Երևան
12 °C
Մասիսի քաղաքապետի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, այդպես էլ քրեական պատասխանատվության չի ենթարկվի Հերացի փողոցում համաժողովրդական շարժման ընթացքում ակտիվիստին ծեծի ենթարկելու համար: Համբարձումյանին այս անգամ էլ հաջողվեց ջրից չոր դուրս գալ: Բանն այն է, որ սույն դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է բողոքի բացակայության հիմքով: Չի բողոքել այդ օրը ծեծի ենթարկված մեկ ցուցարար. այնինչ, ծեծվածների թիվը ոչ թե մեկն է եղել այլ՝ մի քանիսը:
Մեկ ամսվա ընթացքում Գոռ Համբարձումյանն այդպես էլ «անհայտնաբերելի» մնաց իրավապահների համար. ոստիկանությանը հանձնարարություն էր տրվել նրան հայտնաբերել եւ ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին, սակայն ոստիկանները այդպես էլ չկարողացան գտնել «անորսալի Գոռին»: Ի դեպ, Գոռ Համբարձումյանը խմբով է եղել եւ երջանիկ պատահականությամբ, ոստիկանությունը նրանց էլ չի կարողացել «հայտնաբերել»:
Երեկ, երբ ԱԺ-ում լրագրողները ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվել են այս դեպքի մասին, դատախազը շատ սահուն կերպով շրջանցել է հարցը՝ այդպես էլ չտեղեկացնելով այն մասին, որ դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է: Նա ի պատասխան նշել է, որ հայտնաբերողը նախաքննական, հետաքննական մարմիններն են, իսկ նրանց տրվել է համապատասխան հանձնարարություն՝ ապահովել նախաքննության լրիվությունը, բազմակողմանիությունը, օբյեկտիվությունը: Միայն այն փաստը, որը այս դեպքով նյութերի նախապատրաստման ընթացքում Գոռ Համբարձումյանը չի ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին եւ բացատրություն չի տվել, խոսում է այն մասին, որ հանձնարարությունը, մեղմ ասած, չի կատարվել եւ այս դեպքով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն չի իրականացվել:
Վարույթն իրականացնող մարմինը չի պարզել, թե Համբարձումյանի դիտավորությունն ինչին է ուղղված եղել, ինչ վերաբերմունք ուներ նա այդ օրը հավաքված ցուցարարների նկատմամբ, ինչ աստիճանի վնասվածքներ էր ուզում պատճառել հավաքված քաղաքացիներին, արդյոք նրան ցուցում տրվել էր ծեծել ակտիվիստներին, թե՝ ոչ:
Այս եւ այլ հարցերի պատասխանները չստանալով եւ բավարարվելով միայն մեկ տուժածի ցուցմունքով քրեական գործի հարուցումը մերժվել է: Այնինչ, տեսանյութերից երեւում է, որ բռնության է ենթարկվել ոչ թե մեկ ակտիվիստ, այլ մի քանիսը. Համբարձումյանն իր հանցախմբի հետ հայհոյել է ցուցարարներին եւ փորձել «Բրաբուս» մակնիշի մեքենան վարել փողոցը փակած ցուցարարների վրա: Ի դեպ, չբողոքող ուսանողի անուն, ազգանունը չի հրապարակվում:
ՀՀ Քննչական կոմիտեից մեզ ներկայացրին այն հիմնավորումները, որոնցով մերժվել է քրգործի հարուցումը: Ըստ այդմ՝ նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություն է տվել միջադեպի հետեւանքով տուժած ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի б-րդ կուրսի ուսանողը։ Վերջինս հայտնել է, որ ապրիլի 16-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, դասի գնալու նպատակով գտնվել է Երեւան քաղաքի Աբովյան եւ Կորյուն փողոցների խաչմերուկում: Տեսնելով, որ հիշյալ փողոցները բոլոր կողմերից փակվել են ուսանողների կողմից եւ երթեւեկությունը կանգ է առել, շարժվել է դեպի Կորյուն եւ Հերացի փողոցների խաչմերուկ, որը նույնպես փակված է եղել ուսանողների կողմից: Փողոցը փակած ուսանողների մեջ տեսել է իր համակուրսեցիներին, մոտեցել նրանց: Այդ ժամանակ հավաքված ուսանողներին են մոտեցել երկու ավտոմեքենա, որոնց վարորդները պահանջել են, որպեսզի իրենք բացեն ճանապարհը, քանի որ հիվանդանոց են շտապել: Ըստ ՔԿ-ի պարզաբանման՝ մինչ ինքը կհասցներ դուրս գալ ճանապարհի երթեւեկելի հատվածից, այդ ավտոմեքենաներից յուրաքանչյուրից դուրս են եկել 3-ից 4 երիտասարդ եւ սկսել քաշքշել ու հրել ճանապարհը փակած ուսանողներին:
Նրանցից մեկը, մոտենալով իրեն, բռունցքով հարվածել է իր աջ այտին: Դրանից հետո ինքը հայհոյել է այդ երիտասարդին եւ թիկունքով շրջվել նրան, որպեսզի դուրս գա փողոցից: Մեկ-երկու քայլ անելուց հետո կրկին հարված է զգացել աջ այտի շրջանում եւ ընկել գետնին, որից հետո անծանոթ մի տղամարդ օգնել է, որպեսզի ինքը բարձրանա, ինչից հետո դիմել է հիվանդանոց: Ինչպես բացատրությամբ, այնպես էլ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին հասցեագրված դիմումով հայտնել է, որ իրեն հարվածներ հասցրած երիտասարդների նկատմամբ որեւէ բողոք կամ պահանջ չունի եւ չի ցանկանում, որ փաստի առթիվ հարուցվի քրեական գործ, քանի որ եթե ինքն էլ շատ շտապեր հիվանդանոց եւ փակած լինեին իր ավտոմեքենայի ճանապարհը, հնարավոր է, որ ինքն էլ նույն կերպ վարվեր: Ուսանողին պատճառված մարմնական վնասվածքի աստիճանը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն եւ համաձայն փորձագետի եզրակացության՝ կիրառված բռնության հետեւանքով նրա առողջությանը պատճառվել է թեթեւ վնաս։
Ըստ այդմ՝ նյութերի նախապատրաստման ընթացքում հիմնավորվել է, որ ուսանողին հարվածել են երկու անգամ եւ դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն նրա առողջությանը պատճառվել է թեթեւ վնաս՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմը, իսկ տուժած անձը բողոք չի ներկայացրել եւ չի ցանկացել, որպեսզի սույն փաստի կապակցությամբ հարուցվի քրեական գործ եւ հաշվի առնելով, որ այս հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան դիմողի բողոքի հիման վրա, ուստիեւ առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառելու փաստի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է բողոքի բացակայության հիմքով:
Քննչական կոմիտեից մեզ պատասխանել են, որ հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնին լուսանկարներում պատկերված անձանց ինքնությունները պարզելու, հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ: Ստացված գրության համաձայն ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքին մասնակցած անձանց ինքնությունները պարզելու եւ քննչական բաժին ներկայացնելու ուղղությամբ:
ՔԿ-ն փորձել է հիմնավորել նաեւ այն, թե ինչպես է ստացվել, որ տվյալ դեպքով ոչ թե խուլիգանության հանցակազմ է եղել, այլ՝ ծեծի:
Քննչական կոմիտեից մեզ հետեւյալ պարզաբանումն են տվել:
«Սույն նյութերի նախապատրաստման ընթացքում որոշում կայացնելու համար վարույթն իրականացնող մարմնին անհրաժեշտ է անդրադառնալ եւ իրավական գնահատական տալ հետեւյալ հարցերին. 1. Ենթադրյալ հանցանք կատարած անձանց արարքում առկա են արդյո՞ք խուլիգանություն եւ ծեծ հանցագործությունների հանցակազմերի հատկանիշներ, թե՞ ոչ: Խուլիգանության հիմնական հանցակազմն ունի մեկ, իսկ որակյալ հանցակազմը՝ երկու օբյեկտ: Մասնավորապես, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, ենթակա է որակման որպես հասարակ խուլիգանություն, մինչդեռ նույն արարքը, որը զուգորդվում է անձի առողջությանը, գույքային իրավունքներին եւ այլին վնաս պատճառելով, ենթակա է որակման խուլիգանության որակյալ հանցակազմով:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ խախտումը որպես կոպիտ գնահատելիս անհրաժեշտ է ելնել հասարակական կարգի վրա այդ խախտման ունեցած ազդեցությունից: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ հասարակական կարգը կոպիտ կերպով կարող է խախտվել ցանկացած արարքի կատարման պարագայում, մինչդեռ խուլիգանության առկայության մասին է վկայում այնպիսի արարքի կատարումը, որը միտված է հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելուն եւ որպես այդպիսին, հանդիսացել է խուլիգանություն կատարող անձի դիտավորության մեջ ընդգրկված նպատակի իրականացման միջոց:
Սույն նյութերի նախապատրաստման ընթացքում որեւէ փաստական տվյալ ձեռք չի բերվել առ այն, որ տուժածին հարվածելը հետապնդել է հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու նպատակ, այսինքն՝ դիտավորության մեջ ընդգրկված չի եղել այնպիսի արարքի կատարումը, որով կխախտվեր հասարակական կարգը: Ավելին. ըստ բացատրության՝ հիշյալ անձինք գնալիս են եղել հիվանդանոց եւ մինչեւ միջադեպը խնդրել են, որպեսզի ճանապարհը փակած ուսանողները բացեն այն: Խուլիգանության օբյեկտիվ կողմը կազմող արարքի՝ հասարակական կարգի կոպիտ խախտման հարցը քննարկելիս Վճռաբեկ դատարանը ընդգծել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից երեւում է նաեւ, որ կոպիտ խախտումը կատարվում է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու նպատակով: Այլ խոսքով՝ խուլիգանության հանցակազմի օբյեկտիվ կողմը բնութագրվում է հետեւյալ երկու հատկանիշների միաժամանակյա առկայությամբ՝ հասարակական կարգի կոպիտ խախտում եւ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում: Նշված հատկանիշներից որեւէ մեկի բացակայության պարագայում արարքը խուլիգանություն որակվել չի կարող»:
Ըստ այդմ՝ քննարկման առարկա են դարձվել հիշյալ դեպքի վերաբերյալ մամուլում տեղ գտած նյութերն առ այն, որ սույն դեպքով «աչքի է ընկել» Գոռ Համբարձումյանի բանդան: Քննիչի գրավոր հանձնարարությանն ի պատասխան ոստիկանությունից ստացված պատասխանի համաձայն ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքին մասնակցած անձանց ինքնությունները պարզելու եւ քննչական բաժին ներկայացնելու ուղղությամբ: Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունը ստուգվել է դատախազի կողմից:
Միայն հավելենք, որ Գոռ Համբարձումյանը ՀՀ արդեն նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետ Արշակ Հակոբյանի քաղաքապետ փեսայի եղբայրն է: Եվ նրան մշտապես հաջողվել է քրեական պատմություններից չոր դուրս գալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ընտրելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիություն ստացած և 18 տարին լրացած անձինք․ ՆԳՆ-ն՝ Ղարաբաղից տեղահանվածներին
Հանրապետության հրապարակը՝ թռչնի թռիչքի բարձրությունից․ լուսանկարներ, տեսանյութ
ՔՊ մեծ հանրահավաքը Հանրապետության լեփ-լեցուն հրապարակում․ լուսանկարներ
Հրապարակը՝ 20:35-ի դրությամբ․ վարչապետը լուսանկար է հրապարակել
Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է. «Քաղաքացիական պայմանագրի» մեծ հանրահավաքը․ տեսանյութեր
Վրաերթի մասնակից վարորդը ձերբակալվել է․ ՆԳՆ-ն՝ քաղաքացու և ԲՀԿ աջակիցների միջև միջադեպի մասին
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ կարճատև անձրև կտեղա, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ
Որդնած դեմքերը մեղադրում են. հասցրել են պատերազմի, հիմա զռում են. ՌԴ-ից եկածները բան չեն փոխելու
Անծանոթ անձանց հաշվառումների վերաբերյալ ցանկացած ահազանգ դետալային ուսումնասիրվում է․ պարզաբանում
Վարդանիկը արտաքին ուժերի, կոնկրետ ռուսների միջոցով խոսում է հեղաշրջման փորձի մասին․ Թորոսյան․ տեսանյութ
Մարտի 1-ի գործով հանրային քրհետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և 4 աշխատակցի նկատմամբ
Սկսվել է ապատեղեկատվության մեծ հոսք․ մնաց երեք օր, և նրանք կլռեն․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել
Հարվածել են ԲՀԿ-ի բուկլետից հրաժարված քաղաքացուն, նա փորձել է փախչել մեքենայով, վրաերթ է եղել․ մանրամասներ
Վարդանիկը և իրեն ձայն տված ուժերը ոչ թե քաղաքական ընդդիմադիրներ են, այլ ՀՀ պետականության դեմ գործող տարրեր
«Հանրապետություն»-ը դիմել է ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին
Քաղաքացու և ԲՀԿ աջակիցների միջև միջադեպի վերաբերյալ ընդունվում է հաղորդում․ կփոխանցվի նախաքննական մարմին․ ՆԳՆ
«Ընտրության փողերը չպիտի տա՞ս», «400 հազար էլ տվել եմ, որ երեխու վարձը մուծի»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն
Լսեք՝ ինչեր է ասում Վարդանիկը․ Սիմոնյանը՝ իշխանության յուրացման նախապատրաստման մասին․ տեսանյութ
Մի ոտ չեմ դնի առանց ռուսը ասելու․ Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում անել
Ռուսաստանի աջակցությամբ Ղարաբաղում ադրբեջանցի երեխաների համար մանկապարտեզ է կառուցվում. Գալուզին
Կալուգացի օլիգարխը «չինական սնկերի» տարածման հարցում խիստ առատաձեռն է, ոչինչ չի խնայում «գրպանային ԶԼՄ-ներին»
«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
Ժամը 16։00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
ՌԴ պաշտոնյաները կտրուկ փոխել են ՀՀ հասցեին հայտարարությունների տոնը՝ անցնելով զուսպ խոսքի. ինչ է տեղի ունեցել
Եթե Նարեկն առաջարկում է 53.000 ընտանիքի հոսանքը դարձնել անվճար, թող պարզաբանի՝ ով է վճարելու՝ հոպա՞րը. Եղոյան
Հայաստանի վերաբերյալ որոշումները կախված կլինեն այդ երկրում կայանալիք ընտրությունների արդյունքից. Օվերչուկ
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Զելենսկին բաց նամակով դիմել է Պուտինին՝ կոչ անելով ավարտել պատերազմը և անցնել ուղիղ բանակցությունների
Ալեն Սիմոնյանը հաջող դիտորդական գործունեություն է մաղթել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը
27 տարի անց արտաշիրիմում, նոր փորձաքննություն. պարզվել է՝ Արծրուն Մարգարյանն ինքնասպան չի եղել, այլ սպանվել է
Քո քարտեզը. վարչապետը հայտնել է՝ ինչպես ձեռք բերել այն
Դուշմանիկը խմած եկել ա, ասըմ ա սաղի լավը ..., 1 միլիոնը տենց մի բաժնի, մի 600-700 պահի քեզ. նոր ձայնագրություն
«Արմատ մեդիա»-ի խմբագրությունում խուզարկություններ են
Կոֆե կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
Ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
Հարյուրավոր անձինք, բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր և կրիպտոդրամապանակներով փոխանցումներ. ՊԵԿ բացահայտումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT