ՄԻԵԴ-ի հայտնի վճռից հետո Արման Մկրտումյանի դեմ կարգապահական վարույթ չհարուցվեց

Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի կողմից կարգապահական հարցերի հանձնաժողովը վարույթ չի հարուցի ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նկատմամբ:

Ավելի քան երեք տասնյակ փաստաբան 2016 թվականի դեկտեմբերին դիմել էին վերը նշված հանձնաժողովին պարզելու՝ արդյոք հարուցվել է կարգապահական վարույթ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նկատմամբ, թե՝ ոչ:

Փաստաբանների համար նման հիմք էր հանդիսացել ՄԻԵԴ հայտնի վճիռն ընդդեմ Հայաստանի: Մասնավորապես, 2016 թվականի հոկտեմբերի 27-ին «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» վճիռ է կայացրել, որտեղ գնահատականներ են տրված տվյալ գործով Վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանի գործունեությանը՝ դիմումատուների գործը քննելու ընթացքում: Դիմումատուները Բուզանդ փողոցի բնակիչներ են` Յուրի Վարդանյանը ու Շուշանիկ Նանուշյանը, որոնց «գերակա հանրային շահ» ճանաչված տարածքից չնչին փոխհատուցման դիմաց վտարել են իրենց տներից: Փաստաբանները իրենց դիմումում նշել էին, թե ՄԻԵԴ վճռում արձանագրվել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի կողմից թույլ է տրվել Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում: Ըստ այդմ՝ ՄԻԵԴ նշված վճիռը հիմք է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

Հանձնաժողով դիմած փաստաբաններից Երվանդ Վարոսյանի կարծիքով՝ ակնհայտ էր, որ Մկրտումյանի նկատմամբ վարույթ չի հարուցվելու:

«Հանձնաժողովի որոշմանը ծանոթանալուց հետո ինձ մոտ տպավորություն է, որ շարունակաբար քայլեր են կատարվում «վատ վիճակի» մեջ դնելու ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին։ Դա, նախ, արտահայտվեց նրանով, որ հայտնի որոշման հրապարակումից հետո նա մինչ օրս պաշտոնավարում է, եւ ստիպված է իր վերաբերյալ անվանական որոշման կայացումից հետո էլ նիստեր ղեկավարել ՀՀ վճռաբեկ դատարանում: Այնուհետև, անհասկանալի պատճառներով Հայաստանի կառավարությունը որոշեց բողոքարկել ԵԴ այդ որոշումը, որի արդյունքում այս խայտառակ գործով մի որոշում էլ ԵԴ մեծ պալատը կայացրեց, իսկ հիմա էլ այսպիսի որոշում է կայացնում հանձնաժողովը։ Լավ կլիներ, որ հանձնաժողովը որոշեր վարույթ չհարուցել՝ պատճառաբանելով, որ այսպես ասած վարույթի սուբյեկտը Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյան է, կամ գոնե նշեին՝ լավ ենք անում, այդպես ենք ուզում եւ չենք հարուցում»,- մեր զրույցում ասաց Վարոսյանը:

Մեջբերելով հանձնաժողովի որոշումը, Վարոսյանն ասաց, որ ըստ այդ որոշման՝ Արման Մկրտումյանը ենթակա չէ պատասխանատվության, որովհետեւ ինքը հանդես չի եկել իբրեւ Վճռաբեկ դատարան այդ գործողությունները կատարելիս: «Ըստ հանձնաժողովի՝ վարույթ կարող է հարուցվել դատարանի գործողությունների նկատմամբ, մինչդեռ այստեղ մենք գործ ունենք ոչ թե դատարանի գործողությունների, այլ՝ դատարանի կազմի դատավորներից մեկի գործողությունների հետ: Ի տարբերություն այս հանձնաժողովի՝ Եվրոպական դատարանը հենց մեկ դատավորի՝ այն է Արման Մկրտումյանի գործողություններն է գնահատել իբրեւ Հայաստանի դատարանի կողմից կոնկրետ անձի արդար դատաքննության իրավունքի խախտում»,- նկատեց փաստաբանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6634 դիտում

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան