Հեղափոխությունն արագության շնորհիվ եղավ, նույն արագությունը պետք է մեզ. Տարոն Մարգարյան

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն օրեր առաջ քաղաքապետարանում արտակարգ հանդիպման է հրավիրել ավագանու Հանրապետական խմբակցության անդամներին: Մեր ձեռքի տակ հայտնված ձայնագրությունից պարզ է դառնում, որ նրանց ներկայացվել է, թե իր պաշտոնանկությանը հասնելու ինչ տարբերակներ կան, ինչին պետք է պատրաստ լինել եւ ինչից պաշտպանվել:

Հայտնի է, որ թավշյա հեղափոխությունից հետո պարբերաբար հնչում են Երեւանի հանրապետական քաղաքապետի հրաժարականի պահանջներ: Այդպիսի պահանջով հանդես էր եկել ավագանու ԵԼՔ խմբակցությունը, պարբերաբար տարբեր բողոքի ցույցեր էին անցկացվում քաղաքապետարանի շենքի մոտ:

Տարոն Մարգարյանն, այդուհանդերձ, հայտարարել է, որ հրաժարական տալու մտադրություն չունի: Վերոնշյալ հանդիպման ընթացքում քաղաքապետն անդրադառնում հրաժարականի մասին ստացած «սիգնալներին» ու նշում ուղարկված պատասխան «սիգնալների» մասին:

«Որոշակի սիգնալներ արդեն ստացել ենք: Մենք էլ սիգնալներ ենք ուղարկել, որ դա բացառեք ու մոռացեք: Դա չի կարող լինել: Ուղղակի չի կարող լինել: Բայց չի կարող լինելու համար, բնականաբար, «չէ» պատասխանը իրենց բորբոքում է եւ փորձում են որոշակի քայլեր ձեռնարկել»,- ասում է Տարոն Մարգարյանը ու թվարկում այն հնարավորությունները, որոնք կարող են օգտագործվել՝ իր պաշտոնանկությանը հասնելու համար:

«Առաջինը՝ ժողովուրդ հանեն մեր դեմ, փորձեն վարկաբեկել ինձ, ավագանու անդամներին, մեր աշխատակազմին, մեր կատարած աշխատանքը: Երկրորդ՝ հունիսի 12-ին լրանում է իմ քաղաքապետ ընտրվելու մեկ տարին... Մեկ երրորդով օրակարգ բերեն անվստահություն եւ իրենց քաղաքապետի թեկնածուն»,- նշում է Մարգարյանը եւ խոսքը փոխանցում քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանին՝ մինչ այդ արձանագրելով հետեւյալը. «Ամեն օր չենք խոսելու, մի անգամ խոսելու ենք, ձեռք ձեռքի սեղմենք ու հանգիստ ամեն մեկս տարբեր ճակատում կռիվ տանք, որ անընդհատ չհավաքվենք, իրար վրա չկասկածենք, իրարից չճշտվենք: Ի վերջո, էսօր ամենաթանկը ժամանակն է, այս ամենը, ինչ եղավ, արագության հաշվին եղավ, այսինքն՝ էն մարդիկ արագ էին շարժվում, թույլ չէին տալիս մենք մտածենք եւ նման արդյունք եղավ, հիմա այդ արագությունը մենք պետք է ունենանք, որ կարողանանք մենք մեզ պաշտպանել»:

Զավեն Առաքելյանը նույն ձայնագրության մեջ նշում է, որ ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ը կարող են ներկայացել քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ` դրանում ներառելով ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբը առաջարկում է որպես քաղաքապետի թեկնածու: Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո 36 ժամվա ընթացքում նախաձեռնության խմբի մեջ չմտնող ավագանու անդամների ընդհանուր թվի 1/3-ը, այսինքն՝ մեկ այլ 1/3, կարող է ներկայացնել քաղաքապետի թեկնածու: «Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո երրորդ աշխատանքային օրը՝ ժամը 10:00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի  քվեարկությամբ որոշվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը: Քաղաքապետին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված թեկնածուն կամ թեկնածուներից մեկը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Այսինքն՝ 33 ձայն, 1/3-ն էլ 22-ն է»,- մանրամասնում է իրավաբանական վարչության պետը:

Այնուհետեւ հնարավոր վտանգների մասին հարկ է համարում դարձյալ խոսել Տարոն Մարգարյանը. «Փակ քվեարկությունով պիտի փորձեն իրենք իրենց խնդիրները լուծել՝ ճնշումներ գործադրելով: Բայց իրենք 1/3 չունեն, սա պետք է մենք հաշվի առնենք: Եթե ավագանու մեր անդամներից երեք հոգի չստորագրի այդ փաստաթղթի տակ, իրենք 1/3-ի տարբերակից ուղղակի չեն կարող օգտվել: Ես ինչի համար էի ուզում, որ բոլորը ներկա լինեն, որ ես հասկանամ, եթե մարդիկ ճնշումների չեն դիմանալու: Քվեարկության ժամանակ իրենց պետք կլինի եւս 11 ձայն: Այսինքն՝ իրենց անհրաժեշտ է 14 հոգի ավագանու անդամ, որ ինձ դեմ քվեարկի, քվեարկի իրենց ներկայացրած թեկնածուին, ինչը անկեղծ ասած, մի քիչ ֆանտազիա է, չեմ հավատում, որովհետեւ ես մեր թիմակիցներից ոչ մեկի վրա չեմ էլ ուզում մի վայրկյան կասկածել: Բայց ուզում եմ ռիսկերն ու վտանգները ասեմ, որ մարդիկ իմանան՝ ինչ ռիսկերի եւ վտանգների մեջ են ընկնելու: Մեր խնդիրը հիմա երեք հոգու խնդիրն է, որ մեզանից՝ մեր 46-ից 3 ավագանի չստորագրի այդ նախաձեռնության տակ: Մենք էդ կամքի ուժը ունե՞նք, որ պահենք, չստորագրեն: Ճնշումները լինելու են շատ մեծ, շահագրգռելու են ամեն ինչով, փորձելու են ընտանիքի անդամներ, փորձելու են բարեկամներ, ով պետական համակարգում է աշխատում կամ ժամանակին ինչ-որ ծառայություններ է մատուցել... մենք պատրա՞ստ ենք մեզ ձիգ պահել, եւ այս 3 հոգին չհայտնվի: Եթե այս 3 հոգին հայտնվում են, մեզ մոտ մոտեցումը այլ է դառնում: Արդեն պետք է մտածենք մի քիչ այլ ելքի մասին: Բայց եթե այս 3 հոգին չի հայտնվում, երկրորդ տարբերակը իրենց մոտ վերանում է»:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադառնում է նաեւ բացակա երկու հոգու: Ենթադրվում է, որ նրա խոսքը վերաբերում է ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունից հեռացված երկու անդամներին, որոնց հուսալիության հարցում վստահություն չունի: «Մենք մեզ վրա պետք է հույսներս դնենք, մենք մեր թիմի վրա, հստակ իմանանք մեր անելիքների մասին: Էն երկուսը խոստանում են, որ այդպիսի բան չեն անի, բայց ես չեմ կարող հարյուր տոկոսով վստահ լինել, ոչ մեկին չեմ ճանաչում: Բայց որ մեկին մի հատ լավ պաշտոն առաջարկեն, ինձ թվում է շատ արագ կհամաձայնվի կամ մեկին ինչ-որ մի ֆինանս առաջարկեն, շատ արագ կհամաձայնի: Դրա համար եկեք թողնենք, իրենց ճիշտ կպահեն, մենք էլ մեր վերաբերմունքը կունենանք, մարդկային մեր կարծիքը կփոխենք այդ մարդկանց նկատմամբ, կասենք հալալ է, իրենք էլ մեզ նման ճիշտ կանգնել են մեր կողքին»,- առաջարկեց քաղաքապետը:

Շարունակելով իր պաշտոնանկությանը հասնելու տարբերակների թվարկումը Տարոն Մարգարյանն ասում է. «Երրորդ տարբերակը՝ քաղաքապետարանում ստուգումներ իրականացնեն, բոլոր ուղղություններով՝ իրավապահ մարմիններով, տեսչական մարմիններով, մյուս, մյուս եւ փորձեն քրեական գործեր հարուցել: Այս երեք տարբերակն է, այլ տարբերակ չկա: Հա, մեկ էլ ներողություն, չորրորդ տարբերակ կա, երբ որ քաղաքական որոշում ընդունվի մեր թիմի եւ իրենց թիմի մեջ, գնանք ավագանու լուծարման, անցկացվեն նոր ընտրություններ»:

Երեւանի քաղաքապետը հայտարարում է, որ ինքը պատրաստ է ենթարկվել ցանկացած ճնշումների.

«Հիմա առաջին տարբերակը. ես պատրաստ եմ բոլոր ճնշումներին, վարկաբեկման, մյուս, մյուս, մյուս: Երկրորդ տարբերակ. եթե մեր մեջ դավաճաններ պետք է հայտնվեն, շատ ծանր կտանեմ, բայց պատրաստ եմ պայքարել մինչեւ վերջ եւ բացահայտել բոլոր դավաճաններին: Երրորդ տարբերակը. քրեական գործեր: Ուզում եմ ձեզ վստահեցնել եւ ասել, որ ուզում են օրը 24 ժամ, տարին 12 ամիս, 5 տարի շարունակ քաղաքապետարանը ստուգեն, եթե մեղավորներ կան, թող պատժեն, բայց ես համոզված եմ, որ քաղաքապետարանը այնպես է աշխատանքը կազմակերպել թե՛ իրավական, թե՛ ֆինանսական, թե՛ մեր որոշումների մեջ, որ մենք մեզ մեղավոր չենք համարում, որովհետեւ մենք երբեւիցե այնպիսի որոշում չենք կայացրել, որ վաղը մեր տակը ռումբ պետք է դնեն, որ երբ ուզենան, տրաքացնեն: Այնպես չէ, որ մենք իշխանություն էինք, ազատ թողել էին, ինչ ուզենանք անենք, որ ով ինչ ուզենա անի: Համոզված եմ, իշխանության ժամանակ էլ շատ խիստ հսկողության տակ ենք եղել: Ճնշումների հետ կապված ստուգումներ, մյուս մյուս. անկեղծ ասած, ես վստահ եմ, որ մենք օրենքի խախտում, իրավական խախտում… Ամեն դեպքում էն բաները ինչ արել ենք, համոզված ենք, որ քրեական խնդիրներ չունենք, կա վարչարարություն, կա՞ որ գնանք դատարանում վիճենք՝ մենք ենք, ճիշտ, քաղաքացին է ճիշտ: Ամեն դեպքում մենք պատրաստ ենք մինչեւ վերջ էս մասով կռիվ տալ»:

Տարոն Մարգարյանը հայտարարում է, որ չի վախենում նաեւ քաղաքական հետապնդումներից. «Եթե պետք է քաղաքական հետապնդում անեն, քաղաքական մոտեցումով փորձեն մեզ կալանավորել, տանել, խնդրեմ, էսօր էլ կարող են գալ, տանել: Մեր ցեղում դա նորմալ է, պապիս էլ են տարել, հորս էլ են տարել, ես էլ պատրաստ եմ, համոզված եմ, հետագայում էլ տղերքս: Այսինքն՝ ես իմ մասով խոսեցի, որ ես ամեն ինչի պատրաստ եմ: Դրա համա խնդրում եմ հերթով լսենք մեր թիմակիցներին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
34073 դիտում

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին