Սա միջազգային ֆեդերացիային պատիվ չի բերի. Ջուլֆալակյանը դժգոհ է ԵԱ-ի մրցավարությունից

ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը դժգոհ է Եվրոպայի 2018 թ. առաջնության մրցավարությունից: Այդ մասին նա նշեց այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ապրիլի 30-ից մայիսի 6-ը Կասպիյսկում կայացած մրցաշարում ՀՀ կազմում Եվրոպայի առաջնություններում իր 4-րդ ոսկին նվաճեց օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Ոսկի նվաճեց նաեւ աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), բրոնզե մեդալակիր դարձավ Կարեն Ասլանյանը (67 կգ): Ըստ Ջուլֆալակյանի՝ մեդալի համար կարող էր պայքարել նաեւ Արթուր Շահինյանը (87 կգ), եթե չլիներ մրցավարությունը: Ընդհանրապես մրցավարները, ըստ մասնագետի, գոտեմարտերի ելքերի վրա ազդելու բազմաթիվ միջոցներ ունեն, որոնք կիրառում էին: Նա 2 օրինակ բերեց:

«Պարտերը վերադարձնելը լավ է, բայց շատ լուրջ լծակներ են տրված մրցավարների ձեռքը, որոնք նրանք կարող են օգտագործել հօգուտ ցանկացած մարզիկի: Գոտեմարտի ընթացքում նույն մարզիկին կարող են 2 անգամ պարտեր վիճակում նստեցնել, մյուսին՝ իր բոլոր ձգտումների, հարձակումների, փորձերի հետ մեկտեղ բացարձակ չընդառաջեն: Կամ նկատողություն տալիս են գորգից դուրս գալու դեպքում. կարող են հանողին տալ միավոր, բայց իրենց ցանկությամբ՝ կարող են նաեւ նրան տալ, ով դուրս է գալիս գորգից: Այնպիսի իրավիճակ է ստացվում, որ չգիտես հարձակվել, թե՝ սպասել: Ալեքսանյանի պարագայում հարձակվում է, պարզ զգացվում է, որ հակառակորդը փախչում է, Արթուրին զգուշացնում են, թե ճնշում ես գործադրում հակառակորդիդ վրա: Եթե չամաչեին, Արթուրին նկատողություն կտային: Իմ կարծքով՝ UWW-ն կվերանայի, որովհետեւ դժգոհությունները շատ են, եւ իմ կարծիքով՝ սա մեր միջազգային ֆեդերացիային այդքան էլ փառք ու պատիվ չի բերի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ՀՀ ֆեդերացիան գուցե միջազգային ֆեդերացիայի այս հարցում դիմի իր առաջարկներով:

Ջուլֆալակյանը կրկնեց, որ ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականի արդյունքները ԵԱ-ում Ջուլֆալակյանը գերազանց է գնահատում: Մրցաշարում, բացի վերը նշված մարզիկներից, ՀՀ-ն էին ներկայացրին նաեւ երիտասարդներ Արմեն Մելիքյանն (60 կգ) ու Սլավիկ Գալստյանը (63 կգ), ինչպես նաեւ Կարապետ Չալյանը (77 կգ): Առաջին 2-ից Ջուլֆալակյանը գոհ է: Կարողացել են ուժերի սահմաններում իրենց լավագույնն անել: Իսկ ահա Կարապետ Չալյանը, ըստ նրա, ավելին պետք է աներ:

«Սպասելիքները Չալյանից ավելին էին, բայց անհաջող գոտեմարտ արեց շվեդ ըմբիշի հետ: Դժգոհ եմ նրա մասնակցությունից: Նրանից սպասելիքներ կան, բայց 2016 թ. Եվրոպայի առաջնությունից հետո անընդհատ սայթաքումներ են Եվրոպայի, աշխարհի առաջնություններում, օլիմպիական վարկանիշայի մրցաշարում: Կարապետի մոտ տեխնիկական արսենալի պակաս եմ նկատում: Դեռ աշխատելու, ավելացնելու բաներ կան, բայց որ նպատակասլաց ըմբիշ է, աշխատասեր, փաստ է»,- ասաց նա:

Լեւոն Ջուլֆալակյանը խոսեց նաեւ օլիմպիական արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի մասին: 2016 թ. օլիմպիական խաղերից հետո հավաքականի հետ չի մարզվել: Նա վիրահատեց ուսի վնասվածքը ու վերականգնողական երկար շրջան անցավ: Հիմա էլ պատրաստվում է մայիսի 19-ին խառը մենամարտերում կայանալիք իր նորամուտին: Ջուլֆալակյանը չգիտի՝ ինչպես կդասավորվի նրա ապագան հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականում:

«Նա հեռու է մնում հավաքականի մարզումներից, ոչ մի քայլ չի արել եւ մոտեցում չկա: Մարզիկը պետք է մասնակցի հավաքների, մրցումների, որ կարողանամ բան ասել: Այս պահին ոչինչ չեմ կարող ասել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Միհրանն ուժեղ, արագ, ճարպիկ ըմբիշ է, սակայն չգիտի՝ ինչպես հանդես կգա խառը մենամարտերում:

Հայաստանի հավաքականի հաջորդ խոշոր մրցաշարն աշխարհի 2018 թ. առաջնությունն է: Այն կայանալու է հոկտեմբերին Հունգարիայում: Եվրոպայի 2018 թ. առաջնությունից հետո հավաքականը 1 ամիս չի մարզվելու. դադար է: Մարզիկները մարզվում են անհատական ծրագրով, իրենց առաջադրանքներով: Հավաքներն ու միջազգային մրցաշարերը հավաքականը կսկսի հունիսի 10-ից: Ունի միջազգային 2 մրցաշար Վրաստանում ու Լեհաստանում, 3 հավաք Բելառուսում, Ռուսաստանում ու Հայաստանում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3249 դիտում

ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները

«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ

Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր

Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է