Մաքս Ալեգրին ու Կարլո Անչելոտին «Արսենալում» Վենգերին փոխարինելու ֆավորիտներ

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին (լուսանկարում) «Արսենալի» գլխավոր Արսեն Վենգերին փոխարինելու գլխավոր ֆավորիտն է: Այդպես են գրում բրիտանական լրատվամիջոցները: Տարբեր թեկնածուների անուններ են նշվում, սակայն նա, ըստ ԶԼՄ-ների, ակումբի ղեկավարության համար ամենացանկալի տարբերակն է:

Նշվում է, որ Մաքս Ալեգրիի աշխատանքի մեծ երկրպագուն է ակումբի գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը: Նա տպավորված է «Յուվեի» կազմակերպվածությամբ ու կարգապահությամբ, բաներ, որոնց պակասն «Արսենալում» վերջին տարիներին զգացվել է: Ըստ լրատվամիջոցների՝ թեեւ «Յուվեում» վստահ են, որ Ալեգրին կշարունակի աշխատել իրենց մոտ, նրա մնալու հավանականությունը 50/50 է, եւ նա էլ դեմ չէ Լոնդոն տեղափոխվել:

Կարլո Անչելոտի

Եթե Ալեգրիի հետ պայմանավորվածություն ձեռք բերել չստացվի, «զինագործների» ղեկավարությունն ուշադրությունը կկենտրոնացնի Կարլո Անչելոտիի վրա: Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելուց հետո նա ապրում է Լոնդոնի իր տանը եւ պատրաստ է վերադառնալ ակումբային աշխատանքին: Այդ մասին ասել է վերջին հարցազրույցներից մեկում: Եթե Անչելոտին գա, «Արսենալը» ցանկանալու է, որ նա «Միլանում», «Ռեալում», «Չելսիում», «Բավարիայում» եւ իր աշխատած մյուս ակումբներում կուտակած փորձը փոխանցի որեւէ երիտասարդ մասնագետի՝ նրան պատրաստելով ապագայի համար:

Լուիս Էնրիկե

Մինչեւ Ալեգրիի տարբերակն «Արսենալի» գերնպատակը «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն էր: Նրա գալուն, սակայն, խոչընդոտում է պահանջած բարձր աշխատավարձը: Մասնագետն ակումբից տարեկան 15 մլն ֆունտ ստեռլինգ է ուզում՝ հարկերը հանած, ինչն «Արսենալն» այնքան էլ պատրաստակամ չէ ապահովել:

Լրատվամիջոցներում լոնդոնյան թիմի նոր մարզչի թեկնածուների թվում դիտարկվում են նաեւ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի նախկին օգնական Ժելկո Բուվաչը, «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը, «Մանչեստեր Սիթիի» 2-րդ մարզիչ Միկել Արտետան, Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը, «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմը եւ այլն:

Ինչ վերաբերում է Վենգերին, ապա նրան ընդամենը 2 հանդիպում է մնացել «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնում: Վաղը՝ մայիսի 9-ին, նրա գլխավորությամբ թիմը կհյուրընկալվի «Լեստերին», իսկ հանգստյան օրերին՝ «Հադերսֆիլդ»: Անցած կիրակի ֆրանսիացի մասնագետը վերջին տնային հանդիպումն անցկացրեց, ու նրա թիմը 5:0 ջախջախեց «Բըրնլիին»: Վենգերի համար ֆուտբոլիստներն ու երկրպագուները հրաժեշտի հուզիչ արարողություն էին կազմակերպել: Նա հրաժեշի խոսքեր է ասել երկրպագուներին, նշել է, որ կկարոտի նրանց եւ կոչ է արել նրանց շարունակել աջակցել թիմին ու ակումբի ղեկավարությանը:

Ֆուտբոլիստներն ու երկրպագուները հրաժեշտի հուզիչ արարողություն էին կազմակերպել

Մինչեւ հանդիպումը 2 թիմերի ֆուտբոլիստները միջանց էին կազմել Վենգերի համար

Արսեն Վենգերն «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնել է 1996 թ.: Նրա գլխավորությամբ թիմը 3 անգամ դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն, 7-ական անգամ հաղթել է Անգլիայի գավաթի ու Սուպերգավաթի խաղարկություններում:

Այս մրցաշրջանում նա թիմի հետ ոչ մի տիտղոս չի նվաճել: Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտից 2 տուր առաջ 60 միավորով 6-րդն է եւ ավելի վեր բարձրանալու ոչ մի շանս չունի, քանի որ 5-րդ տեղում ընթացող «Չելսիին» զիջում է 9 միավորով: Տիտղոս նվաճելու եւ դրանով նաեւ հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հանդես գալու միակ հնարավորությունը Եվրոպա լիգայում հաղթելն էր, ինչը նույնպես չստացվեց: Մրցաշարի ընթացիկ մրցաշրջանի կիսաեզրափակչում ճանապարհը զիջեց «Ատլետիկո Մադրիդին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3173 դիտում

Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել

ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները

«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ

Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր

Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը