Երևան
12 °C
2002 թվականից մշակույթի նախարարությունը պետբյուջեից գերատեսչությանը հասած աղքատիկ բյուջեից աջ ու ձախ ֆինանսավորում է պետական ու մասնավոր լրատվամիջոցներին: Սա, ըստ մշակույթի նախարարության պարզաբանման, աջակցություն է մամուլին: «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցման ի պատասխան, կառույցի մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչությունից տեղեկացրել են, որ 2017 թվականին «Արմենպրես» ՓԲԸ-ին տրվել է 86 մլն դրամ՝ տեղեկատվության ձեռքբերման, պահպանման եւ արխիվացման ծառայությունների համար (միեւնույն ժամանակ նույն «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը բյուջեից 2018-ի համար ստացել է 80 միլիոն դրամ): «Միր» միջպետական ՀՌԸ-ի Հայաստանի մասնաճյուղին նախորդ տարի մշակույթի նախարարությունը տվել է 160 մլն դրամ՝ ԱՊՀ երկրներում հեռուստառադիոծրագրերի հեռարձակման համար:
Բացի վերոնշյալը, նախարարությունը «Պետական մամուլի հրատարակում» եւ «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրերի շրջանակներում էլ է լրատվամիջոցներին փող բաժանում:
Նախարարությունը 2017 թվականին պետական մամուլին հատկացրել է 73 միլիոն 600 հազար դրամ, որից 47 մլնը բաժին է հասել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, իսկ 26 մլն 200 հազարը՝ «Ռեսպուբլիկա Արմենիա»-ին:
Նույն թվականին մշակույթի նախարարությունը 50 միլիոն դրամ է հատկացրել ոչ պետական մամուլին, որից 12 միլիոնը բաժին է հասել ազգային փոքրամասնությունների լեզուներով լույս տեսնող 14 թերթի:
25 միլիոն էլ տրվել է մշակութային ուղղվածություն ունեցող 23 էլեկտրոնային եւ տպագիր մամուլի: Դրանցից մի քանիսն են՝ «Գրական թերթը» (բացի այս, առանձին գումար է տրվել նաեւ այս թերթի հավելվածին), «Իրավունք» օրաթերթն ու «Ազգ» շաբաթաթերթը եւ այլք:
13 միլիոն էլ տրվել է 25 մարզային թերթի՝ յուրաքանչյուրին միջինը 500 հազար դրամ: Մշակույթի նախարարությունը ֆինանսավորում է նաեւ «Մարզաշխարհ» մարզական թերթին՝ հատկացնելով 300 հազար դրամ:
Այսպիսով՝ 2017 թվականի ընթացքում մշակույթի նախարարությունը, գտնվելով առատաձեռն, իր բյուջեից 67 լրատվամիջոցի տրամադրել է 408 միլիոն դրամ կամ 840 հազար ԱՄՆ դոլար:
Շարունակելով «անապահով» լրատվամիջոցներին տրված աջակցությունների ներկայացումը, նշենք, որ 2018 թվականին մշակույթի նախարարությունը «Արմենպրես»-ին տրամադրել է 80 մլն 700 հազար դրամ`տեղեկատվության ձեռքբերման, պահպանման եւ արխիվացման ծառայությունների համար: «Միր» միջազգային ՀՌԸ-ին էլ կրկին ԱՊՀ-ի տարածքում հեռարձակումներ ապահովելու նպատակով տրվել է 175 մլն 500 հազար:
Այս տարի մշակույթի նախարարությունը պետական ստատուս ունեցող մամուլին հատկացրել է 70 մլն դրամ, որից 44 մլնը՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, իսկ մոտ 25 մլնը՝ «Ռեսպուբլիկա Արմենիա»-ին: Մասնավոր մամուլին էլ տրվել է 46 միլիոն դրամ, որից 7 մլն տարբեր լեզուներով լույս տեսնող ազգային փոքրամասնության 11 թերթի:
5 մլն 500 հազար դրամ հատկացվել է մշակութային ուղղվածություն կամ մշակույթի բաժին ունեցող հանրապետական տպագիր եւ էլեկտրոնային 5 լրատվամիջոցների, որից 1 մլն 200 հազար՝ «Հրապարակ» օրաթերթին, 800 հազար՝ «Ազգ» օրաթերթին, 1 մլն 500 հազար՝ «Գոլոս Արմենիա» թերթի մշակութային հավելվածին եւ այլն:
Մոտ 20 միլիոն տրվել է Գրական տպագիր եւ էլեկտրոնային 9 պարբերականի, 2 մլն 300 հազար՝ Արվեստի քննադատություն պարունակող էլեկտրոնային երկու լրատվամիջոցների, իսկ մարզային 23 թերթի, որոնք լուսաբանում են մշակույթ, տրվել է 11 մլն 500 հազար դրամ, 1 միլիոն էլ տրվել է «tatron-drama.am» կայքին:
Այսպիսով՝ Մշակույթի նախարարությունը իր բյուջեից 342 մլն ՀՀ դրամ կամ 705 հազար ԱՄՆ դոլար տրամադրել լրատվամիջոցներին: Իսկ այս երկու տարիներին այդ գումարը կազմել է 750 միլիոն ՀՀ դրամ կամ 1 միլիոն 550 հազար ԱՄՆ դոլար:
Փաստենք մի ուշագրավ հանգամանք. կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ «Ռեսպուբլիկա Արմենիա» եւ «Հանրապետություն» թերթերը միացան «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ երեք ՓԲԸ-ների գործառույթները մասամբ համընկնում են, եւ վերակազմակերպելու արդյունքում հնարավոր կլինի կենտրոնացնել երեք կազմակերպությունների ռեսուրսները՝ աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման նպատակով:
«Բացի այդ, ՓԲԸ-ների միացումը հնարավորություն կտա տնտեսել պետական բյուջեի միջոցները, կհանգեցնի կրկնվող գործառույթների օպտիմալացմանն ու կրճատմանը, ինչպես նաեւ ոլորտի առավել արդյունավետ կազմակերպմանը»,- գրված է նախագծում։
Ստացվում է, որ այս երեք լրատվամիջոցին գումարներ տրամադրվում են առանձին-առանձին, բայց ի վերջո դա մեկտեղվում է մեկ բյուջեում: Սա էլ, հավանաբար արվում է այն պատճառով, որ գումարի խոշոր չափն աչքի չընկնի: «Արմենպրեսին», «Ռեսպուբլիկա Արմենիային» եւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին մշակույթի նախարարության կողմից տրվելիք ընդհանուր գումարը 2018-ին կազմել է մոտ 150 մլն դրամ: Այս մասով «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը ՀԺ-ին տեղեկացրեց, որ հատկացումները եղել են մինչեւ ԶԼՄ-ների միավորվելը, քանի որ կառավարության որոշումից մեկ ամիս անց է տեղի ունեցել միավորման գործընթացը:
Սրան զուգահեռ էլ՝ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը նշում է, որ գերատեսչության եռամսյակի բյուջեն սպառված է եւ պարտքով են աշխատում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT