Պրոթեզի համար ինքդ վճարիր, ատամդ ցավո՞ւմ է, գնա տուն. Ալթունյանի վերջին հրամաններից մեկը

Արցախյան պատերազմի մասնակից, հաշմանդամության երկրորդ խումբ ունեցող Արտակ Հաթամյանն օրեր առաջ պարզել է, որ այլեւս իրավունք չունի անվճար օգտվել ստոմատոլոգիական ծառայություններից:

Նա սովորականի պես դիմել է իրեն սպասարկող «Վան» ստոմատոլոգիական կենտրոն, բայց տեղեկացվել է, որ առողջապահության նախարարի հրամանով տեղի են ունեցել փոփոխություններ եւ այսուհետ պետք է վճարել: Քաղաքացին չի մուծել սահմանված գումարը եւ ատամը ցավելով էլ հեռացել է: Հետո պարզել է, որ համապատասխան հրամանը ստորագրվել է 2018 թվականի մայիսի 3-ին, այսինքն՝ արդեն նախկին նախարար Լեւոն Ալթունյանի կողմից:

«Դա չարիք է, հասկանո՞ւմ եք, դա մեր իրավունքները խախտում է: Օրինակ, ես ստանում եմ 19 հազար դրամ թոշակ: Գոնե այդ արտոնություններից օգտվում էի: Հիմա այդ 19 հազար դրամից ինչպե՞ս կարող եմ վճարել: Գոնե թոշակը բարձրանար, հետո նոր այդ փոփոխությունները լինեին»,- ասաց 45-ամյա ազատամարտիկը, որը 1992 թվականին ռազմաճակատ է մեկնել՝ լինելով ուսանող ու երկրի սահմանների պաշտպանությանը մասնակցել է մինչեւ 1994 թվականը:

Նա նկատեց, որ ունի նաեւ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ, ինչը անվճար ստոմատոլոգիական ծառայություններ ստանալու եւս մեկ հնարավորություն է տալիս, բայց ինքն անձնական հարց չէ, որ ցանկանում է լուծել՝ խնդիրը բարձրաձայնելով: Ի դեպ, Արտակ Հաթամյանը նշեց, որ զինվորական հոսպիտալում նույնպես խնդիրները քիչ չեն, դրանցից մեկում չկար ռենտգեն ապարատ եւ իրեն ուղեգրել են երկրորդ հոսպիտալ:  

«Հույսս նոր ձեւավորված կառավարությունն է: Հասկանալի է, որ ժամանակ է պետք փոփոխություններ անելու համար, ես դա գիտակցում եմ, բայց եթե փոփոխություններ չլինեն, ուրեմն այս կառավարությունը զուր է եկել: Եթե ես համբերատար ամիսներով, տարիներով սպասեմ, տեսնեմ ուշադրություն չի դարձվում, պաշտպանվում է Ալթունյանի հրամանը, կասեմ թող Ալթունյանը մնար, էլ ինչի էինք փոխում: Համբերատար սպասում ենք, բայց ես ինձ իրավունք եմ վերապահում ասելու, որ այսպիսի թերություններ կան: Տարիներ շարունակ առողջապահության նախարարությունում, պաշպանության նախարարությունում բախվել եմ բազմաթիվ խնդիրների: Այդ գերատեսչությունները ես անվանում էի առողջաքայքայման եւ անպաշտպանության նախարարություններ: Մարդ հասկացություն չկար, որ քեզ առաջին հերթին ընդունեն որպես մարդ, իրենք բացում էին ՀՀԿ-ստանի գրած օրենքները, թե գիտե՞ք, մենք շարժվում ենք այդ օրենքներով»,- ուշադրություն հրավիրեց քաղաքացին:

Առողջապահության նախկին նախարարի՝ խնդրո առարկա հրամանով հաստատվել է «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով ստոմատոլոգիական ծառայությունների մատուցման ուղեցույցը»: «Վան» ստոմատոլոգիական կենտրոնի գլխավոր տնօրեն Հայկ Վանցյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով կատարված փոփոխություններին, պարզաբանեց, որ նախկինում պետպատվերով տրամադրվող ստոմատոլոգիական ծառայությունների թիվը 20-նն էր, որից օգտվելու իրավունք էին ստանում սոցիալական տարբեր խմբերի անձինք՝ հաշմանդամություն ունեցողներ, զինծառայողների ընտանիքի անդամներ, կենսաթոշակառուներ եւ այլն: Այժմ անվճար ծառայությունների թիվը էապես կրճատվել է՝ հասցվելով 4-5-ի:

Այժմ, օրինակ, անվճար պրոթեզավորում կարող են ստանալ այն քաղաքացիները, որոնց տարիքը 65 եւ ավելի է, իսկ նրանց ընտանիքն ունի անապահովության 30 եւ ավելի միավոր: Նախկինում անվճար պրոթեզավորման իրավունք ունեին 65 տարին լրացած բոլոր քաղաքացիները: Ոչ կենսաթոշակառուները անվճար պրոթեզավորվման հնարավորություն կստանան այն դեպքում, եթե ընտանիքի անապահովության միավորը 35 եւ ավելի է: «Բյուջեն շատ է կրճատվել: Հերթագրման պարագայում 2-3 տարի հետո նոր կարող է մարդկանց հերթը հասնել, որ պրոթեզավորում արվի»,- ասաց «Վան» կենտրոնի ղեկավարը:

Ստոմատոլոգիայի ոլորտում ներդրվել է նաեւ համավճարի գաղափարը, ինչին էլ, փաստորեն, առնչվել է Արտակ Հաթամյանը: Պետությունը հաշմանդամություն ունեցող անձանց առաջարկում է այսուհետ վճարել ծառայությունների մի մասի դիմաց՝ արժեքի 35 տոկոսը: «Ինչ վերաբերում է բուժմանը, հիմա կարող ենք բուժել միայն ցավ ունեցող հիվանդների ատամը, եթե նրանք ունեն 35 եւ ավելի միավոր: Եթե փչացած, բայց չցավող ատամ է, պետությունը չի հատուցում: Միայն ատամի հեռացումն է, որ բոլոր դեպքերում անվճար է»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Հաստատեց, որ իրականացված փոփոխությունները շահառուներից շատերի դժգոհությունն են հարուցել: Ասաց, որ կենտրոն այցելող եւ վճարում կատարելու անհրաժեշտության մասին իմացող քաղաքացիների միայն 50 տոկոսն է, որ համաձայնում է դրան, իսկ մնացածը թողնում, հեռանում է: Բայց վճարողներն էլ դա անում են մեծ դժկամությամբ ու աղմուկ բարձրացնելուց հետո:

«Կռիվներն ընդունարանում անընդհատ կան, պրոբլեմատիկ շատ մեծ հարց է դարձել մեզ համար: Վճարողներն էլ նեղվելով, դժգոհելով, կռիվ անելով վճարում, գնում են: Բայց այնքան ցածր են գները, մենք չենք կարող առանց համավճար վերցնելու սպասարկել»,- նշեց Հայկ Վանցյանը՝ նկատելով, որ իրենց գնացուցակով մեկ շարք պրոթեզն արժե 70-100 հազար դրամ, մինչդեռ պետությունը դրա դիմաց 18 հազար դրամ է հատկացնում: Որպես համավճար քաղաքացուց գանձվում է 6 հազար դրամ:

Խոսելով առողջապահության նախարարի հրամանով հաստատված փոփոխությունների մասին, «Վան» ստոմատոլոգիական կենտրոնի գլխավոր տնօրենը նկատեց. «Եթե նայենք այցելուների տեսանկյունից, բնականաբար սխալ է, որովհետեւ ով դիմում է պետպատվերի համար, նշանակում է ֆինանսական խնդիրներ ունի եւ դա իր համար լրացուցիչ բեռ է: Փչացած ատամը պիտի անպայման ցավի, նո՞ր բուժեն կամ եթե պրոթեզ չունեն, ո՞նց կարող են մի շարքի համար 70 կամ 100 հազար դրամ վճարել»:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 17-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14103 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս