Աշոտ Բլեյանն ակնկալում է, որ նորանշանակ նախարարը կվերացնի քննությունները

Հայաստանի կրթության ոլորտը նոր փոփոխությունների շեմին է: Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը մայիսի 11-ից զբաղեցնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արայիկ Հարությունյանը, եւ սպասվում ու ակնկալվում է, որ անդրադարձը այս կամ այն խնդրին լինելու է արմատական: Հայտնի մանկավարժ, «Երեւանի «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի» տնօրեն Աշոտ Բլեյանի հետ զրուցել ենք նոր նախարարի նշանակման առիթով: Արայիկ Հարությունյանից Աշոտ Բլեյանն ակնկալում է, որ ուղղակի կվերացվեն քննությունները՝ թե՛ դպրոցի ավարտական եւ թե՛ բուհի ընդունելության:

- Պարոն Բլեյան, ԿԳ նորանշանակ նախարարի առաջին որոշումներից մեկը եղավ այն, որ հետաձգվեցին ավարտական եւ միասնական քննությունները: Դա ճի՞շտ քայլ էր, ըստ Ձեզ, դրա կարիքը զգացվո՞ւմ էր:

- Հետեւո՞ւմ է ընթերցողը իմ՝ ashotbleyan.mskh.am բլոգում անընդհատ օրագրին։ Երեկվա իմ գրում՝ թվով 1376-րդում, ես առաջարկել էի նվաճել անգիրի դպրոցի բաստիլ քննությունները՝ դրանք վերացնելով, ոչ թե հետաձգելով... Խոսքը ե՛ւ ավարտական-պետական քննությունների մասին է 9-րդ եւ 12-րդ դասարաններում, ե՛ւ բարձրագույն ուսումնական հաստատությունների անիմաստ, բաց դռան թակոց հիշեցնող միասնական քննությունների մասին, որոնց նպատակը այդպես էլ հայտնի չդարձավ... Կարելի էր ձեւակերպել թեկուզ որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի նվեր ցուցարար պարմանիներին, որոնք քաղաքացիական քննություն բռնեցին բոլորիս աչքի առաջ հակաբռնի, սիրո եւ համերաշխության շարժման՝ փողոցներում եւ հրապարակներում։ Հարգելի նախարարը ինձնից լավ գիտի, այդ «քննական հանձնաժողովը» ղեկավարել է...

- Կրթության ոլորտում խնդիրները բազմաթիվ ու բազմատեսակ են: Նորանշանակ նախարարը, Ձեր կարծիքով, ի՞նչ առաջնահերթություններ պետք է ունենա, ինչի՞ց պետք է սկսել աշխատանքային գործունեությունը, որը հիմք կդառնա հետագա փոփոխությունների ճիշտ ընթացքի համար:

- Պետք է շարունակել նշածս առաջին քայլը՝ անցում կատարելով քննությունների-ստուգումների կենտրոններ դարձած, անունով հանրակրթական դպրոցներից դեպի անհատի հետաքրքրությունները բավարարող, բնույթով հանրակրթական ուսումնական կենտրոններ: Դպրոցների տնօրեններից-ուսուցիչներից առաջացող բողոքներն ուղղել ոչ թե նախարարություն-կառավարություն, այլ կրթական համայնքի ինքնակազմակերպում դարձնել: Ամեն համայնք կրթական՝ դպրոցի գործող խորհրդով-տնօրենով, ուսուցման բոլոր մասնակիցներով, թող հավաքվի-ավարտի-կարողանա օրակարգում հայտնված խնդիրները բաց լուծել: Նախարարությունն էլ իր ներկայացուցչով, ես էլ, որպես հասարակության ներկայացուցիչ, կմասնակցենք...

- Կրթության ոլորտում տեսնո՞ւմ եք որեւէ հաջողություն, որը ամեն կերպ պետք է պահպանել, փայփայել ու զարգացել:  

- Փոփոխությունները եւ փոփոխությունների հնարավորությունը, ինչպես Վահե Հովհաննիսյանն է բնորոշում, դարձել են Հայաստանի նոր բրենդը։ Սա վերաբերում է նաեւ, նախ եւ առաջ կրթությանը։ Սա ամենամեծ ձեռքբերումն է, որ արձանագրել ենք որպես պետություն, մեր նոր կառավարությամբ, վարչապետով։ Վահեն նաեւ շարունակում է՝ հենց այս իրողություններն են տալիս առաջընթացի եւ զարգացման մեծ պոտենցիալ... նաեւ ցնցումների եւ կորուստների։ Հավաքական ընդունակության հարց է. ես գործել ու գործում եմ մի հավատամքով՝ չի կարելի չօգտվել այս հնարավորությունից ու չդրսեւորել հասարակություն-պետություն ստեղծելու մեր հավաքական տաղանդը։

Մենք վճռական ենք մեր հեղինակային կրթական ծրագիրը՝ նախադպրոցական, տարրական, հիմնական, բաց ցանցային կազմակերպումով մոտեցնել բնակչին Երեւանում եւ Երեւանից դուրս, կազմավորելով հեղինակային նախակրթարանների-դպրոց-պարտեզների-կրթահամալիրների ցանց՝ պահպանելով դրանց ինքնուրույնությունը: Մենք այսպիսի ուղերձով ենք շնորհավորել Արայիկ Հարությունյանին՝ արձանագրելով մեր ռազմավարական գործընկերությունը փոփոխությունների ճանապարհին։

«Այբ»-ը ձեւավորում է Արարատյան բակալավրիատի ծրագրով ավագ դպրոցների ցանց: Կան միջազգային բակալավրիատի ծրագիր իրականացնող հաստատություններ, ճիշտ է, թանկ վճարով, փոքրամասնության համար՝ «Քվանտ», Շիրակացի ճեմարան, Դիլիջանի միջազգային դպրոց: «Արեգնազան» կրթահամալիրն է հետեւողական ներկայացնում իր ծրագիրը: Մանկավարժական նորարարության խթանումը, հանրակրթության քաղաքական ազատագրումը մանկավարժական ներուժի իրացման ամենահասանելի ուղին է: Սրանց ավելացրեք ձեր իմացածը։ Մեծ հաջողություն եմ համարում առցանց ուսուցման, ինտերնետ-ուսուցչի գոյությունը, առանց սահմանների կրթությունը, ճամփորդությամբ ուսուցումը: Իշխանությունը բոլոր մակարդակներում պիտի կենտրոնանա հանրակրթության՝ բաց համայնքային դպրոցի բարեշինության վրա, Ստեղծական ու մոբիլ, կազդուրիչ-ակտիվ ուսուցման վրա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10787 դիտում

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C