Երևան
12 °C
Երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո օրեր առաջ պաշտոնից հրաժարական տվեց ՀՀ Վճռաբեկ դատարանի երկարամյա նախագահ Արման Մկրտումյանը:
«Ժամանակի հրամայականն է հնարավորություն ընձեռել փորձառու երիտասարդներին դրսեւորելու իրենց գիտելիքները, ուժը, եռանդը՝ նախադեպային իրավունքի եւ արդարադատության համակարգի հետագա զարգացման դժվարին ու պատասխանատու գործում», - Գագիկ Հարությունյանի ղեկավարած Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրած իր դիմումում գրել էր 2008-ից Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Մկրտումյանը: Նրա հրաժարականը, սակայն ոչ թե ափսոսանքով ընդունվեց, այլ՝ աչքալուսանքով:
Շատերը կարծում էին, որ Մկրտումյանը ավելի շուտ պետք է հրաժարական տար, երբ Եվրոպական դատարանի որոշման մեջ ուղղակի հիշատակվում էր նրա անունը որպես անմիջական պատասխանատու արդարադատության խախտման համար։
Փաստաբանների մի մասը որպես դատարանի նոր նախագահի ցանկալի թեկնածու են նշում ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին՝ կարեւորելով հատկապես այն հանգամանքը, որ Ազարյանը կոռուպցիայի հետ որեւէ առնչություն չունի:
Դատավոր Ալեքսանդր Ազարյանն այսօր համաձայեց պատասխանել մեր երկու հարցերին: Հարցին՝ փաստաբանների մի մասը որպես դատարանի նոր նախագահ հենց ձեզ է տեսնում, ինչպե՞ս կմեկնաբանեք, արդյոք ձեզ տեսնո՞ւմ եք Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում, Ազարյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, ինձ թվում է, սա որոշ փաստաբանների անձնական կարծիքն է: Տեսնում եմ ինձ այդ պաշտոնում, թե ոչ, այս պահին չեմ կարող պատասխանել՝ նկատի ունենալով, որ արգելող խոչընդոտներ ունեմ, քանի որ Վճռաբեկ դատարանի նախագահ կարող է առաջադրվել եւ հետագայում ընտրվել այն անձը, որը Վճռաբեկ դատարանի կազմում է ընդգրկված՝ քրեական, թե քաղաքացիական եւ վարչական պալատի: Ես այս պահին համենայնդեպս այդ պաշտոնը չեմ զբաղեցնում»: Մեր հաջորդ հարցին, թե ի՞նչ փոփոխությունների կարիք եւ լուծումներ է տեսնում Վճռաբեկ դատարանում, Ազարյանը նշեց, որ կցանկանար, որ Վճռաբեկ դատարանի նոր նախագահը ավելի ռեալ քայլեր ձեռնարկեր կոռուպցիայի դեմ պայքարի հարցում. «Առաջնահերթը դա եմ համարում, ճիշտն ասած... այդքան կոռուպցիան չէ, ինչքան կոռուպցիայի բաղադրիչ մասը կազմող կաշառակերությունը»,- եզրափակեց ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը:
Փաստաբան Լուսինե Սահակյանի խոսքով՝ համակարգում ընդամենը մի քանի հաշված դատավորներ են, որոնք անկաշառ, կոռուպցիայի հետ որեւէ առնչություն չունեցող դատավորներ են, նրանց թվում Ալեքսանդր Ազարյանն է: Մեր զրույցում փաստաբանն ասաց, որ Ազարյանն այն անձն է, որը իրապես արժանի է Վճռաբեկ դատարանի նախագահ լինելուն. «Այս տարիների ընթացքում նա ապացուցել է, որ իրական դատավոր է ե՛ւ իր մարդ տեսակով, ե՛ւ ընդհանրապես սկզբունքայնությամբ: Բացի դրանից, այս տարիների ընթացքում նա ապացուցել է, որ որեւէ կոռուպցիոն երեւույթի հետ որեւէ առնչություն չի ունեցել, համենայնդպես, նույնիսկ խոսակցություններ դրա մասին չեն եղել, եւ բոլորը վստահ են, որ նա չունի առնչություն որեւէ կոռուպցիոն երեւույթի հետ, սա շատ կարեւոր հանգամանք է»,- ասաց Սահակյանը:
Դիտարկմանը, որ Ալեքսանդր Ազարյանը իր նշանակման հետ կապված խոչընդոտ է տեսնում, փաստաբանը պատասխանեց. «Նախ ասեմ, որ ԲԴԽ-ն պետք է ապացուցի, որ իրականում ցանկանում է, որպեսզի ՀՀ-ում նորմալ դատարան լինի: Նախ եւ առաջ Վճռաբեկ դատարանը հիմա ամբողջ կազմով համալրված չէ, պարտադիր է, որ համալրվի: Ոչ մի խնդիր չկա, որ Ազարյանը նշանակվի Վճռաբեկ դատարանում դատավոր եւ հետո արդեն համալրված կազմից նոր նախագահ նշանակվի: Օրենքով նախագահը կարող է նշանակվել Վճռաբեկ դատարանի կազմից, կազմը եթե համալրված չէ, ուստի նախագահի նշանակումը չհամալրված կազմից արդեն իսկ ինքն իրենով խնդիր է ներկայացնում»: Ճշտող հարցին՝ արդյոք Բարձրագույն դատական խորհուրդը ցանկանո՞ւմ է, որ ՀՀ-ում նորմալ դատարան լինի, Լուսինե Սահակյանը արձագանքեց. «Ես ոչ մի հույս չունեմ, որ բարձրագույն դատական խորհուրդը իր ձեւավորված այսպիսի կազմով ունի ցանկություն նորմալ դատական համակարգ ունենալու, բայց եթե իրենք համենայնդպես փորձում են հասարակությանը ապացուցել, իբրեւ թե իրենք իրականում ցանկանում են նորմալ դատական համակարգ ունենալ, նորմալ դատարաներ ունենալ, նրանց ոչինչ չի կաշկանդում, որ իրենք դա ապացուցեն իսկ որպես ապացույց կլինի այն, որ Վճռաբեկ դատարանի նախագահ նշանակվի արժանի դատավոր»:
Փաստաբան Միհրան Պողոսյանն էլ մեր զրույցում նկատեց, որ Արման Մկրտումյանը հրաժարական տվեց ուշացած, բայց խիստ անհրաժեշտ էր առկա իրավիճակում: Փաստաբանի խոսքով՝ վերջին շրջանում որպես արդարադատություն կղզյակ հանդիսանում է Հայաստանում վերաքննիչ դատարանը, ու այդ արդարադատության կղզյակի ստեղծման գործում իր ուրույն տեղն ունի Ալեքսանդր Ազարյանը: «Ես կարծում եմ, որ նա այս պահի դրությամբ միակ թեկնածուն է: Ուղղակի կցանկանայի նշել, որ մենք՝ բոլորս, տարիներ շարունակ ասում էինք, որ Վճռաբեկ դատարանի նախագահը, անդամները իրենց տեղում չեն գտնվում, որովհետեւ չեն իրականացում արդարադատություն, ինչը նաեւ եկավ ապացուցելու Արման Մկրտումյանի հարժարականը: Եթե վերջինս չլիներ քաղաքական համակարգի մարդ, այլ արդարադատություն իրականացնող դատավոր, ապա որեւէ պարագայում քաղաքական իրավիճակի փոփոխությունը պետք է չանդրադառնար դատավորի պաշտոնավարման շարունակության վրա, սակայն քաղաքական իրավիճակի փոփոխությունով պայմանավորված՝ այս հրաժարականների առկայությունը (նաեւ ՀՔԾ պետի) խոսում է այն մասին, որ այդ պաշտոնատար անձինք ոչ թե առաջնորդվել են օրենքով, այլ քաղաքական որոշակի խմբավորման շահեր են առաջ տանում»,- նշեց Պողոսյանը: Նա hավելեց, որ տարիներ շարունակում պնդել են, որ Վճռաբեկ դատարանը կամայականություն է դրսեւորում վճռաբեկ բողոքների վարույթ ընդունման հետ կապված, եւ այդ կամայականությունը ըստ Պողոսյանի՝ այն էր, որ դատախազության կողմից կամ ցանկացած այլ վարույթ ընդունված բողոքի պատճառաբանություն չկա: «Երբ որ դատական համակարգը սկսի պատճառաբանել, թե ինչու են վարույթ ընդունել տվյալ բողոքները, այդ պարագայում անձինք կտեսնեն, թե ինչ պայմաններում է Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունում, եւ բողոքների վարույթ ընդունման պրոցեսը ավելի կակտիվանա: Այլ ոչ թե այս պարագայում` ըստ քմահաճույքի վարույթ էին ընդունում գործերը, եւ ըստ քմահաճույքի էլ այդ որոշումները կայացվում»,- եզրափակեց փաստաբանը:
Նշենք, որ Վճռաբեկի նախագահի թեկնածու են համարվում այդ դատարանի բոլոր դատավորները։ Թեկնածուին ներկայացնելու է ԲԴԽ-ն, ընտրելու է ԱԺ-ն՝ 6 տարով՝ առանց վերանշանակման իրավունքի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT