Երևան
12 °C
Կարեն Նահապետյանը դատավարական քաշքշուկների պատճառով չի կարողանում ավարտին հասցնել 2017 թվականին սկսած շինարարական աշխատանքները:
Քաղաքացին Լեո փողոցի 48 հասցեում, «Քաղաքից դուրս» (Լեո 52) ռեստորանի կողքին դեռեւս 2015 թվականին հողամաս է գնել, ապա մեկ ու կես տարի տեւած փաստաթղթային ձեւակերպումներից եւ օրինական ձեւով տարածքը սեփականաշնորհելուց հետո, ստացել է շինաշխատանքներ իրականացնելու թույլտվություն:
Կարեն Նահապետյանը հայտարարում է, որ ռեստորանը պատկանում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանին: Նահապետյանի խոսքով՝ շինանարարական աշխատանքները սկսելու առաջին իսկ օրվանից հարեւանությամբ գտնվող ռեստորանի տերը՝ Հովհաննես Մանուկյանը, տարբեր խոչընդոտներ է ստեղծել աշխատանքները ձախողելու նպատակով եւ վերջապես հասել նրան, որ դատական պրոցեսներից հետո շինարարությունն անժամանակ կասեցվել է:
«Երբ շինարարական աշխատանքները նոր էինք սկսել, օգոստոս ամիսն էր, Հովհաննես Մանուկյանի վստահված անձինք զանգեցին, ցանկություն հայտնեցին ծանոթանալ աշխատանքներին եւ շենքի շահագործման մանրամասներին: Հանդիպեցինք, ներկայացրեցին, անցավ: Երբ շինարարությունն արդեն հասել էր երկրորդ հարկի մակարդակին, Մանուկյանի փաստաբանը նամակ էր բերել, հանձնել շինարարներին, որ փոխանցեն ինձ: Հայտնել էին, որ ինչքան շուտ կապ հաստատեմ իրենց հետ, այդքան լավ կլինի ինձ համար»,- պատմեց Նահապետյանը:
Կարեն Նահապետյանն ասում է՝ նախքան խնդիրը դատական կարգով պարզաբանելը, փորձել է հայցվոր կողմի հետ բանավոր զրույցի միջոցով լուծում գտնել եւ հասկանալ, թե ինչն է վերջիններիս բողոքի պատճառը: Առաջարկել է նաեւ քննարկում կազմակերպել մասնագետների հետ, սակայն վերջիններս հրաժարվել են: Իսկ հունվար ամսին արդեն վարչական դատարանում վարույթ է հարուցվել Կարեն Նահապետյանի դեմ:
Կարեն Նահապետյանն ասաց, որ իրեն որոշ «բարի կամեցողներ» խորհուրդ են տվել չմիջամտել եւ ավելորդ պայքարի մեջ չմտնել Հովհաննես Մանուկյանի հետ՝ ասելով. «Ինքը նպատակ է դրել ամբողջ Լեոյի փողոցը զավթել, մինչեւ արյունդ չխմի, չի հանգստանա, մեր խորհուրդ քեզ՝ հեռու մնա»: «Այդ ընթացքում դատավոր փոխվեց, ոչ մի նիստ չի եղել, սակայն, մեղմ ասած, տեռորի են ինձ ենթարկել՝ ձերբակալել են, քրեական գործեր հարուցել, սպառնալիքների մասին էլ չեմ խոսում: Ի վերջո, փետրվարին հայց է մտցվել դատարան եւ շինարարությունը կասեցվել»,- ասաց նա: Հովհաննես Մանուկյանի հետ կապ հաստատել եւ խնդրի շուրջ մեկնաբանություն վերցնել մեզ չհաջողվեց: Մանուկյանը տեղեկացավ, որ ՀԺ-ից են իրեն զանգում, լսեց նաեւ հարցը, այնուհետեւ, երբ արդեն պետք է պատասխաներ, ասաց, որ լավ չի լսվում: Մեր հաջորդ զանգերն անպատասխան մնացին:
Կարեն Նահապետյանն էլ ասաց, որ շինարարությունը դադարեցնելու հետեւանքով ֆինանսական հսկայական կորուստներ է կրել: Ներդրումներ է կատարել, վարկեր ձեւակերպել, այլ երրորդ անձանց հետ պայմանավորվածություններ ձեռք բերել, որոնք դադարեցված են դեռեւս անհայտ ժամկետով. «Շինարարությունն իրականացնելու համար 500 միլիոն դրամ վարկ է վերցրել, որից 1 միլիոնն է օգտագործել, դրան գումարած վաճառած հայրական տան գումարը»:
Բանկը, որպես ֆինանսավորող մարմին, որոշ ժամանակը մեկ ստուգում է իրականացվող շինարարությունը, իսկ շինարարությունն արդեն երեք ամիս է՝ դադարեցված է: Կարեն Նահապետյանն ասաց, որ արդեն բանավոր նախազգուշացում է ստացել, վարկը ամբողջությամբ մարելու պահանջ է ներկայացրել բանկը:
Վերջինիս փաստաբան Իռա Մանուկյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին ունեն երկու դատական գործ, առաջին հայցը գտնվում է վարչական դատարանի վարույթում, որի պահանջն է՝ Լեոյի 48 հասցեում իրականացվող շինարարությունը անվավեր ճանաչելը: Երկրորդ հայցը գտնվում է քաղաքացիական դատարանում, պահանջն է՝ Հովհաննես Մանուկյանի տարածքի կողքին իրականացվող շինարարական աշխատանքներն իբրեւ խախտում դիտարկել եւ դադարեցնել:
«Հայցվոր կողմը միջնորդություն է ներկայացրել՝ մինչեւ դատաքննության ավարտն արգելանք դնել եւ թույլ չտալ շինարարություն իրականացնել տվյալ հասցեում: Դատարանը բավարարել է եւ շինարարությունը 3 ամիս է՝ դադարեցված է: Պատճառաբանում են, թե Նահապետյանին պատկանող նորակառույց շենքի եւ Հովհաննես Մանուկյանին պատկանող ռեստորանի միջեւ պահանջված չափով տարածություն չի թողված, բայց շինաշխատանքները սկսելուց առաջ հաշվի են առնվել պահանջվող բոլոր չափանիշները եւ շինությունների միջեւ 6 մետր հեռավորությունը»,- ասաց Իռա Մանուկյանը:

Հովհաննես Մանուկյանին պատկանող «Քաղաքից դուրս» ռեստորանի եւ նորակառույց շենքի միջեւ ընկած տարածությունը
Փաստաբան Իռա Մանուկյանը նշեց, որ իրենց կողմից ներկայացված միջնորդությունները դատարանը մերժել է՝ հիմնավորելով, որ չեն կարողանում ապացուցել, որ շինարարական աշխատանքների դադարեցմամբ կրում են վնաս. «Նրանք չեն կարողանում հասկանալ, որ բանկն ամբողջ ժամանակահատվածում իրականացնում է հսկողություն եւ անկախ նրանից՝ աշխատանք իրականացվում է, թե՝ ոչ, քաղաքացին պարտավորված է բանկին վճարում կատարել»:
Հայցվոր Հովհաննես Մանուկյանի կողմից ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Վարդանյանը չցանկացավ գործի վերաբերյալ որեւէ տեղեկություն տրամադրել, միայն նշեց, որ գործը գտնվում է դատաքննության փուլում, սակայն չցանկացավ մանրամասնել հայցվոր կողմի պահանջն՝ ասելով. «Այլ հարցի չեմ կարող պատասխանել՝ նպատակահարմարությունից ելնելով»: Նշեց, որ վարույթների վերաբերյալ տեղեկատվություն կա Դատալեքսում, իսկ դրանից զատ հարցերի չի ցանկանում պատասխանել:
Դատական տեղեկատվական համակարգում առկա պահանջը հետեւյալն է. «Սեփականատիրոջ իրավունքների խախտման վերացման պահանջ, որը զուգորդված չէ տիրապետումից զրկելու հետ»: Նշենք, որ բիզնես ծրագիրն իրականացնում է Կարեն Նահապետյանը, շենքի շահագործման եւ հետագա վերահսկողն էլ ինքն է լինելու:
Ընդհանուր պրոյեկտը մոտ 3 միլիոն դոլար արժե՝ 7 հարկանի շինություն է լինելու, առաջին երեք հարկերում՝ ներառյալ նկուղայինները, լինելու են ցուցասրահներ, իսկ մնացած 4 հարկերում՝ բիզնես նախաձեռնությունների կենտրոն: Նախաձեռնությունն իրականացվում է եվրոպական երեք երկրների՝ Ֆրանսիայի, Իտալիայի եւ Իսպանիայի հետ համատեղ համագործակցությամբ:
Իսկ նախագծի իրականացման հիմնական ներդրողը Կարեն Նահապետյանն է եւ «Հայ-գերմանական փոքր եւ միջին զարգացման ֆոնդ»-ը: «Շենքի շահագործումը փուլ առ փուլ էր նախատեսված, առաջին փուլի հանձնումը պետք է լիներ այս տարվա հոկտեմբեր ամսին: Մայիսի 26-ին Իտալացի գործընկերներն են գալիս, չգիտեմ, թե իրենց ինչ եմ ասելու, որովհետեւ աբսուրդ է պաշտոնապես օրինական ձեւով ձեռքբերված տարածքի համար ընկնել դատավարական քաշքշուկների մեջ»,- ասաց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայտնի է՝ որտեղ կքվեարկի վարչապետը
Քվեաթերթիկի կամ ծրարի վրա ոչինչ չգրեք, որևէ նշում չանեք. ցանկացած գրառում այն կդարձնի անվավեր
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
ՌԴ-ից ժամանած ոչ մի ընտրակաշառք տվող ու վերցնող չի պլստալու. Տարոն Չախոյան
Պահանջում եմ ձերբակալել բոլորին. Թորոսյանը՝ Իրկուտսկից հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին
Ղազինյան Դավոն 1.400.000-ը տվել ա Արմանին, որ մի քիչ մարդկանց փող խոստանան՝ կաշառք բաժանեն. ձայնագրություն
Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
Իրկուտսկի մարզից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների անունների տարածվող ցուցակը կդառնա քննության առարկա
Դիշովկա Հոխիկյանի ու իր տերերի աչքին ադրբեջանցիներ են երևացել, այնինչ իրանցի շինարարներ են. Հարությունյան
Դրանք պարբերական բնույթ են կրում. ԱՍՀՆ-ն՝ «Զատիկ» կենտրոնի աշխատակիցների խրախուսումների մասին
Սիսիանում բողոքի ակցիա են իրականացրել իրանցիներ, ոչ թե ադրբեջանցիներ. ՆԳՆ-ն պարզաբանում է
Չալաբյանը ՌԴ ներկայացուցիչների հետ առերևույթ քննարկել է ՀՀ ընտրություններին միջամտելու հարցեր․ Իոաննիսյան
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով․ Սիբիհա
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ․ կառավարությունը պատրաստ է փոխհատուցել կարկուտի վնասները․ տեսանյութ
ԿԸՀ-ն օտարերկրյա հյուրերի համար տեղեկատվական հանդիպում է հրավիրել
Ձերբակալված 194 անձ, 209 քրեական հետապնդում, կալանքներ․ ընտրական բնույթի հանցագործությունների վիճակագրություն
Երնջատափի անտառների զովն ու արջերի առավոտյան լոգանքը Ապարանի ջրամբարում․ տեսանյութ
Առաջիկա ժամերին Երևանում սպասվում են հորդառատ անձրևներ
Տեղեկություն կա, որ կարգելվի միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Ստեփանավանում մոտ 20 րոպե տեղացած կարկուտը ավերածություններ է գործել․ ստեղծվել է օպերատիվ շտաբ
Ժաննա Անդրեասյանը և Դանիել Դանիելյանը ծաղիկներ են խոնարհել Արամ Խաչատրյանի շիրիմին
Վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է, պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ․ դատախազություն
120 մլն եվրոյի պայմանագիր Ամերիաբանկի և FMO-ի միջև՝ ՄՓՄՁ-ների աջակցման, կանաչ ֆինանսավորման զարգացման համար
Քեզի 150+50 տվել էի, 600 էլ փոխանցեմ, հարցերը քցի տեղը․ ընտրակաշառքի ևս մեկ ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը
Բացահայտվել են «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի
Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը․ տեսանյութ
Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը
ՀԿԿ-ն այսօր և վաղը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ
Պուտինն ու Զելենսկին պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ
Այսօր և վաղը կեղծիքը շատանալու է․ Հովհաննիսյանը՝ արտիստների, երգիչների անունից տարածվող կեծ տեսանյութերի մասին
Ինչի համար է ձերբակալվել «Գող Բջեն»․ մանրամասներ
«Գող Բջեն» ձերբակալվել է
ՔՊ-ի դեմ հակաքարոզչություն է արվում. Վահագն Ալեքսանյանը զգուշացնում է․ տեսանյութ
Նոր պահանջ հունիսի 8-ից․ ՍԱՏՄ-ն տեղեկություն է հրապարակել տնտեսվարողների համար
Հրազդանի նախկին քաղաքապետից բռնագանձման պահանջ է ներկայացվել
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում․ ովքեր են նրանք
ԱՍՀՆ հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք նոր կյանք են սկսել Ակնաշենի փոքր տանը
«Մինիմումը բդի 10 ձեն բերես», «Նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT