Սկանդալ ԵԽԽՎ-ում. կառույցի նախագահն անջատել է հայ պատգամավորների խոսափողը

14/10/2016 schedule19:55

ԵԽԽՎ-ում այսօր սկանդալ է տեղի ունեցել. ազատ քննարկման ժամանակ Վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտն անջատել է հայկական պատվիրակության անդամներ Նաիրա Կարապետյանի եւ Նաիրա Զոհրաբյանի խոսափողերը:

Մասնավորապես, Նաիրա Կարապետյանի խոսափողն անջատել են այն պահին, երբ նա խոսելիս է եղել ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբի պատվավոր նախագահ, իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի հանդեպ Միլանի դատախազության հարուցած քրեական գործի մասին, ըստ որի ԵԽԽՎ-ում Ադրբեջանի շահերը պաշտպանելու  համար Վոլոնտեն Ադրբեջանի կառավարությունից 2 մլն 400 հազար եվրո է ստացել:

Անջատելով Նաիրա Կարապետյանի խոսափողը՝ Ագրամունտն ասել է, թե նա իրավունք չունի խոսել այդ գործի մասին, քանի դեռ չկա ուժի մեջ մտած դատավճիռ:

Նաիրա Զոհրաբյանի խոսափողն անջատվել է ադրբեջանցի պատգամավոր Ռաֆիկ Հուսեյնովին արձագանքելու ժամանակ: Հուսեյնովը հայտարարել է, թե ազատ խոսքի համար Հայաստանում լրագրողներ են սպանվել եւ օրինակ է բերել իրավապաշտպան Միքայել Դանիելյանին, ով վերջերս մահացավ սրտի կաթվածից:

Ի պատասխան այս հայտարարության Նաիրա Զոհրաբյանը նրան խորհուրդ է տվել հոգեբույժի այցելել, ինչը դուր չի եկել Ագրամունտին եւ նա անջատել է նաեւ Զոհրաբյանի խոսափողը՝ հայտարարելով, որ նրան զրկում է ձայնի իրավունքից:

ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը տեղից հայտարարել է, որ Ագրամունտին իր խոսքերը դուր չեն գալիս, քանի որ նա եւս ներգրավված է կոռուպցիոն գործարքներում, ինչպես Վոլոնտեն եւ հանդիսանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի լոբբիստը: Զոհրաբյանը հայտարարել է նաեւ, որ իրավական գործընթաց է սկսելու եւ հասնելու է նրան, որ Ագրամունտը պատժվի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3589 դիտում

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ