Երևան
12 °C
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը վաղ առավոտից Շիրակի պետական համալսարանում էր: Հանդիպման ընթացքում, որին նաեւ մասնակցում էր ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը, նախարարը հայտարարեց, որ այսօրվանից Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում համալսարանի պրոռեկտոր Երվանդ Սերոբյանը:
«Պարոն Մինասյանը շատ լուրջ քայլի է գնացել, սա փոխզիջումային ողջունելի քայլ է առկա իրավիճակը հանդարտեցնելու եւ ակադեմիական գործընթացը վերականգնելու համար: Ես պրոֆեսորադասախոսական կազմին խորհուրդ եմ տալիս չսրել իրավիճակը: Սա լուծում է, որը թույլ կտա դուրս գալ ստեղծված իրավիճակից: ԿԳ նախարարությունը ելնելու է բացառապես ոլորտի շահերից եւ որեւէ մեկին առավելություն չի տրվելու»,-ասաց նախարար Արայիկ Հարությունյանը:
Ըստ նախարարի, այս պահին կառուցվածքային փոփոխություններին չեն անդրադառնա նոր լարվածություն չստեղծելու համար եւ իր առաջարկով դրանց կանդրադառնա նոր ձեւավորվող խորհուրդը: «Ես կխնդրեմ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին դիտարկի աշխատանքից ազատված երկու դասախոսների վերականգնման հնարավորությունըշն առաջիկա շաբաթների ընթացքում: Ես որքան գիտեմ իրենք դատարան են դիմել այս հարցով, ու արդեն մտնենք բնականոն հունի մեջ: Ու առհասարակ, մնացած բոլոր բուհերում եւ հաստատություններում կարծում եմ խնդիրներն այսպես պետք է լուծվեն՝ բանակցությունների եւ փոխզիջումների միջոցով: Պետք է հաշվի առնել, որ Հայաստանում նոր իրավիճակ է փոխվել, նոր իրողություններ են, բայց դրանք մեզ չպետք է օրենքի դաշտից դուրս բերեն»,-ասաց նախարարը:
ՇՊՀ արդեն նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը եւս խոսեց հանդիպման ընթացքում: Սկզբում տեղյակ պահեց, որ նախարարի հետ եւ երեկ է հանդիպել, եւ այսօր առավոտյան եմ առանձնազրույց ունեցել:
Հստակ կա հետեւյալ խնդիրը.մեր կառավարման խորհուրդը փաստորեն խորհրդի նախագահի հրաժարականով արդեն իսկ ահազանգում է խորհրդի ինստիտուցիոնալ անկարողությունների մասին,-ասաց Սահակ Մինասյանը: Հարցին, թե արդյո՞ք, եթե Ֆելիքս Ցոլակյանը հրաժարակն չտար, Դուք էլ չէիք հրաժարվի Ձեր պաշտոնից, պարոն Մինասյանը նշեց, որ ամեն ինչ չպետք է բարդել Ֆելիքս Ցոլակյանի վրա: «Մեզ մոտ կան այլ ինստիտուցիոնալ պրոբլեմներ, եթե չլինեին դրանք, մենք իրավական դաշտ կտեղափոխեինք ամեն ինչ: Ոչ թե փողոցից հավաքած մարդկանցով ցույց անեինք: Ես այլ հարցերի կպատասխանեմ հետո»,- ասաց Սահակ Մինասյանը:
Կմասնակցե՞ք արդյոք ռեկտորի նոր ընտրությանը հարցին Սահակ Մինասյանը պատասխանեց Պարույր Սեւակից մեջբերում անելով: Ասաց, երբ որ իզուր հարց չեն տալիս, սուտ պատասխան չեն ստանում:
Նախարար Արայիկ Հարությունյանը խոստացավ հաջորդ շաբաթ կրկին գալ Գյումրի, հանդիպել դասախոսների եւ ուսանողների հետ: Իսկ այսօր համալսարանի բակում բարի ճանապարհի բարեմաղթանքից զատ՝ նաեւ սելֆիներ: 

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT