Նախագահը ներկա է գտնվել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «Ես դառնում եմ դեսպան» միջոցառմանը

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում ներկա է գտնվել «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Ես դառնում եմ դեսպան» ամենամյա միջոցառմանը, հանդես եկել ողջույնի խոսքով:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախագահը գոհունակություն է հայտնել գտնվելու Հայ-ռուսական համալսարանում, որը Հայաստանի երիտասարդ բուհերից է եւ ողջունելու երիտասարդ «Դասավանդի՛ր, Հայաստան» նախաձեռնությունը: «Եթե խոսում ենք ժամանակակից երկրի մասին, ապա անպայման պետք է մտածենք եւ գիտակցենք, որ ժամանակակից երկիրը դա ժամանակակից կրթությունն է: Եթե խոսում ենք հզոր և զարգացած Հայաստանի մասին, ապա անպայման հասկանում ենք, որ դա նախ եւ առաջ ժամանակակից ու զարգացած կրթությունն է: Եվ Հայաստանը չի կարող ունենալ 21-րդ դարում նոր ծրագրեր, չի կարող ունենալ փայլուն ապագա եւ նոր նախաձեռնություններ, եթե չունենար այդ հիմքը, որը կոչվում է մասնագետներ, կրթված ու նվիրյալ քաղաքացիներ»,- նշել է նախագահը:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ տաղանդները գիտության մեջ, արվեստում, սպորտում չեն ծնվում միայն Երևանում և Երևանի կենտրոնում, ծնվում են գյուղերում, քաղաքաներում եւ շատ հաճախ՝ ամենահեռավոր գյուղերում: «Եվ այստեղ է, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն իր շատ կարևոր գործն է անում՝ կրթությունը տանելով դեպի հեռավոր անկյուններ, կրթությունը տանելով մեր տաղանդավոր երեխաներին, ովքեր, ցավոք, դեռևս այդ հնարավորությունը չունեն»,-ընդգծել է նախագահը: Նա երախտագիտություն է հայտնել եւ շնորհավորել նախաձեռնության հեղինակներին ու մասնակիցներին կատարված փայլուն աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթել: 

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր է իրականացնում, որի հիմքում ընկած է դասավանդումը դպրոցներում: Ծրագիրն արդեն ունի 70 մասնակից Հայաստանի տարբեր մարզերի և Արցախի այն դպրոցներում, որտեղ կա համապատասխան ուսուցիչների պակաս: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն ունի մասնակիցների երեք սերունդ, որոնցից առաջինը՝ 14 մասնակից, արդեն ավարտել է երկամյա ծրագիրն ու հիմնադրամի կողմից ստացել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Կրթության հավասարության դեսպանների կոչումը։ Այսօր ծրագրի Կրթության հավասարության դեսպանի կոչում ստացավ եւս 28 մասնակից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
44441 դիտում

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել