Երևան
12 °C
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում` պարզելու 2018թ.-ի ապրիլի 21-ին ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից փաստաբան Ավագ Լալայանի նկատմամբ բռնություն գործադրելու առերեւույթ հանցագործության դեպքի բոլոր հանգամանքները:
ՀՔԾ հաղորդագրության համաձայն, հիշյալ դեպքը քննվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 308-րդ հոդվածի 1-ին եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասերով հարուցված քրեական գործի շրջանակներում:
Մասնավորապես, նախաքննության ընթացքում փաստաբան Ա. Լալայանը հայտնել է, որ 2018թ.-ի ապրիլի 21-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Շիրազ-Սիլիկյան փողոցների խաչմերուկի մոտ նկատելով իրենց թաղամասի բնակիչներին ու ոստիկանության մեծաքանակ ծառայողների, ավտոմեքենան կայանել եւ մոտեցել է նրանց: Այդ պահին տեսնելով, որ երկու ոստիկան փորձում են բերման ենթարկել, իր կարծիքով, անչափահասի, որպես փաստաբան փորձել է միջամտել եւ հարցի շուրջ պարզաբանումներ ստանալ նրանցից, սակայն 7-8 ոստիկաններ հարձակվել են իր վրա, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ա. Լալայանը քրեական գործով ճանաչվել է տուժող:
Վերը նշված դեպքի կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում առկա տեսագրություններից առանձնացվել են մի շարք լուսանկարներ, որոնցում պատկերված են միջադեպին, հավանաբար, ականատես անձինք:
Ինչպես հիշյալ անձանց, այնպես էլ վերը նկարագրված դեպքի մասին որեւէ տեղեկություն ունեցող քաղաքացիներին խնդրում են ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն (ք. Երեւան, Վ.Վաղարշյան 13ա) կամ զանգահարել (+374)99 060 266 հեռախոսահամարով` քննությանն աջակցելու նպատակով:
Նախաքննությունը շարունակվում է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Tօyota»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում. կա տուժած
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն, Մայիս Ներսիսյանը՝ փոխչեմպիոն
Ձեր կառավարման շնորհիվ մեր ընտանիքը ձեռքբերումներ է ունեցել, եկամտահարկի հետվերադարձից ենք օգտվել. քաղաքացի
Վարչապետը քաղաքացու հետ զրույցից հետո ձայնային հաղորդագրություն է ուղարկել փոխվարչապետին. տեսանյութ
Տեխնիկական խնդրի պատճառով Երևանի մետրոպոլիտենում առաջացել է խափանում
«Դուք պետականամետություն եք սերմանում, դա մեծ գործ է»․ «նախօրոք շնորհավորում ենք». դավթաշենցիները՝ վարչապետին
Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա երիտասարդին և ինքնաձիգը
Ըտենց մարդ չկա էս բակում, որ չգնա ու ու N16-ին չընտրի․ քաղաքացիները՝ վարչապետին
Հայաստանի պատմության թանգարանը մայիսի 19-ին փակ կլինի այցելությունների համար
Աղ ու հացը մարդուն տրված ամենամեծ պատիվն է․ Նիկոլ Փաշինյան
ՆԳ նախարարը ծանոթացել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ և կարկուտ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց, ծանոթացել իրականացված պեղումներին
Ծառուկյանը փորձել է անդրադառնալ առողջապահական թեմաների, բայց քանի որ հեռախոս չունի, տեղյակ չէ նորություններից
ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում անցկացվել է Արհեստների միջազգային փառատոնը
Փաշինյան ջան, չնայես էդ համբալներին, սրտիդ մոտիկ չընդունես. դավթաշենցի կինը՝ վարչապետին
Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզի 2 համայնքում
Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին և 10 մետրից ընկել գետը. կա տուժած
Մեկ շնչով եմ կարդացել Ձեր գիրքը. դավթաշենցի տիկինը Փաշինյանի ստորագրությունն է խնդրել. տեսանյութ
Նոր մանկապարտեզ և դպրոց` Շվանիձորում. Ժաննա Անդրեասյանը շրջել է հիմնանորոգված շենքերում
ՌԴ-ից դեպի Հայաստան չեղարկվել է 7 չվերթ, ևս 5-ը՝ հետաձգվել. պատճառն ԱԹՍ-ների hարվածների սպառնալիքն է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետ, շնորհավորել նրան
Ազգային ժողովի պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգ կգործուղվի
Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան
«Ուժեղ Հայաստան»-ի 10 աջակից է ձերբակալվել. նրանք ծրագրված խոչընդոտել են ՔՊ քարոզչությանը, փակել ճանապարհը
Վազգենի կողքին միշտ փոքր ես եղել քաղաքականությամբ և արժեհամակարգով. նա մնաց կանգնած, դու՝ կզած. Խաչատրյան
Շտապօգնության բժշկի ցուցումով էր ձերբակալվածը տեղափոխվել հոգեկան առողջության կենտրոն. ՆԳՆ պարզաբանումը
ԱՆ-ը մանրամասնել է Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում ձերբակալվածի կարգավիճակով պացիենտի մահվան դեպքը
Կոֆե-Կենտրոն՝ Դավթաշեն գնալուց առաջ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը
«Եվրատեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Բուլղարիան
Կարևոր լուր վարորդական իրավունքից զրկված անձանց համար. վարչապետն առաջարկ է արել
ԿԳՄՍ նախարարն այցելել է Շվանիձորի հիմնանորոգված մանկապարտեզ, չգործող մշակույթի կենտրոն
Երևանի Փարպեցի փողոցում խուլիգանության համար կասկածվող անձը ներկայացել է ոստիկանություն. նրան ձերբակալել են
Տաշիրում Պապիկյանի գլխավորությամբ անցկացվող քարոզարշավը խոչընդոտելու փորձ է արվել․ կա 10 ձերբակալված
Կրեմլի հիբրիդային արշավները Հայաստանի ու եվրոպական երկրների դեմ․ գաղտնի փաստաթղթեր․ FIP
Խմել չկա․ ինչ առաջարկ կարվի վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին․ վարչապետը մանրամասնել է․ տեսանյութ
Շարունակելու ենք բարեփոխումները կրթության ոլորտում, ոչ մի երեխա անգրագետ չպիտի մեծանա․ Ռուբինյան․ տեսանյութ
Կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ընտրությունների ամբողջականությունը պաշտպանելու համար․ ԱԳ փոխնախարար
Ավստրալիայում տղամարդը շնաձկան հարձակման զոհ է դարձել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT