Երևան
12 °C
Ընթացքի մեջ են Հայաստանում կայանալիք լեգենդների հանդիպման նախապատրաստական աշխատանքները: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կազմակերպիչը՝ ռուսաստանցի գործարար, Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը: Նա նշեց հանրահայտ այն ֆուտբոլիստների անունները, որոնք մասնակցելու են հուլիսի 8-ին Երեւանում կայանալիք խաղին եւ որոնց հետ դեռ բանակցությունները շարունակվում են:
«Ցանկություն են հայտնել շատերը, շատերն արդեն հաստատել են մասնակցությունը, պայմանագրեր են կնքել, եւ նրանց անունները կարող եմ տալ. Լատինական Ամերիկայից՝ Ռիվալդոն, Կաֆուն, Բատիստուտան, Կրեսպոն, Դիդան դարպասում, Սամորանոն, Կորդոբան, Սերժինյոն, Ձանետին մեծ ցանկություն է հայտնել, բայց նա արգենտինական հեռուստաընկերության մեկնաբանն է, պետք է հստակեցնի՝ որ քաղաքից է գալու, Եվրոպայից՝ Մալդինին, Ջորկաեֆը... շատերի հետ հիմա բանակցություններ են ընթանում: Նրանցից են Խրիստո Ստոիչկովը, Ժյուլին, Լիտմանենը, Ռայան Գիգսը, Ալբերտինին: Հիմա մենք պատասխանի ենք սպասում Մաթեուսից, Պույոլից, Տոտիինց: Տոտին էլ գալու մեծ ցանկություն է հայտնել: Հուսով եմ՝ համաձայնության կգանք: Լատինական Ամերիկայից բանակցությունները ընթացքի մեջ են Ռոբերտո Կարլոսի եւ Կակայի հետ»,- ասաց նա:
Ինչպես ավելի վաղ «Հայկական ժամանակի» հետ զրույցում Սողոմոնյանը հայտնել էր, նման միջոցառում անցկացնելու համար 2 նախադրյալ է եղել: Նախ՝ դրական արձագանքներ են եղել 2015 թ. Երեւանում Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված լեգենդների հանդիպումից: Բացի այդ՝ այս հայտնի ֆուտբոլիստներն աշխարհի 2018 թ. առաջնության ընթացքում Ռուսաստանում են լինելու, եւ նրանց ՀՀ բերելը հեշտ կլինի:
«Խորեն Հովհաննիսյանին նվիրված խաղից, որը կազմակերպել էինք 2015 թ., կարծում եմ՝ ջերմ հիշողություններ են մնացել ֆուտբոլիստների մոտ, Հայաստանում էլ, կարծում եմ, լավ տոն էր, ու ցանկություն կար, որ դա ՀՀ-ում վերջին նման տոնը չլիներ: Իհարկե, չէինք կարող չօգտագործել աշխարհի առաջնությունը: Այս միջոցառումը չի սահմանափակվելու միայն հանդիպումով. մենք ուզում ենք աշխարհի առաջնությունը 3 օրով տեղափոխել Հայաստան: ՀՀ-ն 3 օրով աշխարհի առաջնության անդամ է լինելու Կլինի ֆան գոտի, մենք բոլոր փաստաթղթերը համաձայնեցրել ենք ՖԻՖԱ-ի հետ, որպեսզի կարողանանք ներկայացնել, գովազդել աշխարհի առաջնությունը»,- ասաց նա:
Հանդիպումը տեղի է ունենալու Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Սկսվելու է 17:45-ին: Լատինական Ամերիկայի հավաքականը մրցելու է Եվրոպայի հավաքականի դեմ: Դրա հետ կապված լինելու են նաեւ այլ միջոցառումներ, որոնց մասին կտեղեկացվի լրացուցիչ: Հուլիսի 6-ին Ազատության հրապարակում բացվելու է ֆան գոտի: Այն բաց է լինելու 3 օր՝ հուլիսի 6-ին, 7-ին եւ 8-ին: Տոմսերի վաճառքից ստացված գումարը կուղղվի բարեգործության:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT