Երևան
12 °C
Ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության F խմբում կենտրոնական համարվում է Մեքսիկա-Շվեդիա դիմակայությունը: Ինչո՞ւ չի առանձնացվում Գերմանիայի մասնակցությամբ որեւէ խաղ, պարզապես որովհետեւ մասնագետները կարծում են, որ աշխարհի քառակի չեմպիոնը՝ գործող չեմպիոնը, արդեն ապահովել է խմբում առաջին հորիզոնականը կամ առնվազն 1/8 եզրափակչի ուղեգրերից մեկը: Մեքսիկան ու Շվեդիան էլ, շատերի կարծիքով, իրար մեջ պետք է վիճարկեն մյուս ուղեգիրը:
Չի բացառվում, սակայն, որ հենց հաջորդ փուլում Գերմանիան լուրջ փորձության բախվի. հանդիպի Մունդիալի ֆավորիտներից մեկին՝ աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիային: «Սելեսաոն» ընդգրկված է E խմբում, ու եթե այս թիմերից մեկն իր խմբի մրցելույթներն ավարտի առաջին, իսկ մյուսը՝ 2-րդ տեղում, 1/8 եզրափակչում նրանք մրցակիցներ կդառնան:
ԱԱ 2014-ի կիսաեզրափակչում այս ընտրանիների դիմակայությունն իսկական խայտառակություն էր Բրազիլիայի համար: Իրենց իսկ հարկի տակ անցկացվող առաջնությունում սկզբունքային մրցակիցը նրանց ջախջախեց 7:1 հաշվով:
Այս թիմերի վերջին հանդիպումը կայացել է այս տարվա մարտին Մունդիալի նախապատրաստության շրջանակներում: Բրազիլիան հաղթել է 1:0 հաշվով: Ընդհանրապես վերջին ընկերական 5 խաղում Գերմանիան կարողացել է հաղթել ընդամենը 1 անգամ՝ աշխարհի առաջնությունից առաջ վերջին խաղում: 2:1 հաշվով պարտության է մատնել Սաուդյան Արաբիային:
Բացի Բրազիլիայից՝ ընկերական խաղում պարտվել է նաեւ Ավստրիային (2:1): Իսպանիայի եւ Ֆրանսիայի հետ էլ խաղացել է ոչ ոքի՝ համապատասխանաբար 1:1 եւ 2:2 հաշիվներով: Բայց մրցակիցներին, իհարկե, ընկերական խաղերում Գերմանիայի ցուցանիշները չեն թուլացնի: Հայտնի է, որ այս ընտրանին միշտ էլ կարողանում է հավաքվել կարեւոր պահերին ու դուրս գալ ամենաբարդ իրավիճակներից: Հենց այդ պատճառով էլ նրա մասին ասում են. «Ֆուտբոլում ամեն ինչ պարզ է: 22 հոգի խաղում են ֆուտբոլ, բայց հաղթում է Գերմանիան»:
Հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանում կայանալիք մրցաշարի խմբային փուլում, բացի Մեքսիկայից ու Շվեդիայից, Յոախիմ Լյովի թիմի մրցակիցն է լինելու նաեւ Հարավային Կորեան:
Գերմանիա
Առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցել է 1934 թ., վերջին անգամ՝ 2014-ին: 4 անգամ չեմպիոն է դարձել՝ 1954, 1974, 1990, 2014 թթ.:
Գլխավոր մարզիչ՝ Յոախիմ Լյով

Ազգային ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է 2006 թ.: Մինչեւ այդ եղել է գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանի օգնականը: Լյովի գլխավորությամբ հավաքականը կայուն ելույթներ է ունենում: 2014 թ. դարձել է աշխարհի չեմպիոն: 2017 թ. Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում էլ նրա թիմը հաղթեց:
Իր հաջողությունների շնորհիվ նա պարբերաբար հայտնվում է գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում: Առավել հաճախ նրա անունը կապվում է Մադրիդի «Ռեալի» հետ: Վերջերս էլ խոսակցություններ կային, որ Զինեդին Զիդանի հեռանալուց հետո առանց մարզիչ մնացած «արքայական ակումբը» ցանկանում է հրավիրել նրան, սակայն Լյովը բացառել է, որ կթողնի հավաքականը:
Թիմի աստղը՝ կիսապաշտպան Թոնի Կրոս

Չեմպիոնների լիգայի վերջին 3 տարիների հաղթող «Ռեալի» առանցքային խաղացողներից է: Նա Չեմպիոնների լիգայում հաղթել է նաեւ որպես «Բավարիայի» ֆուտբոլիստ: Կարեւոր դեր է ունեցել աշխարհի 2014 թ. առաջնությունում իր թիմի հաղթանակում:
Մեքսիկա
Առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցել է 1930 թ., վերջին անգամ՝ 2014-ին: Լավագույն արդյունքը քառորդ եզրափակիչն է: Այդ փուլ է հասել 1970, 1986 թթ.:
Գլխավոր մարզիչ Խուան Կարլոս Օսորիո

Հավաքականը գլխավորել է 2015 թ.:
Թիմի աստղը՝ հարձակվող Խավիեր Էրնանդես՝ Չիչարիտո

Հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է: Մասնակցել է նաեւ աշխարհի 2010 եւ 2014 թթ. առաջնություններին՝ դառնալով ընդհանուր 3 գոլի հեղինակ:
Շվեդիա
Առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցել է 1934 թ., վերջին անգամ՝ 2006-ին: Լավագույն արդյունքը փոխչեմպիոնությունն է (1958): Եզրափակչում զիջել է Բրազիլիային:
Գլխավոր մարզիչ՝ Յանե Անդերսոն

Ընտրանու գլխավոր մարզիչ է դարձել 2015 թ.: Նրա ղեկավարությամբ աշխարհի 2018 թ. առաջնության որակավորման փուլում՝ փլեյ-օֆում, Շվեդիան փակեց Ջանլուիջի Բուֆոնի Իտալիայի ճանապարհը եւ Մունդիալի ուղեգիր նվաճեց:
Թիմի աստղը՝ հարձակվող Մարկուս Բերգ

Անսովոր է, բայց որպես Շվեդիայի աստղը նշվում է ոչ թե Զլատան Իբրահիմովիչի, այլ Մարկուս Բերգի անունը: Ավելին, Իբրան նույնիսկ չի հրավիրվել հավաքական: Նրա բացակայությամբ թիմն առաջ տանելու պարտականությունը Բերգի ուսերին է դրված: ԱԱ 2018-ի որակավորման փուլում նա աչքի է ընկել 8 անգամ:
Հարավային Կորեա
Առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցել է 1954-ին, վերջին անգամ՝ 2014-ին: Լավագույն արդյունքն ունեցել է 2002-ին, երբ Մունդիալն անցկացվում էր Հարավային Կորեայում ու Ճապոնիայում: Զբաղեցրել է 4-րդ տեղը: Մրցաշարում այդքան հեռու է գնացել ոչ առանց մրցավարների օգնության:
Գլխավոր մարզիչ՝ Սին Տխե Յոն

Հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել 2017-ին:
Թիմի աստղը՝ կիսապաշտպան Կի Սոն Յոն

Ավագն է, թիմի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկը: Տեխնիկապես լավ պատրաստված խաղացող է, եւ աշխարհի այս առաջնությունում Հարավային Կորեայի համար նրանից շատ բան կախված կլինի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT