ԴԱՀԿ-ի աշխատակիցները հանցագործություններ են կատարել. 4 դեպքով քննություն է տարվում

ՀՀ հատուկ քննչական ծառայությունն արդեն տեղեկացրել է, որ ծառայության քննիչի վարույթ է ընդունվել խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու եւ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության փաստերով ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ի մամուլի ծառայությունից:

Մասնավորապես, ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի հաշվետվության ուսումնասիրությամբ արձանագրվել են 2016-2017թթ ընթացքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից կատարված չարաշահումների մի շարք դեպքեր: Հիշյալ հաշվետվության ուսումնասիրության, ինչպես նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարվող նախաքննության արդյունքում արձանագրվել են նույն ժամանակահատվածում ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց կողմից կատարված առերեւույթ հանցագործությունների եւս մի քանի դրվագներ:

Այսպես, պարզվել է, որ 2016 թվականին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում հարուցված 4303 կատարողական վարույթներով բռնագանձման ենթակա է եղել 64.797.300 ՀՀ դրամ, իսկ 2017 թվականին հարուցված 1814 կատարողական վարույթներով՝ 38.152.600 ՀՀ դրամ: Սակայն ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները, պարտավոր լինելով այդ գումարների բռնագանձման նպատակով արգելանքներ դնել պարտապանների գույքի վրա, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, որի հետեւանքով վերը նշված գումարները չեն բռնագանձվել:

Պարզվել է նաեւ, որ 2016-2017թթ ընթացքում հարուցված 197 կատարողական վարույթներով պարտապանների գույքի վրա դրվել են բռնագանձման ենթակա գումարից պակաս արգելանքներ: Ավելի քան 40 անձի վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներով արգելանքի հաղորդագրություններ չեն ուղարկվել ՀՀ մաքսային ծառայություն, եւ այդ անձինք հանրապետություն են ներկրել ավտոմեքենաներ, որոնց վրա  բռնագանձում չի տարածվել:

Ստուգմամբ պարզվել է նաեւ, որ ՀՀ ֆինանսների նախարարության պահանջով ընկերությունից հօգուտ պետական բյուջեի անհրաժեշտ է եղել բռնագանձել 130.172.600 ՀՀ դրամ: Սակայն հարկադիր կատարողն ընկերություն է այցելել կատարողական վարույթ հարուցելուց 16 օր հետո, երբ ընկերությունն այդ ընթացում արդեն հասցրել էր ելքագրել բռնագանձման ենթակա առանձնապես խոշոր չափերի գումարը` այլ անձի փոխառությամբ տրամադրելով 35.000.000 ՀՀ դրամ: Ընդ որում, պարզվել է, որ այցելության ընթացքում հարկադիր կատարողը ընկերության դրամարկղում առկա գումարից պակաս գումար է բռնագանձել:

Բացի այդ, պարզվել է նաեւ, որ Կապանի հարկային տեսչության պահանջով 31.10.2014թ. հարուցված կատարողական վարույթով անհրաժեշտ է եղել ընկերությունից բռնագանձել 40.854.000 ՀՀ դրամ: Հարուցված կատարողական վարույթի ընթացքում ընկերությունից բռնագանձվել է ընդամենը 161.600 ՀՀ դրամ, սակայն պարզվել է, որ ընկերությունն ունեցել է 16 մարդատար ու բեռնատար ավտոմեքենաներ, որոնց վրա բռնագանձում չի տարածվել:

Կատարվում է նախաքննություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2360 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս