Երևան
12 °C
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը գրեթե միաձայն հավանություն է տվել Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ անցած տարի ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին:
«Ազատության» փոխանցմամբ, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր ավելի քան մեկ ժամ քննարկեց հայաստանյան վերջին զարգացումները՝ Բրյուսելին կոչ անելով մեծացնել աջակցությունը Հայաստանին եւ արդեն այսօրվանից պատրաստվել ակնկալվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելուն:
«Այս հանձնաժողովը, ողջ Եվրոպական խորհրդարանն անհամբեր է Հայաստանի, այդ երկրի նոր ղեկավարների եւ քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունն ընդարձակելու հարցում»,- քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի հարցով զեկուցող, հունգարացի Լասլո Թոքեշը:
«Այն, ինչ կատարվեց Հայաստանում, ժողովրդավարության դաս կարող է լինել շատերի համար»,- ասաց Լիտվացի Պետրաս Աուստրեվիչիուսը, շարունակելով․ «Ժողովուրդն ու քաղաքացիներն ամենից լավ գիտեն՝ ինչ փոփոխություններ են պետք երկրին, եւ սա շատ լավ դաս է այն քաղաքական գործիչների համար, որոնք փորձում են մոլորեցնել նրանց: Եվ ես դիմում եմ Եվրամիությանը՝ մենք պետք է առավել մեծ պատվիրակությամբ հենց հիմա գնանք Հայաստան եւ ցույց տանք մեր համերաշխությունն ու աջակցությունը»:
Քննարկումներից առաջ հանձնաժողովը գրեթե միաձայն հավանություն էր տվել Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ անցած տարի ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Ողջունելով այդ քայլը՝ Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանն ընդգծեց՝ պաշտոնական Երեւանը հաստատակամ է՝ այսուհետ եւս շարունակել եւ խորացնել կապերը եվրոպական ընտանիքի հետ:
«Եվրամիությունը կենսական դեր ունի Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման հարցում: Վերջին ներքաղաքական զարգացումները ցույց տվեցին, որ Հայաստանի ժողովուրդը ժողովրդավարության գաղափարները սրտին մոտ է ընդունել ու լիովին հավատարիմ է դրանց: Այսօր, երբ ճգնաժամն այլեւս անցյալում է, կարեւոր է նշել, որ այս ընթացքում Հայաստանի քաղաքացիներն ազատորեն իրացրեցին իրենց իրավունքները խաղաղ ու ոչ բռնի եղանակներով:
Կողմներն էլ ցուցաբերեցին զսպվածություն, ներգրավվեցին բովանդակալից երկխոսության մեջ, ինչը հնարավոր դարձրեց իշխանության փոխանցումը հանդուրժողականության ու համերաշխության մթնոլորտում: Սա անկասկած ի ցույց դրեց քաղաքական այն հասունությունը, որին մեր երկիրը հասել էր վերջին տարիներին»,- հայտարարեց դեսպան Մարգարյանը:
Այն, ինչ կատարվեց վերջին շաբաթներին Հայաստանում, պատմական զարգացում էր, հայտարարում էին եվրոպացի պատգամավորները, միաժամանակ փաստելով, որ սա առաջին քայլն է միայն․ առջեւում սպասվում են լուրջ մարտահրավերներ՝ կառավարությանն ընդդիմադիր խորհրդարանական մեծամասնության առկայությունից մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Այս առումով հատկապես հետաքրքիր էին անցած տարվա ընտրությունները դիտարկած պատգամավորների ելույթները, որոնք այսօր բաց եւ անկաշկանդ խոսում էին իրենց արձանագրած խախտումների ու կեղծիքների մասին: «Մենք շատ լավ գիտենք՝ ինչ տեղի ունեցավ վերջին ընտրություններում»,- ասաց 2017-ի խորհրդարանական ընտրությունների շրջանում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Հաիդի Հաութալան:
«Շատ լավ կլինի, որ Եվրախորհրդարանն արդեն այսօրվանից սկսի պատրաստվել արտահերթ ընտրություններին, երբ էլ որ Հայաստանի նոր կառավարությունը որոշի դրանք անցկացնել: Մենք պետք է պատրաստ լինենք՝ բավական վաղ սկսել երկարաժամկետ դիտորդական առաքելության իրականացումը, մենք շատ լավ ենք հիշում՝ ինչ եղավ անցած անգամ, եւ կարծում եմ՝ հիմա ժամանակն է երաշխավորել, որ ընտրակաշառք, ընտրողների վրա ճնշումներ, վարչական ռեսուրսի չարաշահում չի լինելու»,- ասաց Հաութալան:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ
«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել
Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT