Երևան
12 °C
Նաիրիտի համակարգող թիմից հայտնում են, որ դրական լուծում է ստանում նաիրիտցիների տեւական պայքարը: Այս մասին հայտարարություն է արվելու վաղը, երբ կներկայացվի Նաիրիտում ներդրումային առաջարկով հանդես եկող «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի պատվիրակության անդամներ` հոլդինգի նախագահ՝ Աշոտ Գրիգորյանը, «SynCo Group» ընկերության նախագահ և հոլդինգի փոխնախագահ Սամուել Բաբիակը, հոլդինգի նախագահի ավագ խորհրդական Արշակ Ղազարյանը և «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրաելյանը կխոսեն Նոր կառավարության և ներդրողների միջև «Նաիրիտ» գործարանի վերագործարկման վերաբերյալ բանակցությունների արդյունքների մասին։
Թե ինչ լուծում է ստացել խնդիրն ու ինչպիսի ընթացք են ստացել բանակցությունները, կիմացվի վաղը:
Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ Աշոտ Գրիգորյանը այն գործարարն է, որը պատրաստ էր «Նաիրիտ»-ի վերագործարկման համար 100 մլն դոլար ներդրում կատարել ու այդ մասին հայտարարել է դեռ մի քանի տարի առաջ: Հենց նա էր «Նաիրիտ»-ի սնանկության հարցում մեղավոր համարում երկրի այն տարիների բարձրագույն ղեկավարությունը, իր ասուլիսներում նա անգամ շեշտել է, որ պետությունն ինքն է մասնակցել գործարանի թալանին:
Դեռ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ նա վստահեցրել էր, որ կարող է ոտքի հանել գործարանն ու լուծում տալ խնդրին, եթե գործարանն իրեն վաճառեն 1 եվրոյով, որից հետո ինքը 100 միլիոն դոլարի ներդրում էր պատրաստ կատարել: Ընդ որում, Աշոտ Գրիգորյանն առաջարկել էր գործարանի քիմիական արտադրությունը վերականգնել «Նաիրիտ»-ի աշխատակիցների մշակած ծրագրի հիման վրա:
«Նաիրիտ»-ը վերագործարկելու պատրաստակամություն Աշոտ Գրիգորյանը հայտնել է նաեւ Կարեն Կարապետյանից առաջ գործող կառավարությանը, սակայն ինչ-ինչ պատճառներով դարձյալ վերջնական պայմանավորվածության չէին հասել։
Հիշեցնենք, նախորդ տարի «Նաիրիտ»-ը դատարանի որոշմամբ վերջնականապես սնանկ ճանաչվեց՝ հետեւում թողնելով միլիոնների հասնող պարտքեր: Գործարանի բաժնետոմսերը վերադարձան պետությանը, բայց ներդրողներ գտնել չհաջողվեց։ Այնուհետ գործարանը վաճառքի հանեց ունեցվածքը, որպեսզի վճարի պարտքերը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT