Շիրակի մարզում 30 րոպե կարկուտ է տեղացել

13/06/2018 schedule20:13

Մարմաշեն խոշորացված համայնքի գյուղերի մեծ մասում 30 րոպե տեղացած կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ: Վնասը վերականգնվող չէ, քանի որ սածիլներն ու կարտոֆիլի տնկիներն արմատախիլ են եղել, ծառերից պտուղները թափվել են: Հիմնական վնասը կրել է Հովուն գյուղը, հետո Մայիսյանը՝ Հացիկ հասնող հատվածում: Մեծ վնասվածություն կա նաեւ Սարիարի եւ Կրաշենի ցանքատարածություններում: «Սաղ ավըրեց, սրբեց տարավ, կարտոշկից հետ հողեն հանել, տարել է, էլ բան չմնաց, հեչ բան»,- ասում է հովունեցի Աննան:

Նախնական հաշվարկով՝ Մարմաշենում հացահատիկի 80 տոկոսի վնաս կա, բանջարաբոստանային կուլտուրաները տուժել են 100 տոկոսով: Դրանցից միայն տեղում մնացած կատոֆիլները գյուղացին կկարողանա մասնակի վերականգնել՝ հավելյալ սնուցում տալու պարագայում միայն: Շիրակի մշակը սերմը հողը գցել կարողանում է միայն վարկ վերցնելու միջոցով: Այլ տեղից գումարի ակնկալիք ու եկամուտ չկա այստեղ: Հիմա, երբ կարկուտը բերքը տարել է դեռ բերքահավաքը չսկսված, գյուղացին մնացել է վիզը ծուռ, ձեռքը՝ դատարկ, միտքը՝ մոլոր:

Վերջին մեկ շաբաթում սա Մարմաշեն համայնքում երկրորդ կարկտահարությունն էր: Առաջինի ժամանակ վնասվել են Կապս-Վահրամաբերդ ուղղության գյուղերը, հիմա՝ Մայիսյան-Հացիկը: «Այս գյուղերի ցանքատարածությունների պաշտպանությունն ապահովելու համար 16 հակակարկտային կայանք է տեղադրված: Սակայն դա քիչ է»,-ասում է Մարմաշենի համայնքապետ Կարեն Արշակյանը: Կայանքների դասավորությունն այնպես է, որ բաց ճակատով է մնացել Կարմրաքար-Լեռնուտ-Սարիար հատվածը: Հենց այդտեղից էլ գալիս են կարկտաբեր ամպերը: Համայնքը գումար չունի նոր կայանքներ տեղադրելու համար:Հողամասերից բացի կարկուտը նաեւ գյուղերի տներն է վնասել, կոտրել տանիքները, քշել թիթեղները: Աջակցության ակնկալիք չունեն Մարմաշեն համայնքի գյուղերի բնակիչները: Երբ մարտին փոթորիկ եղավ, եւ տանիքները վնասվեցին, իրենք, ասում են՝ դիմեցին Շիրակի մարզպետարան, դիմում գրեցին, որ օգնեն, տանիքները նորոգեն: Բայց մերժվեցին: «Եկան նայեցին, ըսեցին էդ 5 հատ շիֆերի համար չկա օգնություն: Բայց խո մենակ էդ 5 հատ շիֆերը չէ՞: Վերջը տուն է, կքանդվի չէ՞»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3412 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել