, ի դեպ, այս պաշտոնում նշանակվել է սույն թվականի հունիսին: Վստահեցրեց, թե ԾԻԳ-ի ղեկավարի փոփոխությունը չարաշահումների հետ կապ չունի: Նախկին տնօրեն Հասմիկ Ղազարյանն այսօր զբաղեցնում է փոխտնօրենի պաշտոնը, քրեական գործին առնչվող մյուս անձինք նույնպես շարունակում են աշխատել:

Հասմիկ Ղազարյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց: Գրիշա Հովհաննիսյանն էլ խորհուրդ տվեց սպասել քննության ավարտին, որը կտա բոլոր հարցերի պատասխանները. կա՛մ կպարզվի, որ չարաշահումներ իսկապես եղել են, կա՛մ էլ հանցակազմի բացակայության պատճառով կկարճվի քրեական գործը: 

«Վերահսկիչ պալատի 2014 թվականի ուսումնասիրությունից ու հաշվետվությունից հետո եղել է եւս մեկ ուսումնասիրություն` 2015-2016 թվականների վերաբերյալ, որի հաշվետվությունը դեռ ավարտված չէ: Հիմա նախորդ հաշվետվության արդյունքում դատախազությունն ուսումնասիրել է, քրեական գործ է հարուցել, հանձնել է քննչական կոմիտեին` հետագա ընթացքը ապահովելու համար: Սպասենք, տեսնենք արդյունքը»,- ասաց նա:

Իսկ թե ինչ հանգուցալուծում կունենա սույն քրեական գործը, թերեւս պարզ կդառնա ոչ հեռու ապագայում: Սցենարները կարող են տարբեր լինել եւ դրանց ընտրությունը կախված կլինի քաղաքական նպատակահարմարությունից. օրինակ վերջերս առողջարանային կեղծված ուղեգրերի առնչությամբ հարուցված աղմկահարույց քրեական գործը, որը դարձյալ չարաշահումներին էր վերաբերում, կարճվեց, ավելի վաղ սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանն ազատազրկման դատապարտվեց այդ ոլորտում թույլ տրված չարաշահումների պատճառաբանությամբ: Հաշվի առնելով, որ Արմեն Աշոտյանի ղեկավարած ոլորտի ընդգրկումը չափազանց մեծ է ու թերեւս յուրաքանչյուր ընտանիքի առնչվող, չպետք է բացառել, որ նախընտրական այս փուլում նրա գլխին ամպեր կկուտակվեն, որպեսզի համապատասխան մեսիջները գործեն բազմահազար այդ շահառուների դեպքում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4880 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս