Ջրաշենի գյուղապետը բյուջեի հաշվին 9 մլն դրամով LEXUS է գնել, եղբորն էլ վարորդ ընդունել

Լոռու մարզի Ջրաշեն գյուղի գյուղապետ Վահան Ոռուսյանը համայնքի միջոցներով նախորդ տարի գնել է LEXUS GX470 դասի ամենագնաց, դրա դիմաց համայնքի բյուջեից վճարելով 9 միլիոն 350 հազար դրամ գումար, որից 8.5 միլիոնը՝ մեքենայի արժեք, իսկ մնացած մասը՝ եկամտահարկ:

Գյուղապետը որպես իր վարորդ աշխատանքի է ընդունել հարազատ եղբորը՝ Վազգեն Ուռուսյանին, ով նշված պաշոնին է 2007 թվականից մինչ օրս: Ներկայումս վարորդի հաստիքի համար գյուղապետի եղբոր աշխատավարձը կազմում է 165 հազար դրամ, մինչդեռ նախորդ տարի նրա աշխատավարձը կազմել է 155 000 դրամ: Գրեթե ամեն տարի գյուղապետի եղբոր աշխատավարձը բարձրացել է: Այս մասին armtimes.com-ին հայտնեց Ջրաշենի գյուղապետարանի հաշվապահ Անաստաս Հակոբյանը:

Ջրաշենի գյուղապետի՝ բյուջեի հաշվին թույլ տրվող ճոխություններն ու հարազատներին լավություն անելը այսքանով չի ավարտվում: Գյուղապետարանի շինությունը, որտեղ աշխատակազմն է աշխատում, հանդիսանում է գյուղապետի կնոջ՝ Գոհար Անտոնյանի սեփականությունը: Գյուղապետը վարձակալության պայմանագիր է կնքել կնոջ հետ, որի դիմաց յուրաքանչյուր ամիս համայնքի բյուջեից վճարում է 100 հազար դրամ գումար: Նախկինում վարձակալության արժեքը եղել է 40 հազար ու հասել 100 հազարի: Գյուղապետարանի աշխատակազմի հաշվապահը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ամսեկան 100 հազար դրամ վճարում են արդեն երեք տարի. «Տարիների ընթացքում բարձրացել է: Պահումները հանած մոտ 90 հազար դրամ է, որից միայն էլեկտրաէներգիայի վարձն է համայնքը վճարում, մյուս կոմունալները սեփականատերն է վճարում, այսինքն՝ գյուղապետի կինը»,-ասաց հաշվապահը:

Թե որքանով էր հրատապ ու կարեւոր շուրջ 20 հազար դոլլարով թանկարժեք LEXUS ձեռք բերելը բազմաթիվ խնդիրներ ունեցող գյուղի համար, գյուղապետը հարցական պարզաբանեց. «Բայց ի՞նչ մի մեծ մեքենա է որ, ասենք թե ժիգուլի քշի, ինչն ա տարբերությունը…բյուջես հերիքել ա՝ արել եմ»: Իսկ թե ինչու հենց հարազատ եղբորն ընտրեց, ով ստանում է ամսեկան 160 հազար դրամ աշխատավարձ, նշեց. «Իմ կյանքը ախպորիցս լավ ոչ մեկին չեմ վստահում»:

Առաջիկայում կանդրադառնանք նաեւ Ջրաշենի գյուղապետարանի հաստիքացուցակին, բյուջեի հաշվին արված պարգեւատրումներին ու բյուջեի ծախսերին:

Տպել
21880 դիտում

Ակցիա ՌԴ 102-րդ ռազմաբազայի դիմաց

Գյումրիում տոնվել է Հայրենիքի պաշտպանի օրը

Իրավիճակը կարգավորելու փոխարեն տնտեսավարողն անհիմն հրապարակումներ է արել սոցիալական ցանցերում. ՊԵԿ

Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսխորհրդի ֆինանսական աղբյուրը՝ անհայտ կամ հույժ գաղտնի․ ՀՊՄՀ Restart

Մեր Կառավարությունը բացարձակապես չի միջամտել ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործին․ Արտակ Զեյնալյան

Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, քննարկել բժշկական ապահովագրության մշակման հարցեր

Երեւանի «Սբ. Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 9-ամյա տղայի դի․ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն

Վարչապետը շրջայց է կատարել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (լուսանկարներ)

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը ցույց տվեց, որ Հայաստանում իսկապես գործարար նոր հնարավորություններ կան

Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է

Մեկնարկել է Առողջապահության նախարարության խորհրդատուների առաջին երկօրյա խորհրդաժողովը

Շարունակվում է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը․ ներկայացուցիչները հարցեր են ուղղում նաեւ ՀՀ վարչապետին

Միայն հիվանդ ուղեղներում կարող էր ծնվել Փաշինյանի՝ իմ քաղաքական հոգեզավակը լինելու ցնորալի գաղափարը․ Լեւոն Տեր-Պետրոսյան

Բժշկական համալսարանի ճաշարանը վարձակալածի հետ պայմանագիրը լուծարել են՝ բուհի պրոռեկտորին բուֆետի «նալոգ» չվճարելու համար

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահների հետ թեյախմությանը

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին Երեւան կժամանի հաջորդ շաբաթ

Վալերի Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին

ԲՀԿ–ն առաջարկում է հարկային արտոնություն տրամադրել բնակլիմայական աղետների հետևանքով 50 %-ի վնաս կրած գյուղատնտեսներին

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ