Երևան
12 °C
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը Ամասիա համայնքում մասնակցել է «ԵՄ-ն Շիրակի մարզին։ Նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի մեկնարկի արարողությանը։ Մասնակցում էին նաեւ ՀՀ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Շիրակի մարզպետի պաշտոնակատար Սեյրան Պետրոսյանը, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցը, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք եւ հյուրեր։
Գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության համաձայն, նախարար Խաչատրյանի խոսքով՝ ծրագրի իրականացմամբ կվերականգնվի մեր ազգային գորգագործության մշակույթը, գյուղատնտեսական համայնքում կստեղծվեն ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր, կդիվերսիֆիկացվեն բնակչության եկամուտները եւ կզարգանա ոչխարաբուծությունն իր ամբողջ արժեշղթայով:
«Մենք խորհրդային տարիներին ունեցել ենք մինչեւ 2.2 մլն գլուխ ոչխար, այժմ գլխաքանակը 4-5 անգամ նվազել է, սակայն ոչխարաբուծությունը խիստ եկամտաբեր գործ է, եւ եթե կարողանանք ստեղծել ենթակառուցվածքներ, բարելավել կերային բազան, ճիշտ օժանդակություն ցուցաբերենք, թե՛ խոշոր ֆերմաներ կստեղծվեն, թե՛ տնային տնտեսությունները կավելացնեն ոչխարների գլխաքանակը»,- մասնավորապես, նշել է գյուղատնտեսության նախարարը։
Նախարարն ընդգծել է, որ Շիրակի մարզը եղել է ոչխարաբուծության կենտրոններից մեկը եւ հաջողելու դեպքում կունենանք լավ մոդել, որը կարելի է կիրառել նաեւ Հայաստանի մյուս մարզերում։
Ողջունելով ներկաներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը կարեւորում է Հայաստանի տարածքային համաչափ զարգացումը եւ 2009 թվականից ի վեր շարունակական երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ: Համագործակցության նպատակն է ապահովել ծրագրերի եւ նախագծերի իրականացումը, որոնք վերցված են տարածքային զարգացման առաջնայնությունների շարքից եւ որոնց կիրառումը կհանգեցնի արդյունավետ եւ կայուն արդյունքի:
«Ինչպես գիտեք, մենք աշխատում ենք Հայաստանի բոլոր մարզերում, բայց մտադրված ենք շեշտը դնել Շիրակի մարզի վրա՝ ցանկանալով այն զարգացնել։ Մենք ընտրեցինք հատկապես Ամասիան, որն ունի հիանալի լանդշաֆտ, գեղեցիկ բնություն, բայց ցավոք հեռու է գլխավոր առեւտրային ճանապահներից, ինչպես նաեւ շուկայից»,- հավելել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին։
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցի խոսքով` ծրագրի իրականացման համար Ամասիայի ընտրությունը պայմանավորված էր համայնքում ոչխարաբուծության զարգացման առկա ներուժով, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ Ամասիան խոշորացված համայնք է։ Ծրագրով նախատեսված ողջ գործընթացն իրականացվելու է ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ:
Նա նաեւ ընդգծել է, որ ծրագրի կյանքի կոչմանը մեծապես աջակցել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Շիրակի մարզպետի պաշտոնը։
Բրդի վերամշակման գործարանում շուտով կսկսվեն վերանորոգման աշխատանքները, այն նախատեսվում է բացել մինչեւ աշնան սկիզբ, նախնական կստեղծվի 23 աշխատատեղ, հետագայում աշխատողների քանակը կավելանա:
Ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը՝ (ՄԿՄ) Ամասիայի համայնքապետարանի, Շիրակի առեւտրաարդյունաբերական պալատի եւ ՎԻՆՆԵԹ Հայաստանի հետ համատեղ։ Նոր աշխատատեղեր ստեղծելու, տնտեսական զարգացմանը նպաստելու համար ծրագիրը կֆինանսավորի ՓՄՁ-ների կողմից ներկայացված 14 լավագույն բիզնես առաջարկները՝ ապահովելով նվազագույնը 44 նոր աշխատատեղ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT