«Շիրակը» երկուշաբթի կբողոքարկի ՀՖՖ պատժամիջոցների մասին որոշումը

«Շիրակ» ֆուտբոլային ակումբն առաջիկա երկուշաբթի կբողոքարկի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սահմանած պատժամիջոցների որոշումը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ակումբի մամուլի քարտուղար Աննա Թադեւոսյանը: Ֆեդերացիան հայտարարել էր, որ փաստեր են հավաքվել, որ ակումբի մարզիչ, մարզական տնօրեն Արարատ Հարությունյանը փորձել է պայմանավորված խաղ կազմակերպել: Բացի Հարությունյանին ցմահ ֆուտբոլային գործունեություն ծավալելու իրավունքից զրկելուց՝ ֆեդերացիան 12 միավոր հանել էր ՀՀ բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում թիմի վաստակած միավորներից, իսկ ակումբին տուգանել էր նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով: Թադեւոսյանը նշեց, որ իրենք սպասում են, որ ՀՖՖ-ն իրենց ներկայացնի ապացույցները:

«Երկուշաբթի կբողոքարկենք: Մենք նրանցից ուզել ենք, որ ներկայացնեն բոլոր ապացույցները, որ ունեն: Հույս ունենք, որ կփոխեն որոշումը, չեն հանի 12 միավոր»,- ասաց նա:

ՀՖՖ-ն հայտարարել էր, որ Հարությունյանը փորձել է «Բանանցի» ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյին համոզել գումարի դիմաց այնպես անել, որ ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրում իր թիմը պարտվի «Շիրակին»: «Շիրակում» ընդգծում են, որ 1 անձի պատճառով չի կարելի պատժել ողջ ակումբին: Հույս ունեն, որ միավորների հետ կապված որոշումը կվերանայվի: Ինչ վերաբերում է ֆինանսական տուգանքի, ապա պատրաստ են վճարել, եթե միավորները պահպանվեն:

«Եթե բողոքարկման արդյունքում որոշեն, որ 12 միավորը մնում է, իսկ գումարը պետք է վճարենք, ապա այո՛ (խմբ. նկատի ունի կվճարեն)»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ակումբը ոչնչից տեղյակ չի եղել, եւ իրենց նկատմամբ նման պատիժ սահմանելն ամենաքիչն անարդար է:

Ակումբն ամեն ինչ անելու է ցանկալի արդյունքին հասնելու համար: Թիմը Հայաստանի առաջնությունում պայքարում է չեմպիոնության համար, եւ նրանք ունեցած միավորները չկորցնելու համար պատրաստ են գնալ մինչեւ Լոզանի Մարզական արբիտրաժային դատարան:

«Նախ գտնում ենք, որ մեկ անձի արածի համար ամբողջ ակումբը եւ հատկապես քաղաքը չպետք է տուժվի: Երկրորդն էլ դա ընդամենը փորձ է եղել, որն էլ հարց է, թե ում նախաձեռնությամբ, բայց կանխվել է շատ արագ: Եվ հետո շատ լավ պլանավորված սադրանք է եղել՝ գաղտնի տեսա եւ ձայնագրությամբ, որը, մեր Սահմանադրության 33-րդ հովածի համաձայն, քրեորեն պատժելի է»,- ասում է Աննա Թադեւոսյանը:

Այդ խաղը, որի վերաբերյալ, ըստ ՀՖՖ-ի, Հարությունյանը փորձել է պայմանավորվածություն ձեռք բերել, Երեւանում «Բանանցի»  հարկի տակ ավարտվել է «Շիրակի» 2:0 հաշվով հաղթանակով: Այժմ «Շիրակը» ունի 49 միավոր եւ առաջնության ավարտից 2 տուր առաջ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 2-րդ տեղում գործող չեմպիոն «Ալաշկերտը» է 46 միավորով: Լավագույն եռյակը եզրափակում է «Գանձասար-Կապանը» (42):

Պատժի վերաբերյալ որոշումը ՀՖՖ-ն հրապարակել է մայիսի 5-ին: Այս պահին ներկայացված մրցաշարային աղյուսակում «Շիրակից» դեռեւս միավորներ հանված չեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2504 դիտում

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ

Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը

Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել

Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում