Երևան
12 °C
Լոռու մարզի Ջրաշեն գյուղի մի խումբ բնակիչ 18 տարվա գյուղապետ Վահան Ուռուսյանին մեղադրում են գյուղի հողերն ու գույքը սեփականաշնորհելու մեջ՝ մատնացույց անելով այն շենք շինություններն ու հողատարածքները, որոնք ըստ նրանց՝ գյուղապետի սեփականությունն են. «Մենաշնորհել ա սաղ, գյուղում ինչ կա չկա սաղ սեփականաշնորհել ա, գյուղում չկա մի բան, որ գյուղապետինն ու ընտանիքի անդամներինը չլինեն»,- Armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց Ջրաշենի բնակիչ, գյուղապետի նախկին թեկնածու Սամվել Հովհաննիսյանը:

Բողոքող բնակիչները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ գյուղապետը իրեն չընտրած բնակիչներին անգամ տեղեկանք չի տրամադրում, ինչ մնաց թե հողատարածք կամ բնակարան հատկացնի: Բնակիչներն ասում են, որ գյուղապետն անգամ գյուղապետարանի շինությունն է սեփականաշնորհել: Գյուղապետի աշխատանքից դժգոհ բնակիչները 18 տարվա համայնքի ղեկավարից հաշվետվություն են պահանջում, թե ինչի վրա որքան գումար է ծախսել, գյուղապետին մեղադրելով յուրացումների, ազգականներին աշխատանքի տեղավորելու եւ շռայլություններ թույլ տալու, ինչպես նաեւ աղետի գոտու բնակարանաշինությունը կեղծիքներով ու կաշառքով կազմակերպելու մեջ. «Ով տուն չկորցրեց՝ տուն ունեցավ, ով կորցրեց՝ չունեցավ»,- ասում են բնակիչները:

Բնակիչների խոսքով՝ Վահան Ոռուսյանը շարունակում է գյուղապետ մնալ, քանի որ իր ազգը գյուղում մեծ է, հետեւաբար՝ իրեն ընտրողներն էլ են շատ, իսկ գյուղապետից դժգոհ բնակիչները ցանկանում են օր առաջ ազատվել գյուղապետից, բնակիչներին կոչ անելով չվախենալ ու օր առաջ պաշտոնազրկել:

Գյուղապետ Վահան Ուռուսյանը լրագրողների հետ զրույցում իր աշխատանքից դժգոհողներին նախ «օբիժնիկ» անվանեց, նշելով, թե հավաքվածներն այն մարդիկ են, ովքեր ընտրությունների ժամանակ առաջադրված ու պարտված թեկնածուի թիմակիցներն են:

Իրեն ուղղված մեղադրանքներն էլ զրպարտանք որակեց: Այն դիտարկմանը, որ իր աշխատանքից դժգոհ բնակիչներն ավելի շատ են, պարզապես վախենում են բարձրաձայնել, գյուղապետն ասաց. «Էդ լավ ա, որ վախենում են, ես ուրախ եմ, որ վախենում են, էդ ովքեր էն վախեցողները…»:

Գյուղապետարանի բակում դժգոհող բնակիչները լրագրողների ներկայությամբ կրկին իրենց դժգոհությունն արտահայտեցին, որը վերածվեց լեզվակռվի, որը շարունակվեց գյուղի կենտրոնում՝ գյուղապետի աշխատանքից դժգոհ բնակիչների ու գյուղապետի աշխատանքից գոհ նրա ազգականների միջեւ:

Մանրամասները՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 30-րդ Գլխավոր համաժողովին
Պուտինը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները
ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները
Զելենսկին և Պուտինը ցանկանում են խոսել, բայց չգիտեն՝ ինչպես. Թրամփ
Մուսալեռում բախվել են «Օպել»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում
Կալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի. մանրամասներ
Կկատարելագործվի ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման գործող համակարգը
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է
Խոպանից եկել էին, ուզում էին այստեղ լուրջ դերակատարում ունենալ. փողի տոպրակը հանես՝ տակները բան չկա. տեսանյութ
ԿԸՀ-ն համաձայնել է «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրհետապնդում հարուցել
Մոսկվայում և մի շարք այլ շրջաններում կսահմանափակվեն թեթև ինքնաթիռների թռիչքները
Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածներն ու «ռումբեր նետել գլխներին», եթե դժգոհ մնա համաձայնագրից
Նողկալի է այլասերվածների ներգրավվածությունը խորհրդարանում. նրանց բոլորի տեղը բանտն է. Սաֆարյան. տեսանյութ
Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է
Գիտեք՝ ովքեր են մեղադրում. ովքեր հայաթներում եկեղեցիներ են սարքել, վրան դրել իրենց քեռու կնկա, սիրուհու անունը
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան. վարչապետը տեսանյութ է հրապարակել
300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու. վարչապետ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին. տեսանյութ
Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է
Այն ուժը, որն ասում է՝ մենք 29.743 քկմ-ով չպետք է բավարարվենք, հայտարարում է պատերազմ հարևաններին. Փաշինյան
ԿԸՀ-ն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է տվել
Ո՞ւմ ձայնն է կեղծված. տանը վեր ընկած լիդերներին կոչ եմ անում դուրս գալ փողոց․ ինչի՞ են ձեր դրած դրոշները անտեր
Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի հարսը, փեսան, աներձագը, բոլորը դատավորներ են ՀՀ-ում մինչև հիմա. Փաշինյան
Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ, ջախջախելու եմ. ովքեր համաձայն չեն, թող հեղափոխություն անեն
ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված
2021-ից հետո ընտրակաշառքի գործերով ոչ մի մեղադրյալ բանտում չէ․ դատաիրավական համակարգը պիտի սրա պատասխանը տա
Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով
Դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, բազմաբնակարան շենքերի՝ ցանցին միացման գործընթացը
Ընդդիմությանը դաժան իրականություն է սպասվում, բայց տուրուդմփոց չի լինելու. Հովհաննիսյան
Ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, գինը մեխվելու է նրանց ճակատին, սուպերմարկետի բաժիններ են լինելու
Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից
Հայաստանում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը․ տեսանյութ
Վերականգնվել է Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքը Կողեսի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ․ վարչապետ
ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով հարցաքննվել է Ալիկ Ալեքսանյանը
Վերանայել և խստացնել գործող կարգավորումները․ ՔԿՀ-ներում արգելված իրերի շրջանառության կանխարգելման նոր նախագիծ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը
Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել պատահարից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT