ՀՀ նախագահի նստավայրում երդվեցին բոլոր նախարարներն ու փոխվարչապետերը (թարմացված)

18:25- «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման, երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու շահերի (խաղաղության) ապահովմանը, հավատարիմ մնալ ՀՀ կառավարության անդամի բարձր կոչմանը»: Ահա այս տեքստով են երդվում ՀՀ նորանշանակ նախարարները:

18:20- Հայրենիքին հավատարմորեն ծառայելու երդում տվեցին առաջին հերթին ՀՀ 3 փոխվարչապետերը  այնուհետեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ԱԻՆ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, էներգետիկ ենթակառուց­վածք­ների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանը, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, ՏԿԶՆ նախարար Սուրեն Պապիկյանը, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Աշոտ Հակոբյանը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

18:00- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում նորանշանակ նախարարները պատրաստվում են երդման արարողությանը:

Արդեն իսկ նախագահականին են մոտեցել ՀՀ Էներգետիկ ենթակառուց­վածք­ների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նշենք, որ բոլոր նախարարները առաջին անգամ են երդվելու, նախկինում նման բան նախատեսված չի եղել, մեծ մասն էլ ծանոթ չեն նախարարական երդման տեքստին, թեպետ ոմանք առաջին անգամ չեն նախարարի պաշտոնում:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի խոսքերով, սա իր կյանքի երկրորդ երդումն է, առաջին անգամ երդվել է բանակում, Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ եթե ներքուստ չլինի նվիրվածություն, երդումը այդ պարագայում ոչինչ չի փոխի: Արծվիկ Մինասյանը, որն աշխատել է Կարեն Կարապետյանի կառավարությունում եւս, նշեց, որ ամեն ղեկավար իր մոտեցումներն ունի, բայց կարեւորը ղեկավարի կողմից արդյունավետ տնտեսական համակարգ թողնելն է:

ՀՀ նախագահական նստավայրում է եւ երդման արարողությանը կմասնակցի նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արարողությունը կմեկնարկի քիչ անց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3117 դիտում

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար