Ոստիկանության գնդապետ Թունյանը աշխատակիցներից միլիոնների հասնող յուրացումներ է կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում անցկացված ծառայողական քննության նյութերի հիման վրա:

ՀՔԾ հաղորդագրության համաձայն, հիշյալ նյութերում առկա են փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Թունյանը, իրեն ենթակա ծառայողների գործուղման ծախսերի հատուցման նպատակով պետական բյուջեից տրամադրված ֆինանսական միջոցները հափշտակելու դիտավորությամբ, պատասխանատու այլ աշխատակիցների միջոցով 2014թ.-ի սեպտեմբերից հավելագրել է վարչության ծառայողների գործուղումների ընթացքում կատարված ծախսերի հատուցմանն ուղղված գումարները:

Այնուհետև, նույն ծառայողների հետ պայմանավորվածության համաձայն, Վ. Թունյանն իր աշխատակցի միջոցով նրանցից յուրաքանչյուր անգամ հավաքել է հավելագրված գումարները և պետական բյուջեից յուրացման եղանակով հափշտակել իր վստահությանը հանձնված, ընդհանուր` առանձնապես խոշոր չափերի հասնող 4.500.000 ՀՀ դրամը:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու վերը նշված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
11066 դիտում

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը քիչ առաջ որոշեց

Գողություններ մեքենաներից Երեւանում. բերման է ենթարկվել մեկ անձ (տեսանյութ)

Դիմակավորված ոստիկանները Վանաձորում են. կան բերման ենթարկվածներ (լուսանկարներ)

Կուրսովան պետք է բացատրագիր ներկայացնի ՀՀ շախմատի ֆեդերացիա

Սահմանափակել զանգվածային միջոցառումները. գրիպի դեմ պայքարի մասին ԱՆ-ի զգուշացումները

ՀՀ-ն ձեռնամուխ է եղել ԵՄ անդամ պետությունների հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի

Արցախի ՄԻՊ-ը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ գնահատական տալ Բաքվում կատարված բռնություններին

Մանկապարտեզի տնօրենը հրաժարվել է աշխատակիցներին նկատողություն հայտարարել եւ ազատվել է պաշտոնից

ՀՀ-ում առողջապահության ստանդարտները պետք է լինեն բարձր. քննարկվել են բժշկական ապահովագրության ներդրման հարցեր

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին

Միջուկային խնդրով Հյուսիսային Կորեայի ավագ բանագնացը ժամանել է Վաշինգտոն

Մայրապետյանի գործով ՄԻԵԴ-ը դիմումատուի իրավունքի խախտում չի արձանագրել. դատախազություն

Դավոսի համաշխարհային համաժողովի կայքում լույս է տեսել Փաշինյանի հոդվածը. նա կմասնակցի համաժողովին

Ավարտվել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցն Արաբական Միացյալ Էմիրություններ

Հաստատվեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը. ղեկավարը Ռուբեն Ռուբինյանն է

Գերմանիայից արտաքսել են Վրաստանի 62 քաղաքացու

Սա նոր Հայաստանն է, որտեղ էականը հասարակության, ոչ թե չինովնիկների կամքն է. բաց նամակ Փաշինյանին

Ձեւավորվեց ԱԺ խորհուրդը. Արարատ Միրզոյանի գլխավորությամբ խորհուրդն արտահերթ նիստ է հրավիրել

Բաքվում հայերի ջարդերը վաղեմության ժամկետ չունեն, Ադրբեջանը պատասխան կտա. հայտարարություն

Ընտրվեցին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահները. ով՝ որքան քվե է ստացել