Երևան
12 °C
Դատարանի բակում օդամղիչ ատրճանակից կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանն այսօր մեկ ամսով ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից՝ պատժի կրման կիսաբաց ռեժիմը բացով փոխարինելու հիմքով:
Բաց ռեժիմը նախատեսում է, որ այսօրվանից իրեն տրամադրված մեկամսյա արձակուրդի ընթացքում աշխատանքի գտնելու դեպքում նա կարող է առավոտյան 08:00-ից դուրս գալ բանտից եւ երեկոյան նորից վերադառնալ բանտ: Կյուրեղյանն աշխատանք չգտնելու դեպքում կշարունակի մնալ բանտում:
4 տարի անազատության մեջ գտնվող Հայկ Կյուրեղյանն այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվեց անաղմուկ. ազատ արձակման ժամի մասին տեղյակ էր պահվել միայն ընտանիքի անդամներին: Հայկ Կյուրեղյանի մայրը որդու տուն վերադառնալու կապակցությամբ փոքր պատրաստություն էր տեսել: Հայկը, շատ հարցերի չէր ցանկանում պատասխանել այն պատճառով, որ շատ քիչ է տեղեկացված երկրում տեղի ունեցած իրադարձություններից: Պատճառն այն է, որ ինքը «Արմավիր» ՔԿՀ-ում ինֆորմացիոն բլոկադայի մեջ է եղել: Նրա խոսքով՝ իրեն թերթ չի տրամադրվել, միայն հեռուստացույց է եղել, որն, ըստ նրա, երբեմն աղավաղված տեղեկություններ է հաղորդել:
Հայկ Կյուրեղյանը մեր զրույցում ասաց, որ իր ազատ արձակումը չպետք է տոնակատարություն դարձնել: «Սա ինձ համար տոն չի, քանի որ ոչ միայն իմ արյունակցական կապով եղբայրներն են անազատության մեջ, այլ՝ ճակատագրով իմ եղբայրները: Ինձ համար նույնիսկ շատ վատ զգացողություն է, որ ես ազատության մեջ եմ, իսկ ճակատագրով իմ եղբայրները բանտերում են: Տոնակատարություն կլինի այն դեպքում, երբ Հայաստանում քաղբանտարկյալ չի լինի: Ես նոր իշխանությունից շատ ակնկալիքներ ունեմ, եւ այդ ակնկալիքը միայն իմը չէ, ժողովրդի հանրային պահանջն է ու հանրային պահանջի առաջին կետը քաղբանտարկյալների ազատման հարցը լուծելն է»,- ասաց նա: Վերջինս դեռ չի շտապում խոսել թավշյա հեղափոխության մասին. «Նոր եմ դուրս եկել, շատ քիչ եմ ինֆորմացված, շատ բաներ չեմ կարող խոսել»,- նշեց Կյուրեղյանը: Մեր հարցին, թե որո՞նք են լինելու իր հետագա անելիքները, Հայկն ասաց, որ պայքարելու է քաղբանտարկյալների ազատ արձակման համար, իսկ հետո՝ երկիրը նորմալ իրավունքի գերկայության երկիր դարձնելու: «Պետք է համաներում լինի, որովհետեւ այնտեղ շատ մարդիկ կան, որ անօրինական մեծ ժամկետներով նստած են, բայց շատ փոքր հանցանք են կատարել, կան նույնիսկ բացարձակ անմեղներ, պետք է համաներում լինի, որ լավ սկիզբ դրվի Հայաստանում»,- հավելեց Կյուրեղյանը: Խոսելով պահման պայմաններից՝ Կյուրեղյանն ասաց, որ ՔԿՀ-ում իր նկատմամբ հատուկ վերաբերմունք դեպի վատը չի եղել. «բայց բերդերում շատ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն»,- հավելեց նա:
Հայկ Կյուրեղյանը ընտանիքի անդամների հետ առաջին կենացը խմեց քաղբանտարկյալների ազատ արձակման համար: «Առանց դրա հանարավոր չի որեւէ առաջընթաց, դա նախապայման է, եթե դա չի լինում, ես բացառում եմ որեւէ առաջընթաց Հայաստանում:
Նա նաեւ ասաց, որ վաղը մասնակցելու է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին՝ նշելով, որ նրանք օր առաջ պետք է ազատ արձակվեն: «Պետք է ողջամտություն ցուցաբերի այդ դատավորը եւ հանրային պահանջը ի կատար ածի»:
Հայկի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանն էլ ասաց, որ եթե թավշյա հեղափոխություն չլիներ, ապա որդին ազատության մեջ չէր գտնվի. «Կեցցե՛ մեր հեղափոխությունը, կեցցե՛ մեր երիտասարդությունը, կեցցեն այն բոլոր ուժերը, որոնք իրականացրին այս հեղափոխությունը»,- ասաց նա: Վերջինս ասաց, որ դեռ մեծ անելիքներ կան առջեւում, ասաց, որ դեռ երկու որդիներն ու մյուսները ազատության մեջ չեն. «Սա լուծումներից մեկն է: Մեր հիմնական նպատակն է, որ արդարացում տեղի ունենա, որովհետեւ այս բոլոր մարդիկ պայքարել են այն ռեժիմի դեմ, որը զավթել է իշխանությունը, կեղեքել է ժողովրդին, դեռ երկար ճանապարհ ունենք անցելու: Ես հույս ունեմ, որ ոչ միայն իմ երկու տղաները, այլ՝ բոլոր քաղբանտարկյալները կլինեն ազատության մեջ, նրանք պայքարել են հանուն հայրենիքի, հանուն Արցախի: Շատ է խոսվում նրա մասին, որ զոհեր կան, այդ զոհերի պատասխանատուն պետք է լինի այն ռեժիմը, որը ստեղծել է այս վճակը: Եթե մարդը ելնում է ազատագրելու իր հայրենիքը, ապա զոհերի համար ոչ թե ազատագրողն է պատասխանատու, այլ զավթողն է պատասխանատու»,- հայտարարեց Արմենակ Կյուրեղյանը:
«Արժեքների հեղափոխության» պահանջով փողոց դուրս եկած Շանթ Հարությունյանի և ընկերների գործով առաջին դատական նիստի մեկնարկին՝ 2014-ի ամռանը, դատարանի բակում Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր այնտեղ կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակել իրավապահների ուղղությամբ։ Նրա գործողությունները դատարանը համարել էր ծանր հանցագործություն՝ «խուլիգանություն» ու ոստիկանների նկատմամբ «վտանգավոր բռնություն», եւ նրան դատապարտել 9 տարվա ազատազրկման։
34-ամյա Կյուրեղյանը ճաղերի հետևում է չորրորդ տարին. նա 9 տարվա ազատազրկման է դատապարտվել 2015 թվականին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT