Աստված գմփցուց, պրծավ. կարկտահարվել են Շիրակի մարզի մի քանի գյուղեր

08/06/2018 schedule18:04

Հունիսի 7-ին՝ ժամը 20-ին, 20 րոպե տեւողությամբ կարկուտը Շիրակի մարզի Հայկավան գյուղում մեծ ավերածություններ է գործել: Վնասվել են ինչպես հացահատիկային, այնպես էլ տնամերձերում ցանված բանջարաբոստանային կուլտուրաները, մրգատու ծառերը:

Հակակարկտային կայանները գործել են, սակայն հնարավոր է եղել միայն խոշոր կարկուտը փշրել, մանրացնել: Գյուղացիներն ասում են չեն կարողացել նույնիսկ տնամերձ հողամասերում ցանված սածիլները ինչ-որ կերպ փակել, փրկել ոչնչացումից: Հիմնականում կաղամբի, ծաղկակաղամբի, պոմիդորի, վարունգի եւ պղպեղի սածիլներ են եղել տնկված: Կարկուտն ամեն ինչ կոտրել է: Սածիլներն այլեւս վերականգնման ենթակա չէն: Գյուղացիները վաղ առավոտից ցեխի մեջ կորած իրենց դաշտերում կորուստներն են հաշվում: Հատկապես թանկ են գնել ծաղկակաղամբի սերմը:

«Ինչքան գումար, կհարցնե՞ս»,- ՀԺ-ի հետ զրույցում վրդովվեց հայկավանցի Անահիտը,- «էս տարի ցվետնոյի սերմի 100 գրամը 100.000 դրամ էր: 80 գրամ առել եմ, 80.000 դրամ մենակ սերմին եմ տվել: Հողն էլ արդեն վարել տվել էի, որ աճած շիթիլները առանձին-առանձին տանեի, տնկեի, մե 80 հազար էլ ըդոր եմ ծախսե՝ սալյառկա եմ առել, տրակտորիստի հախն եմ տվել ու խնդրեմ, բան չմնաց, հեչ բան չմնած ախր»:

Մյուս սածիլները եւս էժան չեն: Մեկ հատիկը 20 դրամով է գյուղացին սածիլը գնել, տնկել ու մշակել: Կարկուտը դրանք կոտրել ու գյուղացուն անորոշության մեջ է թողել: Ասում են էլ գումար չունեն, որ նորը գնեն, եթե գնեն էլ, արդեն  ուշ է, նորմալ բերք հավաքել չեն կարողանա, որ ե՛ւ իրենք օգտագործեն, ե՛ւ վաճառեն: Իսկ կոտրվածներն անհնար է վերականգնել:

Կարտոֆիլը փրկել կկարողանան, բայց մասնակի բերք են ակնկալում: Պետք է կոտրված բույսին կրկնակի պարարտանյութ տան, այլ հավելյալ միջոցառումներ կիրառեն, որ եւ փտախտից ազատեն եւ կարողանան քիչ թե շատ բերք հավաքել:

Հայկավանի համայնքապետ Սամվել Մխոյանը եղել է նաեւ հացահատիկի ցանքատարածություններում: Այնտեղ վիճակն ավելի վատ է: Ցորենի եւ գարու արտեր կան, որոնք կարկուտն ու քամին ամբողջությամբ հողին են հավասարեցրել: Այնտեղ վնասը 100 տոկոսի սահմանում է: Հացահատիկը եւս չի վերականգնվի: Գյուղացուն մնում է ցորեն, գարի ամբարելու փոխարեն միայն խոտ տուն տանել: Դա էլ լավագույն դեպքում, եթե չբորբոսնի:

Համայնքապետարանի աշխատանքային խումբը գյուղի բոլոր վնասված ցանքատարածություններում եւ արտերում եղել է, մոտավոր նկարագիր է տվել Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պատասխանատուին, որ գան, իրենք էլ տեղում ուսումնասիրեն, վնասի չափերը ճշտեն: Քանի որ դաշտերում ցեխ է, մարզպետարանից ոչ մեկն այսօր Հայկավան գնալու մտադրություն չուներ: Գյուղվարչության պատասխանատուն ասաց, հիմա անհնար է ուսումնասիրություններ անել: Վաղը կամ հաջորդ օրը, երբ հողը մի փոքր չորանա, մասնագիտական խումբը կլինի Հայկավանում: Գյուղացիները, սակայն պատասխանատուներից որեւէ սպասելիք չունեն, ասում են միայն Աստված կարող է իրենց բարի աչքով նայել: «Հա, ըբը, Աստծու դեմն ով կրնա, տիա գմփցուց, պրծավ, սաղ իրա ձեռն է»,- ասում է հայկավանցի Անուշը:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3457 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել